Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ] ՍԱՆԹԱ ԹՐԻՆԻԴԱ

Եւ կայր եկեղեցի մի այլ ուխտաւորաց՝ Սանթայ Թրինիդայ, մեծ եւ փառաւոր, զի որչափ հիւր եւ ուխտաւորք գան, անդ երեք օր պիտի հաց ուտեն։ Եւ ունի երկայն սեղանատեղ մի, Ուզուն չարշուի  նման, ուր հազար, երկու հազար մարդ կու նստի. ապա ամէն զատկի հինգ, վեց հազար հոգի անդ կերակրի. եւ չկայ եկեղեցի կամ վանք, որ ամէն օր հաց չի ելանէ։