ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Եւ թէ ոք տայ զիր ձի մարդոյ ի բան եւ կամ զայլազգ գրաստ եւ կամ այլ անսուն, եւ յղրկէ ուրեք ի բան, եւ նա տանի ի ջուր, կամ ի կապ կամ ի փոս, կամ ի յայլ տեղ փոթորկեցնէ, որ վնասի կամ մեռնի՝ նա պատեհ է, որ աղէկ իմանան զպատճառն, եւ զտալն ու զյուղարկելն եւ թէ ինչ ցեղ էր, արտորանաւք էր, ու զհեծնաւղին գնացքն եւ զվարելն թէ յոր չաք էր, կամ թէ ինչ ցեղ վնասեցաւ կամ պատռեցաւ. նա թէ յուղարկաւղին ատորցնելոյն լինի լել նա պատռեցնաւղին մեղ չկայ. ապա թէ յաղփրթութենէ լինի՝ նա այն ի դատաւորին խեղճն է՝ որ ըստ մեղանացն չաքուցն տուգնէ զմեղկանն, բահրակ թէ զգուշացուցել լինայ տէրն ու պընդել ի վերայ իրացն զտանաւղն ու նշան տըւել, եւ նա այլ ազգ այնէ՝ նա այնոր վստահ վճար պիտի. նոյնպէս եւ թէ պնդեց թէ՝ մի գահել, ու նա գահեց, կամ վազցնէ ու կոտրէ եւ մեռնի՝ նա թէ պատռեցնաւղն ի հասակ կենայ՝ նա վճարել պիտի։

Ու թէ վարաւղն մեռնի ի վերայ պնդելոյն՝ նա գրաստուն տէրն անպարտ է։ Ապա թէ ոչ՝ նա պարտական է մեղացն. բարհակ թէ տղայ լինի ու անգէտ՝ նա զբժշկաց վարցն ու զդեղգինն ինք պարտի որ տայ։ - Եւ այն՝ որ գրաստն վնասի՝ նա զէդ որ գրեցաք։ Թէ բանտվաւղէն լինի, ու ասէ թէ՝ գահէ կամ վարէ, եւ նա զհրամանքն կատարէ ու մեռնի՝ նա անպարտ է. բայց ի հրամնաց ելածն եւ ընդ ախփրթութենէ պատահածն ու ընդ այլ դեհ գնացածն քան ընդ որ պարոնն հրամէ՝ նա ի լման վճար պիտի այնէ։

Բայց ի վերայ ամենայնի դատաւորաց ստուգելոյն է դատաստանն՝ պնդելն եւ թողուլն։