Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Թ]  ԽԱՐԲԵՐԴ

Եւ անտի իրեք օրն եկաք ի ՇԻՐԱՔ որ է ԽԱՐԲԵՐԹ, որ է ի վ[ե]րայ բարձր լերան։ Եւ կայր ի նմա իրեք Եկեղեցի Հայոց եւ հարիւր տուն հայի. եւ Տաճիկք յոյժ չար եւ վատ եւ խստասիրտք. եւս առաւել Ենկիչարիքն՝ զի նոքա տիրապետել են զքաղաքն եւ տներն մեծամեծ շինեալ [1] են որպէս սարայնի. ամէն մէկ մէկ պարոն մի են. զուլումն շատ. մարդ չիշխել բան մի ասել. վասն որոյ Հայք սակաւ մնացեալ են։ Եւ Սուրբ Յակոբայ եկեղեցին խիստ զօրաւոր է, որ եւ Տաճիկք յահէն սարսեն եւ հարկիս կ՚առնեն եւ նուէրս [2] տան վասն սքանչելեացն։ Կային եւ Ասորիք բազումք ի քաղաքն եւ ի բոլորն գաւառօքն շրջակայ գեղօրէիւք։ Եւ բերթին հուպ կայր մեծ եկեղեցի մի Ասորոց, հին, որ ասին թէ սա յառաջ է քան զբերթն։ Եւ կայր քաղաքին առջեւն մեծ օվայ, ազնիւ եւ ջրաշատ [3] նման Արթօխ [4] օվու. եւ այն օվան [5] սաֆի հայու գեղան  մինչ յԵփրատ [6] գետն. էին եւ Ասորոց մեծ գեղեր՝ Ավիօս, Ապտուհեր եւ այլ։ Եւ կայր իրեք անվանի մեծ վանք ի յօվան, մին Սօռսրու սուրբ Գէորգ, մինն սուրբ Աբդլմսեհ եւ մինն Կարմիր վանք. Աբդլմսեհ լեռան տակ է եւ դեռ այն քարն կայ արենաթաթախ, որ հայրն զենեց ի վերայ։ Եւ ի Կարմիր վանքն են իմաստուն վարդապետք եւ գրագիրք, որոյ վկայ են պատմագիրք. եւ մինչեւ ցայսօր անտի գրեանք եւ լաւ վարդապետք անտի ելանեն։ Եւ սուրբ Գէորգ՝ Մկրտիչ վարդապետ մի առաջնորդ, աշակերտ Ազարիայ կաթողիկոսի, առ որ ես կացեալ էի. սա տեսեալ զիս էառ ի վանքն առ իւր։

Էր գեղ մի մեծ ԿԱՍՐԻԿ, որ հազար խանայ էր մէջն. իրեք եկեղեցի քարէ. եւ յոլով քահանայք, բայց ժողովուրդ սակաւ, զոր Ենկիչէրիքն փախուցեալ էին։ Եւ գեղ մի այլ կայր ՊԶՄՇԷՆ, յոյժ բարելի [7] եւ մարդիկ [8] փարթամ. այժմ յայն տանուտրաց մին մնացեալ էր՝ Մուրատ Մարգարէի որդի. սա զփաշան եբեր պատիւ ի տուն իւր, ամէն հեծելօք. եւ կերակրեց առանց կրակի. եւ երկրորդ օրն կերակրեց եփած ուտելով զայնչափ մարդիկ [9]. այրեւձիոց դարման եւ գարի նա ինքն [10] միայն երետ։

Եւ անդ [11] եւս մեծամեծ տներ էին, որպէս Սեւըստու։ Անդ տեսաք մէկ տունն քառսուն օրոցք. եւ ամէնքն հօրն հնազանդ. եւ թէ հայրն մեռանէր՝ մեծ եղբօրն հնազանդէին. եւ այսպէս մեծ սէր եւ միաբանութիւն մեծ տեսաք երկիրն այն, զոր այլ տեղ երկու եղբարք կամ երկու քոյրք ոչ կարեն ի միասին բնակել ի միում տան։ Եւ էին սիրով Հայք ընդ Ասորիս. զի աղջիկ տային եւ առնուին. եւ թէ ոք Հայոց մեռանէր՝ զԱսորոց երէցն կոչէին ի թաղումն եւ Ասորոցն՝ զՀայոց քահանայս. եւ ամէնքն հայ լեզու զրուցէին։ Կայր ի միջի նոցա եւ Հռոմի գեղօրայք. որ եւ նոքա աղջիկ տային եւ առնուին. եւ նոքա մեծ սէր ունին ընդ Հայս եւ միաբանութիւն, եւ Հայոց լեզուաւ խօսին. եւ չես ճանաչել, հայ է թէ հոռոմ եւ ո՛րն ասորի. զի չիք խտիր առ նոսա եւ ոչ մի ինչ։



[1]            շինելն

[2]            նւէրս

[3]            ջրայշատ

[4]            յարթօխ

[5]            յօվան

[6]            եփրաթ

[7]            բարէլի

[8]            մարդիք

[9]            մարդիք

[10]          յինքն

[11]          ի Խարբերդ