Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ե]  ՍԻՄԷՈՆ ՓՈԽԱԴՐԻ Ի ԼՈՎ. 1624 [1]

Արդ այժմ սկսայց դարձեալ յառաջարկեալ բանն մեր. որ գնացեալ Զամոսցա [2] փախեալքն ի Լով, եւ զամենայն հասկացուցին քահանայից եւ աղանուն։ Եւ նոքա ժողովեալ զծերակոյտն եւ զամենայն ժողովուրդն ի խորհուրդ՝ գրեցին ինձ, զի երթայց ի Լով առ նոսա։ Իսկ ես փութով հասեալ՝ ասեն ցիս. Կամիմք զի գաս աստ, տղայս մեր ուսուցանել. տամք քեզ տարին ԳՃ զլօթի, զատ եկեղեցոյ ժամուցէ եւ այլ եկամտէ, որ գան քեզ ի քահանայից եւ ժողովրդոց. այլ եւ մահու կենաց լիցի քեզ [3] կէլիր։ Եւ ես կամաւորեցայ [4]. եւ արարաք թուղթ ու գիր մեր մէջն. եւ դատաստանի մօհր կոխեցին թղթին վերայ։ Եւ տվին ինձ տասն զլօթի որ գնամ տունս բերեմ։ Եւ ես քանզի ղահրով էի՝ ծախեցի զտունս ու տեղս եւ զամենայն ինչ. եւ առեալ զկինս եկի Լէվ, թվին ՌՀԳ (1624), օգոստոս ԺԵ։ Եւ Վարագայ Խաչին [5] թէսլիմ արին զԴպրատունն եւ զտղայս։ Եւ տվին ինձ քարէ տուն ի Շբիթալն՝ կենալ առանց վարձու. որոց Տէր Աստուաց վարձահատոյց լիցի եւ որք շինեցին զայն տներն, որ մեք հանկաք եւ դուրացաք. պարոն Տօնաւագն հանգչի արքայութիւնն, զի նորա է վախըֆ։ Այլ եւ երախտաւորաց եւ բարերարաց մերոց Տէր Աստուած ողորմեսցի. եւ նմա փա՜ռք յաւիտեանս. ամէն։



[1]            Այս հատուածը ձեռագրին մէջ կը գտնուէր էջ 380, տող 2- էն ետքը. փոխադրեցինք այստեղ, ինչպէս կը պահանջէր պատմութեան ընթացքը։

[2]            զամոսչա

[3]            կէլիշ… կամաւորեցա

[4]            Տե՛ս ծնթ. 1170։

[5]            սեպտեմբեր 26