56
Յարիս
կարոտ
ճամփա
ընգա
տեսնելու,
Տեսա,
հիռվից,
զուքված`
հաքած
զառ
ու
խաս.
Խաս
խիալով
մոտեցա
բան
ասելու,
Ասի,
գոզալ,
պռունգնիրետ
միղր
տաս:
Միղրահամ
պըռունգտ
գովիմ,
ի՞նչ
ասիմ.
Էշխիդ
թուրը
քաշիմ
սրտիս
մեջ,
կիսիմ.
Յա'ր,
քու
ճամփի
հողին
էրեսըս
քսիմ,
Բլքամ
քիչ
խղճի
գաս,
խոսիս
դուն
մե
բաս:
Բաս
մե
հարց
ու
փորց
չա՞նիս,
մե
բան
չա՞սիս,
Յա'ր,
քիզ
մա'տաղ,
կարոտ
իմ
բլբուլ
սասիդ.
Չլի
թե
դուն
ինձ
գցիլ
իս
հավասից,
Աստուծ
սիրիս,
ժամանակն
է`
խիլքի
գաս:
Խիլքըս
էշխիդ
կշիռքում
դիր,
դարդ
չի
դա.
Էն
էլ
իմաց,
աշուղեն
սուր
մարթ
չ՚կա,
Գիդիմ,
քիզնում
վուչ
մե
կորեկ
խարթ
չ՚կա,
Չուն
գոհար
իս,
մաքուր
լալ
իս
ու
ալմաս:
Լալ
ու
ալմաս
իս,
իմ
ջանանն
իս
անգին.
Էս
աշխրքում
մե'կ
չիս,
տա'սն
իս
իմ
աչկին.
Սայաթ-Նովեն
շունչը
փչից
քու
ճանգին,
Մագամ
չո՞ւնիս
դուն
աղուհաց,
խղճի
մաս:
Զինջիրլամա: