Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Գ] ՀԱՆԳՐՈՒԱՆՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Եւ հասաք ի ԹՈՒՐԱՊԷԿՆ. տվաք մէկ մէկ ոսկի։ Եւ անտի եկաք ի խան մի ԼՈՒՊԷՆ. տվաք երկու երկու բարա. զոր եւ անդ եւս անձրեւոյ ջուր արբաք. եւ անդ առին ղաֆար երկու ու կէս ղուռուշ մարդագլուխ։ Զի կէս աւուր ճանապարհ է Լուպէնու ԼԱԳԻՍԱՅ, որ է Նապլուս քաղաք. եւ էր քաղաքս այս քրիստոնէից շէնք. եւ մէջն ամէն եկեղեցիք, եւ թվի թէ Ֆռանկաց, զէրա քլաշթօրնի էր. եւ ասին թէ աստ գլխատեցին զՅովհաննէս Մկրտիչն։

Եւ անտի բազում լերամբ եւ մայրիւք եկաք ի սուրբ լեառն ԹԱՓՕՐ. եւ հանդէպ նմին Հերմոն, վայելուչ եւ գեղեցիկ, տափարակ [1] եւ ծաղկազարդ. որ ի ծաղկանց հոտոյն հեշտանային մարդիկ. եւ ստորոտ լերանն կայր գեղ մի. եւ ասին թէ ի գլուխն ԺԲ ազգի ժամ կայ, վիմաշէն եւ գմպէթաձեւ, բայց աւեր եւ ամայի էր. եւ մեք չկարացաք ելանել ի վեր, զի քարվանն շուտ ելաւ։

Եւ եկաք ի խասապա մի ՃԻՆԴԻ, որ է դիւաց բնակութիւն. եւ ասին թէ անդ ելին եօթն դեւքն Մարիամ Մագդաղինացուն [2]. եւ լերան մի տակ քաղաքն ՆԱՅԻՆ, ուր Տէրն յարոյց զորդի այրոյն։ Եւ ինչ ուխտատեղ երթայաք, պիղծ Արպնին զմեզ հայհոյէին [3], թէ դուք արժանի չէք կոխել այս սուրբ տեղիքս. եւ ղաֆիր տալով փրկիմք. ապա թէ ոչ բնաջինջ առնէին զմեզ։ Եւ անտի եկաք ի ԱՅԻՆԹՈՒՃԱՌ. եւ կէս աւուր ճանապարհ ձախակողմն էր քաղաքն ՆԱԶԱՐԷԹ, որ գնացին ոմանք ի մերոց ձիաւորաց ընկերք եւ ասին թէ Հոռմի վանքեր կան մերձակայք՝ յոյժ զօրաւոր եւ սքանչելագործք։ Եւ անդ եւս տվաք ԺԲական փարա. եւ ի Թուճառու մէկ օրն հասաք ի գեղն ԼՈՒՊԻԱՅ. եւ այս յօթեւանքս ամէն հոր կար խորու. որ եւ մերձակայ գեղօրէից եւ ի հեռու տեղաց գային վասն ջրի՝ տկերով, եւ բազում պախրէք եւ ջոկք ուղտուց բոլորէին զհորն եւ լինէր աղմուկ վասն ջրի. եւ որ ուժով [4] էր՝ նա քարշէր ջուր եւ տայր անասնոց. եւ չկարէին տեղ գտնուլ, վասն որոյ կռվէին։ Եւ կայ [5] դեռ սահմանն այն, որպէս ի հնումն. եւ այն հորերն են, ուստի Յակոբ հանէր ջուր, Աբրահամ եւ Սահակ, եւ օգնէին [6] Հռագուէլայ։ Այլ եւ մերձ Նապլուսայ [7] տեսաք զհորն, ուստի Քրիստոս խնդրեաց ի [8] Սամարուհոյն ջուր։ Այլ եւ տեսաք ի ճանապարհին բլուր մի եւ ի վերայ շէնքեր [9], սարայնի, եւ սարայնի առջեւն դարպաս մի փլած, միայն մարմարիոնեայ սներն [10] երեւէր. եւ ասին թէ այս Հերովդէսի դարպասն է։ Եւ անտի առաջ խօնախ մի առաջ գնացեալ՝ եկաք տափարակ [11] դաշտ մի գեղեցիկ. եւ ասին թէ աստ Քրիստոս կերակրեաց զԵՌսն հինգ հացով եւ երկու ձկամբ. եւ շրջեալ ընդ վայրքն՝ անկեալ ի տեղին երկրպագեալ զքսակս եդաք եւ խնդրեցաք յԱստուծոյ, զի եւ մեզ լիցի պարագաթն այն։ Եւ ի վայրս երեւէր ՏԻԲԵՐԱԿԱՆ ԾՈՎՆ. որք իջեալ ի լեռնէն՝ լոգցաք [12] ի ծովն։ Եւ կայր այս կոյս ջրոյն աւերակ տներ. եւ ասին թէ այն Պետրոսի էր։ Եւ այլ յառաջ՝ գիւղն Յովհաննու եւ Յակոբայ որդոց Զեբեթայ։ Եւ ի միւս կողմն լեառն Տիւրոսի եւ Սիդոնի, ուստի խոզարածքն փախեան եւ անկան ի ծովն. որ եւ ըմպեցաք զպատվական ջուրն, լուացեալ ձեռս եւ զերեսս. եւ անդ օթեցաք [13] ։ Եւ անտի հասաք ի ջրհորն, ուր զՅովսէփ ընկեցին եղբարքն. եւ անտի հանեալ վաճառեցաւ Եգիպտացոց [14]. յորում վերայ քէմէր կար չորս սեան վերայ. կայր անդ մէլկիթ եւ քարէ պատ. ունէր ազնիւ արօտ մարդապօյ. բայց հորն ցամաք էր։

Եւ անտի մէկ օրն հասաք ԿԱՐՄՈՒՆՃՆ ՅԱԿՈԲԱՅ. եւ տեղին ուր գօտէմարտեցաւ ընդ Տեառն՝ մեծ եւ փառաւոր վանք մի էր, բայց այժմ աւեր։ Եւ անցեալ յայնկոյս՝ օթեցաք [15] ։ Եւ անցած գետն Յորդանան էր. որ եւ անդ առին իննական փարայ։ Եւ անտի շողով գնացաք. զի շողն մեծ էր գիշերն գնացաք. այլ եւ ահ ու դող կայր Արապնուն. թէպէտ մեք բազում էաք, սակայն երկնչէաք. զի նոքա նենգաւոր եւ բազմաբիծ ազգ են, որպէս վերոյ ասացաք. որ եւ ամէն օր հանդիպէաք բանակի նոցա. զոր յարօտաշրջեալ արածէին զուղտս, որպէս ի Տաճկաստան՝ Թուրքմանք։ Եւ օր մի հանդիպեցաք անթիւ ուղտուց՝ աւելի քան թէ հազար, այլ եւ յոլով Արապք. եւ զկնի՝ ուղտ մի մեծ մաֆայով, նստեալ ի վերայ արապ մի, գլուխն թագանման, եւ կինն ընդ նմա. եւ ասին թէ սա է թագաւոր. եւ շուրջ չբլախ Արպնին՝ ձիաւոր, միայն շապկովք, եւ բոկ ոտն իզէնկին [16]. բայց ձիանն խիստ ազնիւ եւ պէտավի, նուրբ եւ ճընս, ոտվին՝ նազուք եւ երկայն, միջվին՝ բարակ, եւ խիստ վազան։ Եւ մէկ ձին հազար, երկու հազար ղուռուշ ծախվի ի տեղն. զի չկայ [17] աշխարհս ձի նոցա ձիոց նման. զի որչափ սարբ եւ սիրվի լեռ [18] լինի՝ ելանեն. եւ թէ իրեք օր ջուր չի տաս անջրդի տեղիս՝ լռեն. եւ այնպէս արագ եւ սրընթաց [19] են, որ իբրեւ նետ վազեն եւ որպէս թռչուն թռչին. եւ թէ իրեք օր վազեն՝ չեն յոգնել [20] ։ Եւ ամէն փնդի ոչինչ արապ, որ փող մի չարժէ, նստի հազար ոսկու [21] ձի՝ առանց թամք եւ լկամ մէկ դրամի, ուզունկուն՝ փայտ, շապկանց. ոչ զէն ունին, ոչ այլ ինչ, միայն մըզրախ. ապա նետաձիգ տեղաց նշանեն զմարդն, եւ այն եղէգ է ամուր որպէս հարազանի։ Եւ որպէս յիշվի Լէհու թֆաքն, Թաթրի նետն, Քրթու ճօպանն, այսպէս եւ Արպին ճիտան։ Եւ մեք տեսեալ զթագաւորն՝ մնացաք մինչեւ անցին. բայց մեզ վնաս չարին. զի նոքա չեն Ասը, այլ Թապի. միայն շրջին խորանօք որպէս Աբրահամ, Իսաք, Յակոբ եւ այլք։

Եւ մէկ խօնախ Շամայ տեսաք բլուր մի, ուր գնաց Հոգեւոր Տէրն եւ ամէնքս զկնի. անդ շարական երգեց, եւ աղօթեցաք. եւ ասին թէ անդ նահատակեցաւ Վահան Գողթնեցին։ Եւ իբրեւ մերձեցաք ի Շամ, տեսաք գետք յորդաբուխք, այգիս յոլով [22], մրգաստանս, բուրաստանս յոյժ յոյժ [23] ։ Կէս աւուր ճանապարհ սաֆի այգիք էին, գեղեցիկ եւ վայելուչ [24] ։



[1]            տաբարակ

[2]            մագթաղինացուն

[3]            հայհոյին

[4]            յուժով

[5]            կա

[6]            հռաքուէլա… նապլուսա

[7]            Տե՛ս ծնթ. 972ֈ

[8]            չիք ի

[9]            շէնքէր

[10]          մարմարիոնեա սըներն

[11]          տաբարակ

[12]          լոքցաք

[13]          յօդեցաք

[14]          յեգիպտացոց

[15]          օթեցաք

[16]          ի զանկին այսպէս յօրինակին, կարդա՛ յուզանկին

[17]          չկա

[18]          լէռ

[19]          յարագ եւ սրնթաց

[20]          օգնել

[21]          օսկու

[22]          ոլով

[23]          յոյժոյժ

[24]          վայել