ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Եթէ երկու այրիկ յիրար լինան անցել ի կռիւ, ու կնիկ իշխէ ի մէջ մտել, որ մէկին աւգնէ ու խալապալայ այնէ եւ պատճառաւ որ մէկն զմէկալն ծեծէ կամ սպաննէ՝ նա կու հրամայէ աւրէնքս որ ձեռն կտրվի այն կնկանն, զի այն ում ուժն եղաւ ու ծեծուեցաւ՝ նա ի յայն կնկնէն ելաւ ուժն ու ծեծելն, եւ ոչ ի խսումէն։

Եւ թէ կենայ կին՝ որ այրկանն քըշտէ՝ նա զձեռն կտրեն. զի ոտքն գլխոյն է՞ր քշտէ։ Բայց թէ ներեն՝ նա զգինն տայ ըստ արժանեացն։