Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԶ] ՊԱԼԱՏ

Գնացի Պալատ, որ էր պաղատն Կոստանդիանոսի [1] թագաւորին. որ անդ նստէր յամառն, զի [ի] բարձրաւանդակ տեղ[ւ]ոջ էր, բարէշունչ օդն [2] ։ Եւ մերձ նմին կայր եկեղեցի մի փոքրիկ, յոյժ ազնիւ եւ գեղեցիկ, սաֆի օսկով օծած եւ զարդարած. աչք հազար պիտի որ հայի։ Թագաւորն եւ թագուհին անդ աղօթէին։ Ցամաքի կօմրուկն եւ Լէհցոց անդր կ՚առնուն եւ Ուրումելու. իսկ Անատօլուէն ծովու եզրն, Եմիշ սքալու մերձ։ Եւ կա[յ] ի Պալատ եկեղեցի մի. կէսն ֆռանկի, կէսն հայի. նոքա ժամ ու պատարագ կ՚առնեն. եւ Հայք կ՚առնեն ի միասին սիրով եւ խաղաղութեամբ։



[1]            Կոսդանդիանոսի

[2]            յօդն