Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Թ]  ԽՈՃԱՅ ԻՊՐԱՀԻՄՇԱՅ

Նստի անդ մեծ պէկլէրպէկի. կային եւ ազնիւ արվեստաւորք յԱմթայ, Հալպայ [1], Ստամպօլայ ոսկերիչք, խլըչչիք, զարնիշանճիք եւ այլ վարպետք։ Եւ կայր յԱմթայ խույումճի պաշի մի խոճայ Իպրահիմշայ անուն [2], յոյժ իմաստուն եւ խելացի, կարդացող եւ հանճառեղ։ Էր նա էրէցփոխան եւ անվանի ի դուռն Փաշային եւ ամենայն քաղաքն։ Տեսեալ զիս անգամ ի ժամն՝ տարաւ ի տուն. ունէր վիմաշէն փառաւոր տուն։ Սա զիս ամէն օր ի տուն կոչէր եւ մխիթարէր զանազան կերակրովք եւ խորտկօք եւ անուշ ըմպելօք, զի անդ բնաւ չլինի [3], բայց միայն մօտ պալիօզնին. եւ ժամու բաժկի ալ նա կու տար. րախի ալ չկայ. թզէն հանեն եւ այն սուղ, օխան մէկ ղուռուշ. գինին ալ ճէրայ մի, որ է օխա, մէկ ղուռուշ։

Զի ի այլ տեղ բիլիճն զիպիլով կու հոտար, բայց նորա տունն ոչ. եւ հարցի թէ Վասն է՞ր. եւ նա ասէր. Զի աստ հաւն չի հանէլ ձագ. զի յաղբն թաղեն զձուս հազարով եւ յետ քսան աւուր հանեն եւ գիլայով ծախեն [4]. վասն այն հոտի զիպիլով. բայց ես գնեմ ու երկու-իրեք շաբաթ պահեմ բտելով [5] ։ Եւ ես ասեմ. Ով խոճայ, ապա մեք այս աշխարհս պղծեցաք. պիտի նոր օրհնել տանք զբերնիս յԵրուսաղէմ։ Եւ նա ծիծաղելով ասաց. Մի կարծեր թէ եւ ես ուտեմ ինչ յայնց [6] կերակրոց. այլ զամենայն ինչ ի տնէն։



[1]            հալպա

[2]            Կը յիշուէր 1613- ին Բերլինի հ. 57 ձեռագրին մէջ ( տե՛ս էջ 216, ծնթ. 3)։

[3]            լինի

[4]            Հմմտ. առ այս գերապայծառ Ստեփան Ագոնց, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մասն Բ, Ափրիկէ, Վենետիկ, 1802, էջ 32։

[5]            փտելով

[6]            յանց