Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ] ԴԱՄԱՍԿՈՍ

Եւ մտեալ ի Շամ որ է Դամասկոս [1], տեսաք շէն եւ բարելի [2], մրգաւէտ եւ պտղատու. եւ էր նա մեծ քան զըՍտամպօլ. կային մէջիթք մեծամեծք եւ բարձր մինարայք, մեծածախ բաղանիք եւ բազմայարկ խաներ, խավհանաք սաֆի մարմարիոնեայ [3] եւ սալարակապ, որ այլ տեղ տէկմա չի լինի. եւ ջուրքն առատ ամէն փողոց որպէս ի Պուրսայ. աժնութիւն, լիութիւն եւ ամէն բարեաց առատութիւն։ Օր մի գնացաք ի Եաշիլ մէջիթն, որ էր մեծ եւ լայնանիստ եւ զարմանաշէն. եւ ասին թէ սա [4] եկեղեցի էր եւ այժմ անօրէնք խլել են, մէջիթ շինել։ Եւ կայր յաջ կողմն աղբիւր մի մեծ, որ ասին թէ աստ մկրտեցաւ Պաւղոս առաքեալն Անանիայէ. եւ այն մէջիթն չթողուն քրիստոնեայ [5] մտանել։ Անտի գնացաք ի պէզէստան, որ էր նման Էտրնու Ալի փաշին. բայց սորա շէնքն աւելի էր եւ զարմանալի եւ աննման, վիմաշէն, կամարակապ. եւ տեսաք զանազան խումաշք, թաֆդայք, ալաճայք, ղութնիք, աթլասք, մուխատամ գօտիք, քֆդրիք, վալայք եւ այլ թօհվայք, որ միայն վաճառականք գիտեն զանունն եւ զգինն. զի եւ անտի ելանէ յոլով ապրշում։ Այլ եւ կային սէլվիք, խուրմայի ծառք, մեծաինչք խանութնի եւ շատ չարշունի։ Եւ ասին թէ երեսուն աղբեր մտէ ի քաղաքս եւ անյայտ լինի. զի ներքեւն ջուր է եւ ջաղջնիքն ջուրն շուր ածէ. եւ մարդ չի գիտէ թէ ինչ լինի ջուրն. որպէս գետն Տիգրիս հասեալ Կարնօ այլ ոչ երեւի՝ մտեալ յաւազն, այսպէս եւ սայ։ Դարձեալ մեծ (գետ) մի այլ երթայր ի մէջ քաղքին։ Եւ այնպէս քաղցր է քաղաքն այն, որ մարդ իւրմէն բնաւ չկամի հեռանալ ի վայելչութենէն։ Անդ տեսաք սպիտակ չամիչ եւ կանաչ, մեծամեծ որպէս խուրմայ. եւ հաց սպիտակ իբրեւ զձիւն. եւ պիտա եփեն երկայն եւ անուշ, եւ [6] երբ կտրես՝ ձգտին որպէս ջիղք [7], եւ Արպնին յուսն դնեն եւ այնպէս տանին։ Նոյնպէս սպիտակ պաստեղք եւ ազնիւ սէրկեւիլ եւ այլ բազում բարի, գինի եւ այլն։ Եւ յիրաւի ասեն Տաճիկք. «Էվէլ Շամ, ախըր Շամ»։ Այլ եւ Տաճիկքն քաղքին այնորիկ յոյժ [8] երկեղած եւ մարդասէր են աստուածավախ. զքրիստոնեայս սիրեն եւ բնաւ չասեն «կավուր» կամ «տինսիզ», այլ «էսակուլի» կամ «հաճի»։ Եւ թէ զոք աւան չոպանն նեղէ՝ ամէնքն վրան թափին եւ զատեն. չթողուն սուխրայ բանիլ կամ այլ ինչ անիրաւ։ Այլ տեղ այսպէս մարդիկ [9] քաղցր եւ բարի չտեսի. քրիստոնէութեան լայեխ։

Կայր անդ հինգ-վեց տուն հայի։ Եւ ասին թէ յառաջն հինգհարիւր տուն էր. եկեղեցի եւ քահանայք անկան յիրար. քահանայք եւ երեսփոխանք եւ ժողովուրդքն աղմուկ եւ խռովութիւն արարին, մինչ զի եկեղեցին մատնեցին անօրինաց եւ ինքեանք եւս մատնեալ բռնաւորաց՝ տուքանք տուեալ, պատիժ կրեալ. վասն որոյ ցիր ու ցան եղեալ կորեան վասն անօրէնութեան իւրեանց եւ եղեն որպէս երազ ըստ Դաւթայ [10] ։ Վա՜յ ինձ որ ամէն տեղ Հայք ի կռիւ եւ ի հակառակութիւն են. եւ յիրաւի կոչին Հայք, որ են անմիաբանք։

Եւ կայր ԽՌ հոռմի տուն. այլ եւ անդ նստէր Հոռմի արքեպիսկոպոս [11]. եւ ասին թէ Հապաշք Շամայ եպիսկոպոսէն առնուն ձեռնադրութիւն։ Եւ կացաք անդ իրեք օր։ Բազում իրս եւ գործս եւ խումաշս եւ արվեստս, այլ եւ շէնքեր տեսաք. զորս ոչ կարեմ մի ըստ միոջէ [12] գրել. եւ տվաք երկու երկու ղուռուշ։

Եկաք անտի ի գիւղ մի. եւ տեսաք բարձր լերան վ[ե]րայ վանք մի Ասորոց. եւ վանից բոլոր քարէ բարձր պարիսպ. մէջն ԽԶ մարմարէ սիւն կայր, Խ մայրպետ. եւ անդ տվաք իրեքական փարա։ Անտի եկաք գեղ մի այլ, որ հոռմի անուամբ ԱՊՐՈՒՏ կոչէին. կայր անդ երկու հրաշալի եկեղեցիք. մինն ի գիւղն եւ մին յառջեւ գեղին. զոր հանել էին գեղեցիկ սներն եւ ի խանն դրել. միայն խորան մնացեալ էր եւ վերին քէմէրն։

Եկաք անտի ՄԱՅԼՈՒՆ անուն. տեսաք երկու բարձր լեռ քարածերպս վիմաց. եւ մերձ եւ հուպ միմիանց, իբր թէ միացեալ, բայց չեն կից, այլ [13] կայ ի մէջն նեղ եւ անձուկ [14] ճանապարհ, որ ճորով ձիաւորն անցանի. եւ այն լեռան քարն նման է խմորի. եւ այնպէս բարձր են, որ թէ ի վեր հայիս գտակդ ընկնի։ Եւ անտի եկաք յայլ խասապայ ԽԱՐԱԼԱՐ անուն. եւ տվաք անդ տասն տասն փարայ։ Եւ անտի հասաք ի ՀԱՄՈՒՍ քաղաք, որ էր լրիստոնէից շէնք. ունի անառիկ բերթ ի վ[ե]րայ բարձր լերան, սիվրի՝ Հալպայ բերթին պէս. եւ բոլորն խանտակ սարբ, տաշած եւ վիմօք հաստատեալ, եւ պարիսպն ալ տաշած քարէ։ Անտի օր ու կէսն հասաք ՀԱՄԱՅ, որ եւ սա նման Համուսայ [15] է շէնք եւ ամէն ճանապարհն զէյթունի ծառ էր եւ թզի. եւ տեսաք Համայ ծառ մի մեծ խուրմայի. բարձրութիւն երեսուն կանգուն Հալպի. եւ ինքն է տօլապ, որ զջուրն ի քաղաքն ձգէ. եւ էր բարձր լերան վ[ե]րայ [16]. կային հին եկեղեցիք վիմաշէն եւ մեծամեծ մաղարայք, աւեր եւ ամայի. քանզի քրիստոնէ չկայր անդ եւ ոչ մի։ Եւ աստ եւս ելնէր ապրշում եւ ազգի ազգի թօհվայք գործած. եւ սիրմէ պուրունճուքնի, դէլլի մահրամանի, եաղլխնի եւ այլն, խուշախնի եւ ալաճայք որպէս ի Շամ։ Եւ ընդ արշալուսն [17] մինչ գնայր առաջքն քարվանին [18] ՝ Արպնին զյետքն կտրեցին, զոմանս վիրաւորեցին, զայլս թալանեցին, ոմանց էշն տարան, զհէկպէն եւ զայլն. ճիչ եւ աղաղակ վերցաւ. ազդ [19] եղեւ առաջնոցն, որ դարձան ձիաւորքն սրով, թրով. զի կային ենկիչարիք եւ սբահիք հետ մեզ. թֆանքով ի վերայ նոցա հասին. եւ նոքա փախան. բայց շատ վնաս եղեւ քարվնին։

Եւ անտի չուեցաք ի ԿԱՓԱՌՆԱՅՈՒՄ, որ է ՍԸՖԱԹ, որ ի հեռուստ կ՚երեւէր բերթն եւ քաղաքն. զի էր ի վ[ե]րայ բարձր լերան որպէս Տէր մեր ասաց. Եւ դու Կափառնայում, որ բարձրացեալ ես [20], բայց իջցես մինչեւ ի դժոխս։ Եւ ասին թէ մէջն սաֆի Ճհուտ է, եւ երկիրն Մանօղլուն է։ Այլ Սայիտ որ է Բեթսայիդայ, եւ Քորազին են ազգաւ Սամարացիք. Կէսւակէս գոլով՝ սիրեն զքրիստոնեայս, խոզի միս ուտեն, բայց թլփատին. եկեղեցի կամ մէջիթ չունին, ոչ քահանայ, ոչ ռապի, ոչ իմամ. Քրիստոս կու պաշտեն, ապա Աստուած չեն ասել. ապա մերձ են Հրէից եւ հին օրինաց։ Երկիրն այն խիստ քարուտ եւ ապառաժուտ է. շատ ապրշում հասըլ կլայ [21] ։

Յայնմ ամի պատերազմէր խօնթքարն հետ Մանօղլուն. եկեալ էին բազում զօրք. այլ եւ Մսրայ եւ Շամայ [22] խուլն։ Իսկ Մանն զօրաժողով արարեալ գնաց ընդդէմ նոցա ի պատերազմ եւ յաղթեալ կոտորեաց զամենեսեան. զայլս փախստական արար։ Երկրորդ անգամ առաքեաց զօրս. որ եւ զնոսա սրախողող արարեալ եւ զկարասին յաւարի էառ. եւ զօրացեալ գնաց մինչեւ ի Շամ. բայց ի քաղաքն չկարաց մտանել. ապա շուրջ զնովաւ շէնլիք չի թող, այլ ամայի եւ խոպան դարձոյց եւ էած աւեր. եւ ասին թէ վասն այն սուղ է ապրշմեղէնն. զի ոչ թութի ծառ մնաց, ոչ պօճիկ. զամէնն քանդեց [23] Մանօղլին։ Եւ երրորդումն ամին գնաց նա առ Փափն եւ մկրտեալ եղեւ քրիստոնեայ. եւ Փափն երետ հինգ ղատրղայ զօրօք յօգնութիւն. եւ նա եկեալ բազում կղզիս եւ քաղաքս տապալէր եւ կործանէր. այլ եւ զԱյա Փայաս, Տրապուլուս եւ զայլ ծովեզերայս եւ եալուս եւ սկէլէս տիրապետեաց. եւ դարձեալ գնաց ի Հռոմ եւ անդր վախճանեցաւ։ Իսկ յետ նորա որդին ա՛յլ արիագոյն [24] երեւեցաւ եւ լաւ անուն ժառանկեաց։

Եկեսցուք ի բանն մեր. զի տվաք Համա մէկ մէկ ռուպ։ Եւ անտի եկաք [25] խան մի, ուր հինգական փարայ առին։ Անտի հասաք ի խան ԹՈՒՄԱՅ. եւ անդ օթեցաք [26], զի մեծ խան էր, վիմաշէն եւ գեղեցիկ. եւ մեծ գետ մի առջեւովն կ՚երթայր։



[1]            տամասկոս

[2]            բարէլի

[3]            մարմարիոնեա

[4]            (էր) սա կրկնուած

[5]            քրիստոնեա

[6]            երփ… ձկտին… ջեղք

[7]            Տե՛ս ծնթ. 996։

[8]            ոյժ

[9]            մարդիք

[10]          դաթա

[11]          արքեպիսկոպոսք

[12]          միջէ

[13]          կա… յանձուկ

[14]          Տե՛ս ծնթ. 1003։

[15]          համուսա

[16]          վրա

[17]          յարշալուսն

[18]          գարվանին

[19]          աստ

[20]          չիք ես

[21]          կլա

[22]          մսրա եւ շամա

[23]          քանթեց

[24]          յարիագոյն

[25]          չիք եկաք

[26]          յօթեցաք