Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ժ]  ԲԵԹՂԵՀԷՄ

Եւ ի Ծննդեան օրն տարաւ զմեզ առաջնորդն ի Բեթղէհէմ ի սուրբ Ծնունդն Քրիստոսի, որ երկու մղոն հեռի էր յԵրուսաղէմայ. որ եւ երեւէր եկեղեցին։ Եւ ի կէս ճանապարհին հանդիպեցաք Գերեզմանին Հռաքէլի, որ լայր վասն որդոցն կոտորլոյ եւ ոչ կամէր մխիթարել։ Եւ անտի գնացեալ ի Ծնունդն մեծ եւ զարմանաշէն. վերեւն արճճած [1], մէջն գեղեցիկ մարմարէ սներ. բայց այրն, յորում ծնաւ Քրիստոս՝ Ֆռանկաց ձեռքն է. խնդրեցաք, բացին, զարդարեցին, մոմ եւ կանթեղ լուցին, զմեզ հրամեցէք արին. մտաք, աղօթեցաք, պատարագ եղաւ. մեզ եւ մեր ծնողաց մեղաց թողութիւն խնդրեցաք, ժամուց տվաք ըստ կարեաց։ Եւ ելաք անտի, մեր Վանքն գնացաք, մերձ սուրբ Ծննդեան, որ էր մեծ եւ ընդարձակ տեղի. ապա ամայի [2] էր եւ աւեր յանխնամ պահողաց. որ եւ կործանեալ էր. միայն քանի մն խուց կայր. իսկ եկեղեցի եւ այլն փլած, զոր Պարոն տէրն նոր շինել սկսել էր. քանզի եւ անդր ԺԲ ազգի մատուռնի կայր, բայց մերն մեծագոյն քան զամէնն։ Եւ ասին թէ Ծնունդն Տրդատ է շինել. իսկ սուրբ Յարութիւնն՝ Կոստանդիանոս։ Եւ քաղաքացիքն ամէն հոռոմ են եւ աղքատ, վանից ծառայ գոլով, նա եւ աղթարմա են եղել, այս է Փափին դաբի։ Եւ այլ բազում ուխտատեղք [3] տեսաք. եւ դարձաք ի վանքն սուրբ Յակոբ։

Եւ այլ օրն գնացաք Յովհաննու յանապատն ի լեառնակողմն. եւ տեսաք զբնակութիւն ԻԹ ամաց. եւ Տունն Զաքարիայի եւ Վէմն որ ընկալաւ զմանուկն. եւ ամէն եկեղեցիքն քարէ է. բայց ժամ չասի. ո՛չ քահանայ ունի. զի քաղքէն հեռու է եւ արպնոց։ Եւ այլ բազում եւ զանազան յոլով իրս տեսաք. զի ի Տնօրինականաց իմասցիս լիակատար։



[1]            արճճաց

[2]            յամայի

[3]            ուխտտեղք