Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

75

Փիր-հայրիրը միր մտքումն ին տիղ գըթած`
Խըրատնիրը մե-մե ղամչի, մե ապտակ.
Ամեն ղուշ էլ անումը բլբուլ դըրած,
Չի հարցընի, թե վո՞ւրն է վարթի ճամփան:

Աշղութինը էստից Բո'ւրսա կու վառե.
Վարպիտը թե հըրաման տա, թե լըռե`
Շուխ տղիրքը սեյրանգահը փոխ կառնեն.
Վո՞ւնց բար կուտա ծառը տարին յոթ անգամ:

Քանի սաղ ինք, արի մենք էլ դամ քաշինք`
Միր ես ցավը վուչ մե Շահ էլ չի քաշի.
Էս ունայնում, խիղճ դարվիշը, թե հաշվինք,
Ունե քաշկուլ, ղուրան, մեկ էլ իր կաբան:

Կաշիտ հանե, օցի նըման` ծուռ ու մուռ.
Թե հարիփ իս, խոսկըս իմաց` ջուղաբ տուր.
Եկ մի' պըտրե մի ախպըրում էրկու ջուր`
Մեկն` քաղցըր, մեկն էլ ըլի դառնահամ:

Սայաթ-Նովեն ցավի միչ է մնացիլ,
Աշղութինն էլ հոքու հիտ է գոյացիլ,
Հայր Աբրամը քառսուն օ'ր է ծոմն անցիլ,
Արի, յիս էլ թեգուզ մե'կ օր ծոմ մընամ:

Էս թեջնիսն Արութինի ասած է: