Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Է]  ԼԵԶՈՒ ՀԱՅՈՑ, ԱՆԵՑԻՔ

Եւ Լովայ [1] Հայքն հայնակ չի գիտեն, այլ լէհնակ եւ խբչակնակ զրուցեն, որ է թաթրի լեզու։ Եւ ասին թէ յԱնիու եկած են տեղացս Հայք. եւ զի ըստ պատմագրաց երկու բաժին եղեալ՝ մինն եկեալ ի Քաֆայ եւ Ախքէրման, որ դեռ կան ի Սուլումանաստր եւ հայնակ զրուցեն. եւ Անկուրիայ եւ անտի ի Լէհ։ Եւ այս չէ նախատինք, եթէ են Անիցիք [2]. զի զքաղաքն եւ զմնացեալս անիծեց եւ զելեալսն օրհնեաց, որպէս ի հինն զՍոդոմ եւ զԳոմոր անիծեց եւ զՂովտ իւրովքն փրկեց. նոյնպէս զԱնի չար բնակչօք կործանեց եւ զբարիսն եհան ի նմանէ. որպէս զՆոյ ապրեցոյց եւ զաշխարհս ամենայն կորոյս. եւ այս բաւ է իմաստնոց։



[1]            լովա

[2]            անիցից