Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԵ
ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՁԱԳԻԿԻ ՈՐԴԻ ՎԱՀԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Ինչպէս վերն ասացինք, ոմն Վահան` Ձագիկիշխանի որդին եւ Ջեւանշերի եղբայրը, դիւահարմոլեգնութեան պատճառով կրօնաւոր դարձաւ եւկամեցաւ վանք շինել ու [այնտեղ] հաստատելմշտապաշտօն քահանաների կրօնաւորական դասեր: Եւ շատու խիստ ճգնութիւններից յետոյ գալով այն բարձրլեռան ստորոտը, որի վրայ է Բաղաբերդի անառիկամրոցը, Աճանանի դիմաց` գտնում է մի հարթ տեղ, շատյարմար. նախ աղօթքներով Տիրոջից խնդրում էյաջողեցնել իր ձեռնադրումը, ապա` նոյն գործին էհրաւիրում իր կրօնակից վանականներին. սկսում էեկեղեցու շինարարութիւնը ու կանգնեցնում Աստծոյփառքի տուն` յոյժ գեղեցիկ կառուցուածքով, գմբէթայարկ, եռախորան, ամուր միացուած տաշածոյվէմերով, եւ դարձնում կրօնաւորների տուն: Արժէքաւոր ու թագաւորական սպասքներով զարդարում էայն, հաւաքում է աւելի քան հարիւր մաքրակրօնվանականների: Եւ սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունըկրող այդ եկեղեցուն յատկացնում է կալուածքի բաժին`ձորը գետով եւ այս ու այն կողմի հանդերն ու վանքիայգիները, լեռնակողմը` դէպի վեր, մինչեւբարձրաւանդակի ծայրը, որտեղ մակաղում էին մանրեղջերաւոր անասունների հօտերը, իսկ քաղաքի կողմից`մինչեւ պարսպի արտաքին պատը, որը սկսւում է լեռնից, Տանձափարախի կողմից` մեծ բնաձորը, որ սկիզբ էառնում լեռնից ու իջնում մինչեւ գետը, եւ վանքիդիմացի գիւղերը` Աչաղուն, Աչաղուա գետը, Արավայրը, Շեկքը, ինչպէս եւ եկեղեցու ուրիշ շատ նուիրատւութիւններու տիրոյթներ` հաստատելով անխախտ որոշմամբ: Վահաննիր անունով վանքը կոչում է Վահանավանք, որըայնուհետեւ օրըստօրէ ճոխանում է որպէսբազմամարդ քաղաք: Նոյն Վահանը շատ ճգնութիւն ուջանադիր աշխատանք կատարելուց յետոյ վախճանւումեւ թաղւում է սուրբ տաճարի դռանը:

Սուրբ վանքի կառուցումը կատարուել էհայոց երեք հարիւր վաթսուն թուականին, ՍմբատԲագրատունու թագաւորութեան, Աշոտի որդի Սիւնեացգահերէց իշխան Սմբատի, Բաղքի Ջեւանշերիիշխանութեան, տէր-Յովհաննէսի` Սիւնիքիեպիսկոպոսութեան ժամանակ:

Իսկ յետոյ միւս Վահանը` նախորդիեղբօրորդին, այսինքն` Ջեւանշերի որդին, այս վանքումմանկութիւնից դաստիարակուելով ու սովորելով, վարժուելով աստուածային գիտութիւններին, քահանայացաւ ու դարձաւ սուրբ միաբանութեանառաջնորդ: Նա աւելացրեց բազմաթիւ շինութիւններ ուվանքը զարդարեց երեւելի բարեկարգումներով: Եկեղեցու բակում կառուցեց մեծ աղօթատունը`վիմակերտ մահարձաններով, որտեղ թաղուած ենԱղուանքի եւ Բաղքի շատ թագաւորներ ու թագուհիներ, Սիսական աշխարհի բազմաթիւ փառաւոր իշխաններ: Գեղեցիկ յօրինուածքով շինեց եկեղեցու գաւիթը`մեծամեծ յղկած վէմերով, երեսուն կանգունբարձրութեամբ: Վանքի դռանը կամար կանգնեցրեց` վրաներկու խորան, Պօղոս եւ Պետրոս սուրբ առաքեալներիանուամբ: Կրաշաղախով միացուած քարերով կառուցեց եւմի մեծ սեղանատուն ու խողովակով ջուր բերեց նրադուռը: Եւ այսպէս զանազան կառոյցներով գեղեցկացրեցվանքը: Ապա ինքը հրաւիրեց Սիւնեաց եպիսկոպոսութեանպաշտօնին` տէր-Յակոբից յետոյ. իսկ այնտեղից էլ[հասաւ] ծայրագոյն փառքի` հայոց կաթողիկոսութեան, որ եղաւ տէր-Անանիա Մոկացուց յետոյ: Կաթողիկոսութեան աթոռին մնալով հինգ տարի`վախճանուեց Վասպուրական աշխարհի Տոսպ գաւառիԲերկրիի մօտի Ձորավանքում ու թաղուեց տաճարիբակում: Երկար ժամանակ անց Բաղքի Գրիգոր թագաւորիօրօք, ինչպէս եւ Շահանդուխտ թագուհու, Կատայի, Սենեքերիմ թագաւորի կողմից բազմաթիւ ու գեղեցիկկառուցումներով առաւել գեղեցկացուեց Վահանավանքը: Կանգնեցրին մեծամեծ կամարներ` վրաները եկեղեցիներ, բազմասիւն ու բարձրայարկ սրահներ, իշխանականհովանոցներ ու խրախճարաններ: Այդ ժամանակներումեկաւ Աղուանքի երջանիկ կաթողիկոս տէր-Ստեփանոսըեւ, որոշ օրեր այնտեղ ապրելով, վախճանուեց ութաղուեց նոյն սրբարանում,