Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ա]  ՄԱՐԱՇ-ՍԻՍ

Ապա նախասացեալ Աբտալն [1] գնեց հինգ ձի եւ հարիւր ղուռուշ խարճի երետ. եւ Պետրոս անուն մշակ մի եւ Ախիճան մշակ մի հետ եդիր. եւ մեք ողջունեալ զամենեսեան՝ չուեցաք զճանապարհն մեր դէպ ի Լէհ։

Եւ ինչ տեղ գիւղ կամ քաղաքս Հայոց գնայաք, դէմ մեզ գային մեծարանօք եւ պատուով, թէ Երուսաղէմայ մահդասիք կու գան։

Եկաք անտի ի ՄԱՐԱՇ քաղաք, ուր փաշա նստի. կայր անդ քսան տուն հայի։ Եւ անտի եկաք ՖՌՆՕԶ գեղն Հայոց, որ էր ի վ[ե]րայ բարձր լեռան վ[ե]րայ. անդ է գերեզման Ստեփանոսի Ուլնեցուն. որ եւ աղբեր քաղցրահամ բխէ սուրբ գերեզմանէն եւ լեռնէն վայր գայ պաղ եւ ցուրտ ջուրն։ Զոր անդ օթեցաք [2] զգիշերն։ Ոմանք ելան ի լեառն եւ շրջեցան. իսկ ես չի [3] կարցայ, զի յոգնած էի։

Եւ անտի ԶԷՅԹՈՒՆ գեղովն մինչ ի կէսօրն հասաք ի լեառ մի յոյժ բարձր, որ կոչի ԽԱՊԱԽ ԹԷԲԱՍԻ. եւ հազիւ մինչ իրիկուն ելաք ի գլուխն։ Եւ այս լերան [4] միջով երթայր Ճիհան գետն։ Եւ Ֆռնօզ կայր սուրբ եկեղեցի եւ վանք մի. Զէյթուն՝ վեց եկեղեցի եւ վանք մի. եւ ասին թէ ԸՃ հայի տուն կայր. այժմ երեսուն տուն. զի ցիր ու ցան եւ հալածեալք են եղել ի Ճէլալոցն։

Եւ անտի մէկ օրն ՍԻՍ գնայ։ Բայց լեռնային եւ քարուտ է երկիրն, չոր եւ սէհիլ. սաֆի նարինճ, թուրինճ. եւ խոշոր լվեր ու մըժեղք [5] ։ Եւ Ճիհան գետն երթայր լեռանց միջով, յորում բազում ձկունք կային իբրեւ զաւազ։



[1]            ափտալն

[2]            յօթեցաք

[3]            կարդա, զի օգնած

[4]            լէրան

[5]            մըժղեխք