Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Բ] ԿԷՍՈՒԱԿԷՍՔ

Էին ընդ մեզ եւ Տաճիկքն, որ Կէսւակէս կոչին. սոքա եւս ուխտ եկին յԵրուսաղէմ մեծաւ հաւատով. Հայոց լեզու խօսին, թուրքնակ չի գիտեն. եւ են երկրէն Հոռոմկլու. զտղայս նախ թլփատել տան եւ ապա մկրտեն՝ ըստ Խբտոցն. երթան յեկեղեցիս եւ ի մէջիթ. մեռելոցն՝ քահանայից տան նախ կատարել, եւ ապա գայ իմամն՝ թաղել [1] տանի, եւ զայն առնեն վասն երկիւղի. ապա առաւել սիրեն զհաւատն Լուսաւորչի քան զՄահմէտի։

Կայր ընդ մեզ երկու ձիաւոր թարճիման եւ չորս չավուշ, որք են խուլավուզք. զի յառաջ երթան եւ յետոյ։ Այլ եւ այն Ապտալն ընդ մեզ էր. եւ երկու այլ վանաց մշակ, որ մինչ ի Հալապ բոկ ոտամբ եւ հետիոտս գնային, քարուտ, փշոտ եւ մացառուտ ճանապարհս։



[1]            թաղէլ