Պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արդ՝ թագաւորէ Պարսից Յազկերտ ամս ԻԱ: Եւ Ոնորիոս թագաւորէ Յունաց ամս ԻԲ: Յազկերտ՝ զառաջինն: Ոնորիոս՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի երկրորդի Ոնորեայ կայսեր թագաւորէ Վռամ որդի Յազկերտի՝ ամս ԻԲ: Եւ յամի երկրորդի Վռամայ թագաւորէ Յունաց Թէոդոս ամս ԻԲ: Եւ Ոնորիոս՝ ԻԲ: Վռամ՝ Բ: Թէոդոս՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի Թէոդոսի Փոքու թագաւորէ Պարսից Յազկերտ որդի Վռամայ ամս ԺԹ: Եւ յամի Յազկերտի թագաւորէ Յունաց Կոստանդիաս՝ ամս Ա: Յազկերտ՝ զառաջինն:

Յամի երկրորդի Յազկերտի թագաւորէ Յունաց Վաղենտիանոս՝ ամս Լ: Յազկերտ՝ զերկրորդն: Վաղենտիանոս՝ զառաջինն:

Յամի ԺԸ–երորդի Վաղենտիանոսի կայսեր թագաւորէ Պարսից Վաղարշ որդի Յազկերտի՝ ամս Դ: Վաղենտիանոս՝ ԺԸ: Վաղարշ՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի երկրորդի Վաղենտիանոսի կայսեր թագաւորէ Պարսից Պերոզ՝ ամս ԽԸ: Վաղենտիանոս՝ ԻԲ: Պերոզ՝ զառաջինն:

Յամի Ժ–երորդի Պերոզ թագաւորէ Յունաց Նարկիսոս ամս Զ: Պերոզ՝ Ժ: Նարկիոս՝ զառաջինն:

Յամի ԺԷ–երորդի Պերոզ արքայի թագաւորէ Յունաց Վռափնոս՝ ամս Գ: Պերոզ՝ ԺԷ: Վռափնոս՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի Պերոզի թագաւորէ Յունաց Մարկիանոս ամս Ե: Պերոզ՝ Ի: Մարկիանոս՝ զառաջինն:

Յամի ԻԵ–երորդի Պերոզի՝ թագաւորէ Լեւոն զառաջինն: Յամին Լ–երորդի Պերոզի թագաւորէ Յունաց Անթիմոս, ամս՝ Զ: Պերոզ՝ ԼԱ: Անթիմոս՝ զառաջինն:

Յամի ԽԴ–երորդի Պերոզ թագաւորէ Յունաց Ուլիմպռաս՝ ամ մի: Եւ ի միւսում ամի մեւս Զենոն՝ ամ մի: Եւ ի ԽԶ–երորդին Պերոզի՝ թագաւորէ Զենոն ի վերայ Յունաց՝ ամս ԺԷ: Պերոզ՝ ԽԶ: Զենոն՝ զառաջինն:

Յամի չորրորդի Զենոնի թագաւորէ Պարսից Ձամասպ՝ Բ: Զենոն ի վերայ Յունաց՝ զչորրորդն: Ձամասպ՝ զառաջինն:

Եւ ի վերայ Ե–երորդի ամի Զենոնի կայսեր թագաւորէ Պարսից Կաւատ՝ ամս ԽԱ: Զենոն՝ Զ: Կաւատ՝ զառաջինն:

Յամի ԺԳ–երորդի Կաւատայ թագաւորէ Յունաց Անաստաս՝ ամս ԽԷ: Կաւատ՝ զԺԴ: Անաստաս՝ զառաջինն:

Յամի Խ–երորդի Կաւատայ թագաւորէ Յունաց Յուստիանոս ամս ԼԸ: Կաւատ՝ զԽ: Յուստիանոս՝ զառաջինն:

Յամի երրորդի Յուստիանոսի կայսեր թագաւորէ Խոսրով որդի Կաւատայ՝ /495բ/ ամս ԽԸ: Յուստիանոս՝ զերրորդն: Խոսրով՝ զառաջինն:

Յերեսուն եւ եաւթն ամի Խոսրովայ թագաւորէ Յունաց Յուստիանոս՝ ամս ԺԲ: Խոսրով՝ ԼԷ: Յուստդանոս՝ զառաջինն:

Յամի ԺԲ–երորդի Յուստիանոսի կայսեր թագաւորէ Պարսից Որմիզդ որդի Խոսրովայ ամս ԺԲ: Յուստիանոս՝ ԺԲ: Որմիզդ՝ զառաջինն:

Յամի երկրորդի Որմզդի թագաւորէ Յունաց Տիբերոս՝ ամս Գ: Որմիզդ՝ զերկրորդն: Տիբերոս՝ զառաջինն:

Ի հինգերորդի ամի Որմզդի թագաւորէ Յունաց Մաւրիկ՝ ամս ԻԱ: Որմիզդ՝ Ե: Մաւրիկ՝ զառաջինն:

Յամի Է–երորդի Մաւրկայ կայսեր Պարսից Խոսրով որդի Որմզդի՝ ամս ԼԷ: Մաւրիկ՝ զԷ–երորդն: Խոսրով՝ զառաջինն:

Յամի ԺԴ–երորդի Խոսրովայ թագաւորէ Յունաց Փոկաս՝ ամս Ը: Խոսրով՝ ԺԴ: Փոկաս՝ զառաջինն:

Յամի Ի–երորդի Խոսրովայ Պարսից արքային թագաւորէ Յունաց Երակղոս որդի Երակղի՝ ամս Լ: Խոսրով՝ ԻԲ: Երակղոս՝ զառաջինն:

Յամի ԺԷ–երորդի Երակղի կայսեր թագաւորէ Պարսից Կաւատ որդի Խոսրովայ՝ ամս Ա: Երակղոս՝ ԺԷ: Կաւատ՝ զառաջինն:

Ապա Արտաշիր՝ ամս Գ: Երակղոս՝ ամս Ի: Արտաշիր՝ զառաջինն:

Ապա Բբոր բամբիշն դուստր Խոսրովայ՝ ամս Բ: Երակղոս՝ ԻԱ: Բամբիշ՝ զառաջինն:

Ապա Յազկերտ՝ ամս Ի: Երակղոս՝ ԻԳ: Յազկերտ՝ զառաջինն:

Յամի ԻԴ–երորդի երանելւոյն Երակղի կայսեր, եւ յերկրորդ ամի Յազկերտի Պարսից արքայի միաբանեալ Իսմայելացիքն՝ ելին արտաքս ի Սինէ անապատէ հրամանաւ Աստուծոյ՝ առնել անապատ միանգամայն զամենայն երկիր: Երակղոս՝ ԻԴ: Յազկերտ՝ զերկրորդն: Ամռ, արքայ Իսմայելի՝ զառաջինն:

Բայց զամս եկամտիցն եւ ծառայիցն թագաւորելոցն, որպէս Խոռեմայն եւ զԽոռոխ Որմզդին եւ Խոսրովայն եւ զՈրմիզդն, որք բռնութեամբ կալան զթագաւորութիւնն, եւ էր որ ընդ պատառել ազգացն հակառակութեամբ, ի սոյնս յաւելեալ կարգեցից թիւ. որպէս զկէս ամին Խոռեմայ ի կէս ամին Կաւատայ յաւել եւս ասացից ամ մի:

Յամի Թ–երորդի Պարսից արքայի Յազկերտի վախճանի երանելին Երակղէս, եւ թագաւորեն որդիք նորա Կոստանդին եւ Երակղակ: Ի նմին ամի մեռաւ Կոստանդին դաւեալ ի մաւրէն: Եւ թագաւորէ Երակղակ: Դարձեալ փոխեցաւ Երակղակ, եւ թագաւորէ Կոստաս որդի Կոստանդեայ, որ կոչեցաւ յանուն հաւր իւրոյ Կոստանդին: /496ա/ Յազկերտ՝ Ժ–երորդ։ Կոստաս՝ զառաջինն:

Եւ թագաւորեաց Յազկերտ ի վերայ աշխարհին Պարսից ամս Ի: Յազկերտ՝ Ի: Կոստանդին՝ ԺԱ: Արքայն Իսմայելի՝ ԺԹ:

Յերկոտասան ամի Կոստանդի, եւ ի Ի–երորդ ամի Իսմայելացւոց տէրութեանն՝ բարձաւ տէրութիւնն Պարսից որ կալաւ ՇԼԲ ամ: