Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԴ]  ԷՍԿԻ ՄՍԸՐ

Օր մի այլ տարաւ զմեզ խոճայ Իպրահիմշան ի Էսկի Մսըր. որ մեծ եւ լայնանիստ էր եւ հին տներ դեռ եւս կային. բայց անմարդաբնակ էր։ Կային եկեղեցիք [1] մեծամեծք հոռմի, խբտու. եւ մտեալ յեկեղեցիսն շրջեցաք։ Այլ եւ ցուցին մեզ բազում մարմինք ճգնաւորաց, անապատաւորաց ի մէջ սընտկաց, որ երկրպագեալ աղօթեցաք։ Եւ էին եկեղեցիքն քարէ եւ փայտից։ Եւ անտի երեւէր Եօթն մարանքն որ է Շբիխլիր Յովսէփ գեղեցկին, մեծամեծք երկայն եւ բարձր եւ լայն, թրծած քարբիճէ [2], շէնքն աւեր։

Եւ անտի եկեալ մտաք ի Սարայըն փաշաին, որ էր մեծ, իբրեւ քաղաք էր մեծ. եւ շրջէին ի բակն մեծամեծ տէվէխուշիք, որ է [3] ջայլամ, սդրուս. ոտվին ըղտու [4], գլուխն փոքր իբր սագի, վիզն երկայն եւ ինքն մեծ քան զուղտ, եւ թեւն թռչնոյ. սմայ ասին՝ թռիր. նա յոտսն ցուցանէր. բեռն կամէին բառնալ, նա ասէր՝ թռչուն եմ։ Այլ եւ գտանի սա յամէն մեծամեծաց դրունս. եւ հաւկիթն վեց դրամ եւ ութ։

Եւ գազան մի կայ անդ՝ կոկորդիլոս, Լէհ բազիլէս կ՚ասէ, Նեղոս գետեզերօքն լինի յոլով. չար եւ վնասակար է. յառաջ մարդ չէր կարէր անցանել կամ քաղաքն բնակել. Աղէկսանդր Մակեդոնացին տլիսմ է արել, ասին, որ սատկեցան եւ այլ չերեւին քաղաքն, բայց թէ հեռու տեղիս։ Եւ կաշիք նոցա այնպէս ամուր եւ պինտ է քան զերկաթ. ոչ սուր, ոչ թֆաք, ոչ սլաք չի մտնէ. վասն այն դրանց վ[ե]րայ զարկած է, զոր այլ տեղ երկաթ։ Այլ եւ տեսաք զանազան ձկունս, գազանս, զեռունս։ Եւ օղի մի ձկան էր կախած սարային դուռն, գրկաչափ հաստութիւնն եւ իրեք խուլաճ [5] երկայնութիւն։

Եւ սարայ մի այլ կայր տէֆդերտարին մեծ եւ լայնանիստ. անդ եւս շրջեալ զարմանալի իրս տեսաք։ Եւ ֆէլահ Արպնին որպէս ստրուկ եւ գերի էին ի դռներն. եւ ամէն աղայի դուռն երկու-իրեք արապ կայր։ Եւ Սարային առջեւն սարայ մի ալ կայր եւ բազում մէրմէրէ սներ հաստ եւ ազնիւ. վերեւն փլած էր, միայն սներն էր. եւ ասին թէ Փարաւոնի սարայն էր սա։ Եւ այլ յառաջ սարայ մի այլ կայր, բոլորաձեւ մեծ. այժմ մէջիթ է. զայն Կուրճի սօլթանէն առած է. զի Մսըր Կուրճին ունէր։ Եւ այլ բազում սարայք եւ շէնք եւ եաբուք տեսաք։ Եւ բլրի [6] մի վ[ե]րայ հոր մի կայր, ԳՃ մատ ի վայր. ամէն Ճ մատին գլուխ եզանք, որ տօլապով ջուր կու հանեն ի վեր. ներքինն միջնոյն, միջինն վերնոյն. եւ այսպիսի դէսնիֆով յանդնդոց ջուր հանեն տօլապով պաղ եւ անուշ. զի քաղաքն ջրէ զապուն է. եւ ասին թէ երեքհարիւր եզ կայ յայն խզմէթն։



[1]            եկեղեցիսն

[2]            քարբիծէ

[3]            ջալամ… օղտու

[4]            Տե՛ս ծնթ. 677։

[5]            խուլած

[6]            բլըրի