Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ե]  ԲԱՐՔ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆՔ ՀԱՅՈՑ

Զորս ի բազմաց սակաւ մի կամիմ պատմել։ Զի են յոյժ ողորմածք, գթածք եւ աղքատասէրք, գորովագութք, ժամասէրք, աղօթարարք։ Եւս առաւել կանայք նոցա վարձարարք. զոր բազում գործս եւ վարձս ունին. զոր փոքր ի շատէ ասացից լսողաց։ Նախ զի քահանայից վախըֆ տներ տան կենալ եւ օլօֆայ։ Երկրորդ՝ դպրապետ պահեն միշտ վասն քարոզի. եւ նա ունի կէլիր։ Երրորդ՝ դպրապետք պահեն եւ ամէն ամի վճարք առնեն. նոյնպէս թային կայ [1] շբիթալնուն եւ վանօրէիցն։ Չորրորդ՝ զի թէ ոք մեռանի եւ նախ ամէն ժամի, ապա վանօրէից, ապա շբիթալնուն, ապա դպրատան, ապա քահանայից մասն եւ բաժին հանէ ըստ կարեաց. որն տասնական ղուռուշ, որն քսանական, որն երեսնական եւ այլն։ Հինգ՝ սահմանք է զի որչափ որբ տղայ կամ աղջիկ լինի, տարին երկու կամ իրեք պիտի կարգեն. եւ մայեա ճիհէզ աղանին տան յիսուն ղուռուշ՝ աւելի կամ պակաս։ Վեցերորդ՝ որբ տղաք դրսէն կամ այլ քաղաքաց կամ այլ գաւառաց՝ Պուղտանու, Հայաստանու առնուն կարդացնեն լաւ, սարկաւագ օրհնել տան. ապա քահանայ եւ հարսնիքն օրհնելու խարճն մէկ մարդ պիտի առնէ որդոց որդի. եւ թէ մեռանին նոքա՝ պիտի թաղել տան եւ զհոգ[ւ]ոյ հացն։ Եւթներորդ՝ որչափ աղքատք մեռանին ի դուրս կամ օտարական, ոմն վասն հոգ[ւ]ոյն պատանք, թէ թապութ եւ թէ ամէն խարճն եւ թաղում առնել տայ [2] ։ Ութերորդ՝ որչափ այլ քաղաքս վախիր քահանայ լինի կամ աղքատ եկեղեցի, Լովայ [3] ղրկեն զգեստ, թէ գիրք եւ թէ այլ բան. նաեւ քահանային ամ յամէ հախ տան, որ անխափան ժամակարգութիւնն կատարի։ Իններորդ՝ են փարթամ խոճայք, որ ի մեռանելն՝ վասն թաղման միայն կտակ առնեն ԴՃ, ԵՃ ղուռուշ, որ է դայլար մատաղի, հոգ[ւ]ոյ հանգստի, քառասնից եւ այլն։ Տասներորդ՝ սահմանք է, որ սուրբ Երուսաղէմայ կամ Էջմիածնայ [4] նուիրակն երբ գայ, մեծ տուրք եւ ողորմութիւն կու տան. նախ ոսկի եւ արծաթէ խաչ, սըկի, [5] բուրվառ. ապա շուրջառ [6] եւ այլ զգեստ եւ ԴՃ, ԵՃ ղուռուշ. այլ եւ եկօղաց որիշ ողորմութեան դրամ եւ որիշ չուխայ, փիլոն եւ այլն։

Եւ ամէն կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի եւ շաբաթ օր անխափան պատարագ մատչի քաղաքն. բայց ի [7] վանօրայս ամէն օր. եւ պատարագի ղուռուշ մի տան կամ մէկ ոսկի։

Այլ եւ ունին սովորութիւն ամէն կիրակի առանց աղքատաց հաց չուտել։ Տանին զկարգաւորս ի տուն, մեծարեն. ոմանք ի տուն առաքեն կերակուր. օտարաց բնակութիւն տան. զմերկս զգեցուցանեն. հիւանդաց [8] պէտ առնեն. Եւ զի ձմեռն աստ մեծ եւ խիստ լինի, բաժանեն աղքատաց մորթէ գտակ, մուշտակ, չուխայ, բաբուճ եւ այլն. եւ գնեն յոլով փայտ, զի փուռ վառեն եւ տաքանան։ Եւ սովորութիւն է որ ամէն տարի կու գան ամէն աշխարհ Ժ, Ի եւ Լ աղքատ. զի Աղցացն ամէն օր մեծ տուրք եւ ողորմութիւն տան. արք եւ կանայք, ծերք եւ տղայք, երիտասարդք եւ կուսանք ամէն օր ժամ գան եւ բաժանեն տուրք քահանայից, կարգաւորաց եւ աղքատաց։

Զի սահմանք է նախնեաց մեծի եւ փոքու մինչեւ կաթնասուն տղայոց Զատկին հաղորդիլ։ Թէպէտ ամենայն հանդիսի աւուրս հաղորդին, այլ Զատկին առ հասարակ պարտին. եւ թէ ոք մնայ անհաղորդ՝ մեծ ամօթ է։

Եւ յԱւագ հինգշաբթին ոմանք Ժ, Ի շապիկ [9] բաշխեն աղքատաց. այլք [10] ՝ բաբուչք կամ չախչիրք. եւ որք մեծատունք են Ժ, Ի, Լ չուխայ բաշխեն. այլքն՝ գտակ կամ այլ ինչ։ Եւ այսպէս ուրախացուցանեն զկարգաւորս եւ զաղքատսն՝ ուտելով [11], ըմպելով, զգեստովք եւ այլովք մխիթարութեամբ։ Եւ յետ Զատկին յորժամ կամին գնալ (աղքատք), տան ըստ մարդուն խարճլխ եւ սիրով ուղարկեն։

Դարձեալ կու գան ամէն տարի ժողովարարք՝ վարդապետք, եպիսկոպոսք, քահանայք, հաբեղայք, այլ եւ աշխարհական պարտատէրք, գերետէրք [12] եւ այլք թէ վանք կու շինեմք, այլք թէ եկեղեցի։ Զամէնն մահրում թողուլ չեն. տան Ժ, Ի, Լ, Խ, Ծ ղուռուշ. այլ եւ հագցնեն ոտաց մինչ ի գլուխ եւ սիրով առաքեն։



[1]            կա

[2]            տա

[3]            լովա

[4]            Էջմիածնա

[5]            բուռվառ… շուրջար

[6]            Տե՛ս ծնթ. 1112։

[7]            չիք ի

[8]            հիւանտաց

[9]            շապիք

[10]          այլ

[11]          ուտելիք

[12]          գէրէտէրք