Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԳ
ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԵՒ ՈՒՐԻՇ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԳՐԱԾ ԹՈՒՂԹԸ ՍԻՒՆԻՔԻ ՎՐԹԱՆԷՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ԵՒ ԻՇԽԱՆԻՆ

 

«Քրիստոսով պայծառացած ու սիրուած կրօնաւոր եւ մեր աթոռակից տէր-Վրթանէսին` Սիւնեաց եպիսկոպոսին եւ վսեմափայլ ու փառաբանուած ՄիհրԱրտաշիրին` Սիւնիքի տիրոջը, հայոց կաթողիկոս Յովհաննէսից, Մամիկոնեանների եպիսկոպոս Աբրահամ Տարօնացուց, Բասէնի եւ Մարդաղի եպիսկոպոս Ներսից, Խոռխոռունեաց եպիսկոպոս Մաշտոցից, Վանանդիեպիսկոպոս Գիւտից, Աբդիշոյից, Ամատունեաց եպիսկոպոս Բաբից` օրհնութեամբ եւ հոգեւոր սիրով ողջո'յն: Դուք ինքներդ գիտէք այն մեծ վտանգը, որ այժմ հասել է մեր աշխարհին: Չէ՞ որ մեզ նախորդած մեր երանելի հայրերը եւ նրանցից յետոյ` մենք, ընդունեցինք ճշմարիտ հաւատքը` այն, որ քարոզեցին մարգարէները եւ առաքեալները, սովորեցրին ճշմարիտ հայրերը, սուրբ Գրիգորը` սուրբ Թադէոսի յաջորդը, եւ երեք հարիւր տասնութ եպիսկոպոսները, որոնք հաւաքուեցին Նիկիա քաղաքում, հարիւրյիսունը, որ հաւաքուեցին Կոստանդնոպոլսում եւերկու հարիւրը, որ հաւաքուեցին Եփեսոսում. նրանքՍուրբ Հոգու ազդումով մեզ սովորեցրին ինչ որ հէնց սկզբից տէրունական լեզուն քարոզեց աշակերտներին`ասելով. «Գնացէ'ք, աշակե'րտ դարձրէք բոլոր ժողովուրդներին, նրանց մկրտեցէ'ք Հօր, Որդու եւՍուրբ Հոգու անունով»: Դա որպէս բարձր ու հռչակաւոր կնիք դրուեց բոլորի վրայ: Այս ճշմարիտ հաւատքը ճշգրիտ միաբանութեամբ պահպանում էր մեր Հայոց աշխարհը. ոչ ոքի կողմից որեւէ արատաւորում չէր ցուցաբերւում. մենք էլ ապրում էինք սուրբ կաթողիկէ եկեղեցով` մեր Քրիստոս Աստծոյ սուրբ խաչի հովանու ներքոյ, խոր խաղաղութեան մէջ: Իսկ անիծեալ Նեստորի ժամանակներում, երբ նա իր չար հերձուածքով կուրացրեց Խուժաստանի կողմերը, մեր աշխարհում եւսերեւաց նրա չարութեան թթխմորը, որը համակել էր անսուրբ անձանց, որոնք սկսեցին պղտորել Սուրբ Երրորդութեան հստակ հաւատքը, անկայուն մարդկանց խաբել մարմնասէր ցանկութիւններով: Տարածուեց երկմտութիւնը, շատերն էլ վարակուեցին այդ անտանելիախտով:

Եւ չկարողանալով տանել այսպիսի չարաչարու դառն հերետիկոսութիւնը` ջանացինք մենք եւ մեր Հայոց աշխարհի միւս եպիսկոպոսները, որոնց հետ էր եւձեր երանելի Պետրոս եպիսկոպոսը, քահանաները, սուրբեկեղեցու կղերականութիւնը, վանքերի միաբանները, ազնուականները, հասարակ ճշմարտահաւատ աշխարհականները, համախմբուեցինք սուրբ եկեղեցիներում եւ միաբանութեամբ մեր սուրբ եկեղեցուց նզովքներով հալածեցինք նեստորականներին, քաղկեդոնականներին ու այլ հերձուածողների եւ մեր սուրբ ու փառաւորընկալ սեղանի, կենսատու Աւետարանի, փրկչական սուրբ խաչի առաջ ուխտեցինք բոլորովին զերծ մնալ նրանց հետ շփուելուց, չունկնդրել նրանց մահաբեր խօսքին: Քանի որ հաւատարիմ մարդկանցից լսեցինք, թէ բազմաթիւ պիղծ նեստորականներ կան նաեւ ձեր աշխարհում բնակուած, եւ դուք դրանց ընդունում էք սուրբ եկեղեցիներում ու հետները հաղորդութիւն ստանում, մենք, յիշելով մեր սուրբ Գրիգորի մեծ վաստակն ու ջանքը մեր եւ ձեր աշխարհի վրայ հաւասարապէս ու այն սուրբ ծնունդը, երբ սուրբ մկրտութեամբ վերածնուեցինք, լուսաւոր ու ճշմարտացի հաւատքը, որը միասին ընդունեցինք ու այժմ էլ պահում ենք, եւայն հոգեւոր սէրը, որ տածում ենք ձեր նկատմամբ ամենից առաւել, հոգ տարանք ձեզանից հեռացնել չար որոմի սերմերը: Դրա համար մեր ուխտից հաւատարիմ այր Մաթեւոս քահանային ուղարկեցինք ձեզ մօտ եւ մեր Քրիստոս Աստծով աղաչում ենք ձեզ` ինչպէս որ մինչեւայժմ էք եղել սուրբ տոհմ` տէր Աստծուն հպատակ ժողովուրդ, նոյնպէս եւ այժմ ու մինչեւ յաւիտեան դուք եւ ձեր զաւակները զօրացէք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ, վերցրէք Աստծոյ սպառազինութիւնը եւ սուրբ ու ճշմարիտ հաւատքը, որ ընդունել եք սուրբ Գրիգորից ու այլ հոգեկիր երանելի հայրերից, հաստատուն ու անխախտ պահեցէք ձեր մէջ: Եւ ձեր աշխարհում գտնուող նեստորականներին ու միւս հերձուածողներին նոյնպէս սուրբ եկեղեցուց ու ձեզ հետ շփուելուց նզովքներով հեռու վանեցէք: Բոլոր ճշմարտապաշտներին պատուիրեցէք մասնակից չլինել նրանց անպտուղ գործերին, չլսել նրանց խաբեբայական ու չարաթոյն խօսքերը: Չէ՞ որ սուրբ առաքեալը նրանց բնորոշեց որպէս անէծքի մանուկներ, նրանց կորստաբեր ուսմունքն էլ անուանեց անձրեւազուրկ ամպեր` մրրկով քշուած դէպի կորուստ, չորացած ու պտղազուրկ ծառեր, յաւիտենական կրակի վառելանիւթեր, որոնք իսկապէս նզովւում են, որովհետեւ նրանք Քրիստոս Աստծոյ եկեղեցու պղտորիչներն են մեր ժամանակներում, բոլորտեղերում: Հէնց նրանք էլ սուրբ առաքեալի կողմիցանուանեցին սուտ կրօնաւորներ, անօրէն մշակներ ուաշխարհ եկած նեռեր: Եւ սուրբ աւետարանիչ Յովհաննէսի կողմից հրամայուեց մեզ` իսկական հաւատացեալներիս, նրանց տուն չթողնել ու ոչ էլ բարեւ տալ, այլ բոլորովին հեռու կանգնել նրանցից`որպէս Քրիստոսի խաչի թշնամիներից: Եւ մենք աղօթում ենք, որ հէնց նոյն Սուրբ Երրորդութիւնը ընկճի ուխափանի իր թշնամիներին` ճշմարիտ հաւատքի հակառակորդներին, հզօրացնի իր սուրբ անուանսպասաւորներին ու երկրպագուներին: Իսկ եթէհերձուածողներից որեւէ մէկի մէջ զղջում առաջ գայ, ու նա իր ամբողջ կամքով դառնայ մեր սուրբ հաւատքին`առանց խաբէութեան, գրաւոր ձեւով նզովելով պիղծ Նեստորին, բոլոր հերձուածողներին եւ Թէոդորետոսին ու Քաղկեդոնի ժողովը, ապա այնպիսինին պէտք է ընդունել ապաշխարութեամբ, որովհետեւ Աստծոյ ողորմութեան դուռը միշտ բաց է ճշմարիտ հաւատքն ընդունողների ու ապաշխարողների համարե: