Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե. ԱՐՇԱՒԱՆՔ ՍՈՒԼՏԱՆ ՄՈՒՐԱՏԻ Ի ՎԵՐԱՅ ԼԵՀԱՑ

Իսկ Սօլթան Մուրատին սիրտն դարձեալ չի խաղաղացաւ ի չարեաց. այլ կրկին անկաւ գնալ [1] ի վերայ Լէհու. եւ Պուղտանայ [2] պարոն, Ղարաֆլահու պարոնն ըմբռնել եւ սպանանել, որ նենկեցին զԱպազան. ապա թէ ոչ առել էր զԼէհ։ Վասն որոյ ուրախացեալ լսելով ստասաց խաբողին՝ հրաման եհան կանչել սէֆէր ի վերայ Լէհու. եւ կամուրջ շինել ի վերայ Թունայի, ուստի թօբերն եւ լէշքէրն անցնի։ Եւ նախ Թարթարին ասաց մտնել երկիրն Լէհու, զոր ԼՌ մտեալ վնաս արարին եւ օճիրս [3] գործեցին։

Զայս ամենայն լուեալ մեծամեծաց եւ իշխանաց Լէհու՝ ազդ [4] արարին թագաւորին իւրեանց, թէ Թուրք եւ Թաթարք գան. եւ նա հրամայեաց զօրս ժողովել եւ գնալ ընդդէմ թշնամեաց. եւ ԻՌ Խազախի գնալ ծովով. որ եւ աւիրեցին բազում քաղաքս, գիւղս եւ աւանս [5] եւ զամուր բերթերս տապալեցին եւ բազում աւարս [6] առին ոսկոյ եւ արծաթոյ. այլ եւ փարթամ Տաճիկս գերի տարան։

Պուղտանաց պարոնն եւ Ղարաֆլախին ապստամբեցան խօնթքարէն. նաեւ Մաճրի պարոնն երդմամբ ուխտ եւ դաշինք եդ հետ Վլատիսլաւի՝ միաբանիլ եւ ծեծել զԹուրքն. որ ունէր ԼՌ հոգի երկաթակուռ [7] պահատուր. իրեք տեղ բանակ դրին։ Զոր լուեալ Թուրքաց թէ պարոնն Օլախաց դարձաւ, ուղարկեց այլ պարոն, որ կոչէր Վասիլ Լուբուլ. եւ ինքն յԱտրանայ դարձաւ Ստամպօլ եւ Մուրդազայ վազիրին ասաց հաշտիլ։ Զոր նա դեսպան [8] առաքեաց առ հէթմանն վասն սիրոյ. զոր յետ բազում երթեւեկութեան եւ պարգեւացն եւ ձիոցն ազնիւ՝ հաշտեցան եւ եղեւ խաղաղութիւն մեծ։ Եւ Թուրքի մեծ [9] էլչի եկաւ Շահին աղայ հարիւր հոգ[ւ]ով եւ տեսեալ զօրքն Լէհու զարմացաւ որ զուտր զրեհ եւ երկաթ էր. եւ ասէր թէ ո՞վ կարէ սոցա դէմ ունել։ Եւ Մաճարն իրեք անգամ մեծ կոտորած ետ թրքին մինչ ի սպառ։



[1]            ի վերա… պուղտանա

[2]            Տե՛ս ծնթ. 1252։

[3]            յօճ

[4]            ասդ

[5]            յաւանս

[6]            յաւուրս

[7]            երկաթակուր

[8]            դէսպան

[9]            մէծ