Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

58

Էնդուր կուլամ` սիրտը կոտրած առյուծըն
Գող աղվեսեն է իր վերքըն ստացիլ.
Ազնիվ մարթը ապրուստի է ման գալի,
Ամեն գյադա զարբաբի է տիրացիլ:

Ինչ անտառ է, կրակն ընկած` չէ վառվում,
Քաֆուր է նա, ով որ սա չէ հասկանում.
Չարխի ֆալակն էնդուր հիմա չէ դառնում,
Վուր աշխարքս հիմա շատ է նիղացիլ:

Տերը միղս հալբաթ զանց կոնե մեկ օր,
Ոչխարեն էծեն կու բաժանե նա մեկ օր.
Էս դուռ փակողն, ինքն բաց կոնե մեկ օր`
Մուխաննաթի էրեսըն է սիվացիլ:

Մոտիկըս յադ դառավ, ամա~ն չը մնաց,
Աղուհացը պակսից, գուման չը մնաց,
Էլ ճշմարիտ, արթար իման չը մնաց,
Էնդուր սիրտըս փարա-փարա է դարցիլ:

Դարդըս ասիմ, մե բիռ դառած, էն գլխեն.
Վերքս բուժե` արուն կալած, էն գլխեն.
Էդ քու լիզվից խուցված, վառված էն գլխեն,
Սայաթ Նովայ ն կրակումն է մընացիլ:

1758 մայիս: