Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԹ
ՏԱԹԵՒԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆԻ, ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՈՒ ԱՅԼ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

Եւ արդ` իշխանների շարքը ցոյց տալուց եւնրանց մասին երկար խօսքով պատմելուց յետոյվերադառնանք եպիսկոպոսներին վերաբերող անցքերինու գործերին, փոքր-ինչ խօսենք Տաթեւիեպիսկոպոսարանի շինարարութեան եւ [նրա] հոգեւորիշխանների մասին: Եւ այսպէս, [նշենք, որ] սկզբնապէսեպիսկոպոսների համար սահմանուած կարգ էր` բնակուելքաղաքներում ու գիւղական միջավայրերում, որովհետեւ հովիւը պիտի հօտի մէջ լինի եւ ոչ թէինչ-որ անկիւնում [առանձնացած] մնայ. շարունակներքնատեսութեամբ պիտի վերահսկի հօտին, որխորամանկ մոլորեցնողը չմտնի այնտեղ, գողանայանմեղների հոգիները եւ դուրս տանելով շեղի հօտից: Իսկ յետոյ [նրանցից] ոմանց ինքնասիրական բարքիհամաձայն, որպէս թէ ճգնակեաց ու անապատասէրլինելով ձգտում են աչքերի ու ականջներիանդորրութեան, պատշաճ համարեցին բնակուելվանքերում ու յարմար ժամի դուրս գալ [հոգեւոր] հօտիմէջ եւ խրատել: Այդպէս էլ մեր աշխարհի Սիսականտոհմի եպիսկոպոսներն էին, որոնք առաջներում շրջումէին գաւառներում ու իշխանական տներում` միշտանդադրում կերպով քարոզելով կենաց գաղափարը: Նրանցնստավայրը Սիւնիքում էր: Հետագայում իրենց առաքինիու պարկեշտ վարքի համաձայն` հրապարակներիբազմութեան համար այլեւս չէին կարողանումշարունակ մնալ ու դեգերել թատերահրապարակներում, այլ գտնելով այս տեղը` խիստ համապատասխան ույարմար, գրեթէ վերին թելադրանքով առաջնորդուելով`եկան, հաստատուեցին այստեղ` այս գեղատեսիլ վայրում, որը բարձր դիտանոցի նման նայում է դէպի արեւելք`շատ գաւառների, Դիզափայտի լեռների դիմաց, որտեղթաղուած են բազմաթիւ սուրբ նահատակներ: Տեղը շատառողջարար է, հարթ, շրջապատուած բարձր ու սրագագաթլեռներով, կիսաշրջանաձեւ` կարծես կարկինով քաշած: Վանքի առջեւում շատ խոր, դժուարամատչելի ծառապատձոր է` շատ ընդարձակ ու գեղեցիկ, որտեղով ահեղաձայնգոչգոչումով անցնում է Որոտան գետը: Ձորը լի էայգիներով ու դրախտացած զանազան բուրաստաններով: Այնտեղ, խիստ բարձր քարաժայռի վրայ, եկեղեցի կար`անշուք ու անտաշ քարերով կրաշաղախ շարուած, շատ հինժամանակներից, սուրբ Ներսէսի ու Սահակի օրերից: Նրամէջ սակաւաթիւ կրօնաւորներ էին բնակւում մշտաջանճգնութեամբ: Տեղը հեռու էր թշնամիների ամէնտեսակ աւազակային յարձակումներից, որովհետեւնահանգի կենտրոնական մասում էր, ապահով եւ խաղաղ, ամրացած Սիւնիքի ու Բաղքի երկու արքունականաթոռների միջեւ: Եւ այսպէս, Սիւնիքի եպիսկոպոսները, այս տեղը խնդրելով իշխաններից, եկան, հաստատուեցինայստեղ, [իրենց հետ] բերեցին եւ այս սուրբ եկեղեցումհաստատեցին աստուածամուխ սուրբ նշանը, որ կենարարփայտից էր, բերուած յունական աշխարհից Սիւնեացեպիսկոպոսների միջոցով եւ ի պահպանութիւն տրուածսրանց վիճակուած առաջին իշխաններին: Այստեղդրեցին նաեւ աստուածընկալ Բաբկէնեան խաչը, որը միտղամարդու հասակի չափով պատրաստուած էր արծաթիցԱնդոկի որդի Բաբիկի որդու` Վասակի կողմից եւ իր մէջմաս էր պարունակում փրկական փայտից: Բերեցինգլխաւոր ու երեւելի մարդկանց առաքելակա, նհայրապետական, մարտիրոսական նշխարները, որոնք մեծքանակութեամբ հաւաքել էին Սիւնեաց իշխանները, որսուրբ Գրիգորի ու սուրբ Ներսէսի հետ գնացինԿեսարիա եւ մեծ Հռոմ, նոյնպէս եւ տարբերժամանականերում շատ փափագներով ժողովուածները: Դրանց հետ էին եւ մեծ Յովհաննէսի ու ՍտեփանոսՆախավկայի, տասնմէկ առաքեալների ու սուրբ Գրիգորինշխարները, սուրբ Հռիփսիմէի աջը` նոյն մարմնով, եւուրիշ շատերը, որոնք անհարմար էին, այլեւ մարդկայինէութեամբ գերազանց սրբուհի Աստուածածնի մազերը:

Այս բոլորը բերելով` կենտրոնացրին սուրբեկեղեցու մէջ ու այն դարձրին աստուածութեանհարուստ գանձարան: Բայց թէ ե՞րբ եւ ո՞ր եպիսկոպոսնէր, որ առաջինը եկաւ այստեղ, ես չիմացայ, միայնտէր-Գէորգից ի վեր գտայ յիշատակութիւն եւծանօթացայ նրանց բոլոր որպիսութիւններին: Սակայնառաջինների մասին չգիտեմ, որովհետեւ որեւէ յիշատակչգտնուեց, թէեւ [ընդհանրապէս] գիտեմ, որ երկարժամանակ բնակութիւն է եղել այնտեղ: Եւ այսպէս, տէր-Գէորգից յետոյ Սիւնեաց եպիսկոպոսն է եղելԱստծոյ երանելի այր Դաւիթը: Սա Սիւնեաց գահերէցիշխան Գրիգորի օրերում էր եւ միւս Գրիգորի` Սահակիորդու, որ Սուփան էր յորջորջւում ու տիրում էրԳեղարքունիքին. առաջին Սուփանը, ինչպէս եւաստուածապահ տէր Փիլիպէի Վասակի որդու, Սիսականամբողջ ցեղի նահապետի ժամանակ: Նա հայրն էր մեծիշխաններ Իշխանիկ կոչուած Վասակի ու Սիւնեաց մեծգահերէց իշխան Սմբատի հայր Աշոտի:

Եւ քանի որ Տաթեւի վանքի տարածութիւնըխիստ նեղ ու անձուկ էր եւ չէր բաւարարում աթոռիկարիքները, ուստի տէր-Դաւիթը խնդրում էաստուածապահ տէր Փիլիպէից` Սիւնեաց իշխանից, վաճառել մերձակայ ագարակները: Եւ նահամաձայնելով կատարում է խնդրանքը: Վերցնելով տասըհազար դրամ, որոնցից իւրաքանչիւրը վեց դանկ էր, նրան է յանձնում Արծիւ գիւղը եւ Բերդկաներիչը, որվանքից վերեւ է, ամբողջը ջրման ենթակայ` ազատաշխարհիկ բոլոր հարկերից ու նեպակներից: Գրեցինյաւիտենական կտակ եւ կնքեցին իրենց մատանի[ներ]ով: Այն այսպիսի տեսք ունէր. «Ես` տէր-Դաւիթս, Աստծոյշնորհներով Սիւնեաց եպիսկոպոսս, հայոց երկուհարիւր ութսունութ թուականին գնեցի Արծիւը Վասակիորդի իշխան Փիլիպէից` Սիւնեաց տիրոջից, իրսահմաններով, լեռնով ու դաշտով` ե'ւ անջրդի, ե'ւջրարբի [տեղեր], արօտավայր, արտ ու մարգ: Իսկսահմանները սրանք են` արեւելեան կողմից Հարժիքիցու Բերդկաներիչից եկող ճանապարհների միացքը, որհասնում է մինչեւ գետը, այնտեղից մինչեւ գիւղագլխիբլուրը, այնտեղից ջրվէժով մինչեւ Ստերջաց գաւակ եւջրբաժան գծով մինչեւ Վարդանամարգի ձորակը, այնտեղից մինչեւ Արծիւակատար. արեւմտեան կողմից`Լորաձորը, մեծ սարով. հարաւային կողմից` Հարժիքը, որի ճանապարհից բնասահմանը ձգւում է ձորով վար, մինչեւ Սեւաջուր, իսկ ի վեր` դէպի սարը` Վանաց ձորիբնասահմանով: Ես` տէր Փիլիպէս, Սիւնեաց եպիսկոպոստէր-Դաւթից ստացայ գանձը` տասը հազար դրամ, եւ սուրբխաչով հաստատեցի գիւղն այն սահմաններով, որ նշուածեն պայմանագրում, վկայութեամբ Վասակի որդի Սիւնեացտէր Ատրներսեհի, Սահակ իշխանի որդի իշխան Հրահատի, Վարդան իշխանի որդի իշխան Ատրներսեհի, Վահանի որդիԱրշակի, Սարգսի որդի Ռաբբէի, հայր Սարգսի, հայրԳեւորգի եւ աւագ քահանայ Մարկոսի:

Ես` տէր Փիլիպէս, Բերդկաներիչի կէսըտուեցի Սառնաքարի փոխարէն, կէսը` եկեղեցուն: Ոչ ոքչհամարձակուի վերցնել` ո'չ եղբայր, ո'չ որդի, ոչ էլիմ աւատառունէրից [որեւէ մէկը]: Իսկ եթէ մէկը վէճբացի այդ սահմանների համար, դատապարտուի Աստծուց, եւ Աստուած նրանից իմ մեղքերի համար [հաշիւ]պահանջի, ու նա դատի մէջ չշահի: Սրա սահմանն էլ այսէ` Ծիրանահողով դէպի ցած, մինչեւ գետը, դէպի վեր, մինչեւ Կատար, գետից դէպի Սենեակ, Սենեակով մինչեւձորը, այստեղից էլ` մինչեւ Գաւակ: Եւ մենք`տէր-Դաւիթն ու տէր Փիլիպէն, այս պայմանագիրըկնքեցինք մեր մատանիներովե: Սա էլ Փիլիպէիստորագրութիւնն է. «Ես` Սիւնեաց տէր Վասակի որդիՓիլիպէս, կամեցայ իմ ստորագրութեամբ հաստատել այսգործարքըե: Այլեւ հինգ տարի անց այս Փիլիպէն, իրխորահաւատ ու մեծախորհուրդ բարեպաշտութեանհամաձայն, կամեցաւ փարթամացնել Տաթեւի վանքը եւյաւերժացրեց իր արտաքին ողջ ունեցուածքը`[դարձնելով] անեղծ յիշելի: Միաբանուելով սուրբեկեղեցուն եւ հոգեպէս յանձնուելով սուրբ խաչին ուտէր-Դաւթին` ընծայում է սուրբ եկեղեցուն մեծագոյնպարգեւը` իր սեփական Տաթեւ գիւղը, հաստատուն եւանխախտ պայմանով, մինչեւ Քրիստոսի գալուստը: Կտակագիրն էլ այս է. «Հայոց երկու հարիւրիննսուներեք թուականին ես` Սիւնեաց տէր Վասակիորդի Փիլիպէս, ինչպէս որ կամեցայ, իմ հոգու համարՏաթեւը տուեցի ձեզ, տէր-Դաւիթ` Սիւնեաց եպիսկոպոս. այն հօրիցս ինձ էր հասել որպէս կտակուածժառանգութիւն անխախտելի բոլոր սահմաններով, լեռնով, դաշտով, այգիներով, ընկուզենիներով, մարգագետիններով, ջրաղացներով ու այդսահմաններում եղած միւս բոլոր բաներով: Իմանցումից յետոյ չհամարձակուի ոչ ոք` որդիներիցսկամ եղբայրներիցս կամ ուրիշ աւատառուներից, եկեղեցուց եւ սուրբ խաչից հեռացնել այդ գիւղը. այլապէս նզովուած լինի Աստծուց, այս սուրբեկեղեցուց ու սուրբ խաչից, անէծք կրի հոգեւորտիրոջից: Այս ամէնը սրտանց տուեցի քեզ, Սիւնեացեպիսկոպոս տէր-Դաւիթ` վայելելու խաղաղ կեանքով, եւձեզ` միւսներիդ, որ պիտի նստէնք այդ աթոռին, վայելեցէ'ք մինչեւ Քրիստոսի գալուստը: [Այդտեղ]մնացողները թող այդպէս անեն, իսկ եթէ գնան, չհամարձակուեն գիւղն իր սահմաններով եկեղեցուցհանել` ո'չ վաճառել, ո'չ փոխանակել, ո'չ գրաւ դնել. եւ [ընդհանրապէս] եկեղեցուն սպասաւոր դարձողներըպիտի իշխեն նաեւ նրա բոլոր սահմաններին: Վկայ ենՍիւնեաց տէր, աստուածապահ իշխան Գրիգորը, Սիւնեացտէր Վասակի որդի իշխան Ատրներսեհը, Սահակի որդիիշխան Գրիգորը, Սահակի որդիներ իշխան Հրահատն ուիշխան Արումանը, Սիւնեաց տէր Գրիգորի որդիներիշխան Հրահատն ու իշխան Գագիկը, Վարդանի որդի իշխանՎահանը, նոյնպէս եւ իմ ազատներից Հուռը, Քուրդոն, Խոսրովը, Շապուհի որդիները, Թեոդորոսի որդիՋեւանշերը, Վահանի որդի Աշնակը, Վահանի որդիՁագիկը, Ջանադի որդի Վարդանը, Վասակի որդի Սահակը, Թուրքի որդի Միհրանը, Ներսեհի որդի Յովհանը, իշխանՏիրոցի որդի Մուշեղը, Շապուհի որդի Հասանը, Մխիթարիորդի Վահանը, Սմբատի որդի իշխան Մուշեղը, Բաբկէնիորդի տէր-Վահանը, իմ` Փիլիպէիս որդիներ իշխանԲաբկէնը, իշխան Վասակը եւ իշխան Աշոտը, կրօնաւորներից` Երիցավանքի վանական Ահարոնը, Գրիգոր քահանան, Մաքենոցաց վանքի վանականՍտեփանոսը, Ոյծի աւագ երէց Յակոբը, Ծղուկիքորեպիսկոպոս Մանկիկը, Ծիծառնավանքի վանականՍտեփանոսը, դռան երէց Գրիգորը, Շաղատայ վանքիվանական Սիմէոնը, Սիւնեաց վարդապետ Գրիգորը: Առաւել հաստատութեան համար վրան դրեցի նաեւ իմ`որդիներիս եւ ուրիշ ազնուականների սովորականմատանիներըե:

Եւ այսպէս սա գրելով ու իրենց[մատանիներով] կնքելով` դրեցին այս սուրբ եկեղեցումէջ: Մագաղաթի վրայ մատնադրոշմուածը վրան ունէրմեծամեծ իշխանների վեց կնիք` առաւել հաստատութեանհամար: Յետոյ այս տեսնելով մեծ իշխան Հրահատը`Սահակի որդին եւ Գրիգոր Արումանի եղբայրը, Հայկազուն, նոյն Սիսական տոհմից, որ ժառանգականբաժին ունէր Կովսական գաւառն ու Քաշունիքը, լցւումէ բարի նախանձով եւ գալով տէր-Դաւթի մօտ` իր սեփականկալուածքներից [վանքին] նուիրում է Կովսականգաւառի Նորաշինիկ գիւղը, գրում է եւ կտակագիրանխախտ պայմանով, որն այսպէս է. «Հայոց երկուհարիւր իննսուներեք թուականին Սիւնեաց եպիսկոպոս, աստուածապատիւ հոգեւոր տէր-Դաւթի օրօք ես` երանելիիշխան Սահակի որդի բազմամեղ Հրահատս, որ չար ուանիրաւ վարքիս պատճառով խաբուած էի սատանայիցբազմատեսակ յանցանքներով, ծովի նման լցուած էիանթիւ չարիքներով, ահեղ դատաստանի օրուայփրկութեան ակնկալութիւն չունենալով, մտաբերելովանզաւակութիւնս եւ այն, որ յոյս ու ապաւէն չկարհոգուս փրկութիւնը հոգալու համար եւ գիտենալով, որմահկանացու է մարդկային ցեղը, որդիների փոխարէնայդ աստուածընկալ խաչն ինձ ապաւէն արեցի: Եւ միգիւղ Կովսական գաւառում` Նորաշինիկ անունով, որը ոչթէ յափշտակումով կամ մէկին ճնշելով եւ կամ ուրիշանիրաւութիւններով, այլ միայն իմ արդար վաստակիարծաթադրամի գնով եմ ձեռք բերել, իմ հոգու համարյատկացրի սուրբ խաչիդ` իր բոլոր սահմաններով, լեռնով ու դաշտով, տաք ու ցուրտ [տեղերով], ծառ ուտունկով: Նրա սահմանները սրանք են` արեւելեանկողմից Տորուանուտի սահմանը, հիւսիսից` Ծոբի, արեւմուտքից` Տրի եւ Արտաւազուց, հարաւից` Կերէն եւԲերքնի: Այսուհետեւ դո'ւ ես իշխանը, Սիւնեացեպիսկոպոս տէր-Դաւիթ, եւ այն բոլոր միւսհայրապետները, որ քեզանից յետոյ յաջորդաբար պիտիաթոռակալեն այդտեղ, [կարող էք] այդ գիւղը վայելել, պահել ու տիրել, վաճառել ու գրաւ դնել, ամէնցանկացածը անել` մինչեւ յաւիտեան: Եւ սրանից յետոյո'չ ես` Հրահատս, ո'չ էլ իմ եղբայրները կամ իրենցորդիները իրաւունք չունենք վէճ ու կռիւ անելու: Իսկ եթէ մէկը յանդգնի սուրբ խաչիդ սպասաւորներիննեղութիւն պատճառել, Աստծուց նզովուած լինի ուայդ խաչով դատապարտուած, օրհնութեան հողը նրանչբաւականացնի, ու ինքը դատի մէջ չշահի: Եւ այսհաստատ կտակագիրս ես` իշխան Սահակի որդի Հրահատիշխանս, տուեցի քեզ` Սիւնեաց եպիսկոպոս տէր-Դաւթիդ, վկայութեամբ Վառիի վանական Յակոբի, Ներսէսիորդիներ Յովհաննէսի ու Սմբատի, Բաբիկի որդիՅովհանի, իշխան Տիրոցի որդիներ Ստեփանոսի ուՄուշեղի, Վարազտիրոցի որդի Վիժանի, Գրիգորի որդիԸռանձարի, Յովհանի որդի Խուդափի, Սահակի որդիՀամազասպի, Մառաքատի երէց Բարսեղի, Ըղուերծի երէց`Մխիթարի որդի Սադոկի, Վանանդի երէց Հմայակի, Նորիքիքահանաներ Սահակի ու Ահարոնի, Ոյծի աւագ երէց`Յակոբի որդի Մաթուսաղայի: Այս վճռագիրը կնքեցիես` իշխան Հրահատս, իմ սովորական մատանիով: Եւշարադրածիս առաւել հաստատութեան համար Սիւնեացտէր, աստուածապահ իշխան Գրիգորի մատանին էլ վրանդրեցի: Աստուած վայելում տայ մինչեւ յաւիտեանե:

Իսկ երեւելի ու փառաւոր իշխան Փիլիպէնկառուցում է մի գեղաշէն եկեղեցի հին եկեղեցու մօտ, հարաւային կողմից` Գրիգոր սուրբ Լուսաւորչիանունով. ինքն էլ վախճանուելով թաղւում է այնտեղ`բակում: Նրա յիշատակն օրհնութեամբ լինի, եւ անունը`գրուած կենաց գրքում: Սա տեղի ունեցաւ հայոց երկուհարիւր իննսունեօթ թուականին:

Եպիսկոպոս Դաւիթն էլ խիստ կամեցաւ կարգիբերել նրա մեծ երախտիքների յիշատակը տարի առ տարիեւ գրութեամբ դրոշմեց, որը եւ մենք հարկ ենքհամարում նոյնութեամբ գրել: Թէեւ երկար ժամանակիընթացքում քայքայուել, աղաւաղուել, եղծուել ենգործիչների, գործերի տուեալները, եպիսկոպոսարանիկարգի բնոյթը, բայց որպէսզի չջնջուի նրանց մեծյիշատակը, այժմ նորովի հերթականութեամբ պիտիվերյիշենք: Գրածն այս է. «Ես` Սիւնեաց եպիսկոպոսԴաւիթս, մի այսպիսի ցանկութիւն ունեցայ` [ծառայել]աստուածապահ տէր Փիլիպէի հոգու փրկութեան ուլուսաւորութեան, մշտնջենական ու անմահականկեանքին [նրա] արժանի դառնալու համար, որովհետեւ նանոյն կատարեալ մտքով ինձ ապաւէն ընտրեց ու իր համարբարեխօս դարձրեց Աստծոյ առաջ` հանդերձեալկենդանութեան համար: Եւ չնայած որ մարդկայինամբողջ ցեղը մեղքերով շրջափակուած է [հէնց] իրկամքով` ըստ այն իմաստուն խօսքի, թէ` «Չկայ մարդ, որմեղք չգործիե, քանի որ հողածիններիցս ոչ ոքչկարողացաւ հասնել իսկական սրբութեան եւ կատարեալարդարութեան, չնայած որ [ընդհանրապէս] առաքինականշատ գործեր կատարեցին` չհաշուած կամակատարութեամբմշտապէս վայելչաբար շարունակուողհաճութիւնները, սակայն նա, մասնաւորապէսենթարկուելով իմ առաջարկներին, բազմաթիւբարեպաշտական գործեր կատարեց, դրա համար էլՏիրոջից կատարեալ թողութիւն էի ակնկալում: Բայցբոլորին յատուկ կեանքի վախճան ունենալով`չհասցրեց զղջման, ափսոսանքի եւ հոգեկան ուրիշզանազան նորոգումների միջոցով լիովինմաքրագործուել, քանի որ բոլոր բարի գործերընախաձեռնելիս խափանումներ եղան: Եւ սրա համար խիստտագնապ ու տանջանք համակեցին ինձ: Այնուհետեւաստուածային մի ներգործութեամբ, որին նա առաւելեւս արժանի էր եկեղեցու նկատմամբ [ցուցաբերած] իրկատարեալ երախտագործութիւններով` սահմանների[ընդլայնումով], հարստութեան ու շէնացնող ուրիշ շատմիջոցների [յատկացումով], այս սուրբ տեղումհաստատեցի բարի յիշատակ նրանից յետոյ` որպէսհատուցում նրա բարերարութիւնների դիմաց, որ դուք`Տաթեւի վանքի սուրբ եկեղեցում հաստատուածկրօնաւորներդ, ամէն տարի մի քառասունք պարտադիրկերպով կատարէք նրա հոգու փրկութեան համար եւ իմսահմանած տեղում ամէն օր ասէք «Երանի նրան, ումմեղքերին թողութիւն եղաւե սաղմոսն ու վաթսուն«Տէ'ր ողորմեաե էլ հետը: Եւ նրա մահուան օրը, որքաղոցի տասնհինգին է, հանգուցեալների յիշատակիարարողութիւններով նշէք, թերեւս ազատուի ահաւորպատուհասներից: Իսկ ովքեր կկատարեն մեր այսհրամանը, սրտագին սիրով կհատուցուեն հոգեւործառայութիւնները, նրանց սուրբ ու աստուածահաճաղօթքների միջոցով Քրիստոսը աստուածապահ իշխանիհոգին արժանի կանի մշտնջենական ու անվախճանուրախութիւններին, իրենք էլ ահեղ դատաստանիժամանակ ներում կգտնեն: Քրիստոսը կօրհնի մերկողմից այս ասածները կատարողներին եւ կաւելացնիբոլոր առաքինական վաստակները նրանց հոգեւորանդաստանում. եւ կատարած բոլորբարեպաշտութիւններով այս աշխարհում ապրելուցյետոյ Աստուած, գալիք անճառելի ու անապակբարութիւններին [արժանացնելով], նրանց հաղորդակիցկդարձնի իր բոլոր սիրելի կամակատարների հետ`անթառամ պսակներով լուսեղէն խորաններումբնակեցնելով: Իսկ ովքեր հակառակուեն մեր այսօրինաւոր հրամանին եւ ինչ-որ չնչին բան համարելովու թեթեւամտօրէն արհամարհելով` ոտնատակ անեն եւմեր կողմից առաջադրուած պարտաւորութիւններըչկատարեն, նրա ունեցած մարմնական մեղքերի ամբողջծանրութիւնը Քրիստոսը նրանցից կպահանջի եւ նրանցաղօթքները մեղք կհամարի` ըստ գրածի, եւ փոխանակբարի հատուցման աչք պահելու` Բանն Աստծոյ ահեղ ուամպախաղաց գալստեան ժամանակ դրան հակառակ, անելանելի ու անվախճան պատուհաս կստանան: Այսյիշատակագրութիւնը պատրաստեցի ձեզ համար, ո'վսրբասէր քահանաներ ու ճգնակեաց կրօնաւորներ, ապագայի համար` հաստատուած իմ սովորական մատանիովհայոց երկու հարիւր իննսունեօթ թուականինե:

Ահա այս աթոռն այսպէս ճոխացնելուց ուգեղեցկօրէն կարգաւորելուց յետոյ տէր-Դաւիթըվախճանւում է, եւ նրա տեղը նստում էտէր-Յովհաննէսը, իսկ նրան էլ յաջորդում էտէր-Սողոմոնը: