Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ա]  ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՔ

Եւ կացի անդ Կ. Պոլիս) ամ մի, աշխատելով եւ վաստակելով գրագրութեամբ, զի ժողովեցից պաշար սուրբ յԵրուսաղէմ գնալ, զի եւ անդ էի ուխտ արել։ Եւ Ստամպօլ գրագրին խիստ խիյմաթ ունէր. եւ թէպէտ կարգաւորք շատ են, գրօղ չկայ. զի կարդալն այլ արվեստ է եւ գրելն այլ։ Եւ տվին ինձ յոլով գիրք գրել աշխարհականք եւ կարգաւորք եւ քահանայք։ Իսկ ես ջանայի եւ խայրաթ առնէի, եւ տգնէի ցայգ եւ ցերեկ. փութայի, ճեպէի [1] հանապազ, զի վաստակիցեմ ճանապարհի խարճ. զի ձեռս զատ չէր մնացել. օրն Ծ. Կ. դրամ վաստակէի։ Աստուած շէն պահէ Ստամպօլ ժողովուրդն եւ զքահանայս, զի այն ամն ժողովեցի ութսուն ղուռուշ։



[1]            ճէպէի