Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Գ]  ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՏՆՕՐԻՆԱԿԱՆ ՏԵՂԵԱՑ

Եւ յետ աւուրց ինչ տեղացի վարդապետն ժողովէ զամենայն ուխտաւորս եւ առեալ տանի շուր ածէ ամենայն աստուածակոխ սուրբ Տնօրինականս, որպէս գրած է ի ցուցակն։ Եւ ամէն տեղ շարական ասի. եւ քարոզէ ասելով, պատմելով, զամենայն տեղիս նոցա յայտնելով, թէ այս այն տեղն է եւ այն՝ այս. ապա յորդորէ եւ ասէ. «Հազար երանի ձեզ եւ ձեր աչացն, որ արժանի եղաք տեսանել զայս սուրբ տեղիքս. թէպէտ երկարութիւն ճանապարհին, եւ նեղութիւն, վիշտ եւ չարչարանք կրեցիք, այլ եւ ընչից, ապրանաց եւ փողոց զրկեցայք վասն սիրոյ սուրբ Երուսաղեմայ. ապա բազում բարեաց եւ պարգեւաց արժանաւորեցայք»։ Եւ այլ բանս յոլով խօսի ի գրոց. եւ երկրպագեալ աղօթիւք դառնան յայլ տեղ. եւ այսպէս մինչ իրիկուն շրջին ամենայն ուխտատեղս եւ գնան ի տուն։

Ապա միաբանեալ աղաչեն զառաջնորդն, որ բանալ տայ [1] զՅարութեան դուռն, զի միշտ փակման է՝ կպղած եւ մօհրած. բայց միայն ծակ մի կայ [2] թողած, ուստի լուսրարնուն տան կերակուր։ Զի ամենայն ազգաց լուսարար կայ անդ [3]. որ ամէն աւիլեն, սրբեն, մաքրեն, կանթեղս լուցանեն, խունկ ծխեն եւ պատարագեն։ Եւ կայր Հայոց լուսրար մի սուրբ եւ առաքինի, ճգնաւոր եւ պահեցող, որ միայն մորթն մնացեալ ընդ ոսկրաւ եւ ամենայն մարմինն ցամաքեալ. եւ ասին ԺԲ տարի է քանի որ մտել է Յարութիւնն [4]. վա՜յ ինձ մեղաւորիս։ Եւ Պարոնտէրն առաքէ շեխերուն մեծն, զի աւելի քան հազար շէխ կայ Սողոմոնի տաճարն։ Եւ նա [5] առնու զմօհրն. եւ ղատին զբանալին. նստին սուրբ Յարութեան դուռն. գայ [6] եւ մեր առաջնորդն եւ նստի հաւասար նոցա. գան եւ թարճիմանք. զի ամէն ազգ թարճիման մի ունի. բայց մերն գլուխ է։ Յայնժամ [7] Խօտավէրտին էր, մեծ եւ անվանի, հռչակեալ եւ համբաւեալ յազգս ամենայն. եւ ԻԵ ամ էր որ նա էր թարճիման. ունէր նա չորս չավուշ, զոր առաքէր յԱմիթ, Հալապ, Մսըր, Ստամպօլ եւ յո՛ եւ [8] կամէր. եւ ինքն չհեռանար յԵրուսաղէ մայ. զի էր ճարտարախօս եւ բանաստեղծ։ Եւ առնուին մարդագլուխ, այլ եւ կանանց՝ չորս երեսօք ոսկի, իրիցնուն երկու. հաբեղայից, եպիսկոպոսաց, վարդապետաց եւ կնկղվորաց եւ ոչ փող մի. իսկ Ֆռանկէն ինն ոսկի կ՚առնուն. նա եւ Լէհցոց, թէ նոքա րայա չեն. եւ այսպէս ամէնքն տան եւ առնուն թէսքէրայ՝ որպէս խարաճչոցն։ Ապա որչափ բացվի դուռն՝ համարձակ մտնեն ցուցանելով զթէսքիրան. եւ ով չունենայ՝ չեն թողուլ։ Եւ զի ամէն հեղ ոչ բանան, այլ Զատկին տօնին կամ շատ ուխտաւորք գան՝ ապա բանան. հինգ-վեց հոգ[ւ]ոյ չի բանան։ Եւ տվեալ խաբուճուն մէկ մէկ բարա՝ մտաք ի ներս։ Եւ առաջնորդն սգեստաւորեցաւ եւ ընդ նմա որչափ կարգաւորք կան, նա եւ մոնոզոնք, սարկաւագք [9] եւ կղերիկոսք. եւ լուցեալ ջահս, լապտերս, խաչիւ եւ խաչալամով եւ բուռվարով եւ ամենայն զարդիւք, ծնծղօք եւ կոչնակովք շրջեցաք զսուրբ Տնօրինականս որ են ի մէջ Յարութեան. եւ ամէնին վ[ե]րայ մատուռ մի է շինած։ Եւ կայ ԺԲ մատուռ ԺԲ ազգի. եւ յորս [10] մտանէին՝ նախ շարական ասէին [11]. իսկ տնօրինականքն ո՞րք են կամ ի՞նչ կամ որո՞ց ձեռք, զայն չէ պարտ երկրորդել, զի կայ [12] հաւաքած եւ գրած բազում աշխատութեամբ, որ կոչի Տնօրինականք. գիտ եւ կարդա [13] ։



[1]            տա

[2]            կա

[3]            անդր

[4]            արութիւնն

[5]            նայ

[6]            գա

[7]            այնժամ

[8]            ո՛ եւ

[9]            սարկաւագ

[10]          որս

[11]          ասէն

[12]          կա

[13]          կարդայ