Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԳ
ՏԷՐ-ՎԱՀԱՆԻ ԵՒ ՆՐԱ ԿԵԱՆՔԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Տէր-Անանիան, Յովհաննու վանքում Վահանինձեռնադրելով Սիւնեաց եպիսկոպոս, իր հրամանում նաեւսահմանում էր, որ [եպիսկոպոսը] քիչ ժամանակ պիտիՏաթեւի մեծ եպիսկոպոսարանում նստէր, իսկ միւսօրերին` իր սեփական տանը, որովհետեւ տեղի աւերմանպատճառով շատ պայծառութիւններ մարել էին, բազումբարեգործութիւններ` խափանուել երկար ժամանակ, շատունեցուածքներ յափշտակուել ու պակասել եկեղեցուց`Տաթեւի մեծ կենտրոնից, որոնք ժամանակի ընթացքումիշխանները քիչ-քիչ այնտեղ վերադարձրին: Ինչպէսօրինակ` Սիւնիքի տէր աստուածասէր իշխան Սմբատը` մեծՍմբատի եղբայր Աշոտի որդի Սահակի որդին, սուրբեկեղեցիներին վերադարձրեց Ծացարդն ու Հարժիքը` տէրՎահանի միջոցով: Իր ձեռքով գրեց նաեւ այսպիսիվճռագիր.

«Յանուն Աստծոյ, առաւել հաստատունդարձնելու համար նախորդ այն պայմանագիրը, որ մերհայրերը տուել էին Սիւնեաց աստուածապատիւ եւհոգեւոր [առաջնորդ] եպիսկոպոսներին, ես` իշխանՍահակի որդի Սմբատս, Հարժիքն ու Ծացարդը, որ միկարճ ժամանակ յափշտակուել էին այս տնից, տուեցիաստուածապատիւ եւ հոգեւոր տէր Վահանին ու Տաթեւիաստուածաբնակ եւ լուսաճեմ եկեղեցիներին, այնպայմանով, որ առաջինների յիշատակը նորոգեն, ինձ եւսյիշեն իրենց սուրբ ու մաքրափայլ աղօթքների մէջ եւմեր մեղքերին ներում խնդրեն: Եւ մեզանից յետոյ ոչմէկը` մերոնցից կամ օտարներից, չպիտի յափշտակիվանքից: Իսկ եթէ յանդգնեն, Աստծոյ բերանով նզովուածլինեն սատանայի ու օձի հետ: Նրանց մասն ու բաժինն էլՅուդայի, Կայէնի եւ Արիոսի հետ լինի: Գրեցինք եւկնքեցինք մեր մատանիով, չորս հարիւր տասներկութուականինե:

Վահանը եպիսկոպոսական պաշտօնին մնացվեց տարի: Այնուհետեւ վրայ հասաւ հայոց կաթողիկոստէր-Անանիայի մահը: Նրան թաղեցին Արգինայի վանքում: Եւ հայոց թագաւոր Աշոտը` Սմբատի որդին, եպիսկոպոսների ու սուրբ հայրերի ժողով գումարեցթագաւորանիստ Շիրակաւանում. նաեւ Սիւնիքիցհրաւիրեց Վահանին: Նա առաջարկեց եպիսկոպոսներիցմէկին ընտրել ու նստեցնել հայոց հայրապետականաթոռին:

Ապա ամբողջ ժողովն ընտրում է Վահանին`առաւել սուրբ ու իմաստուն լինելու պատճառով: Եպիսկոպոսների բազմութիւնը նրան ձեռնադրում է ուօծում հայոց կաթողիկոս: Նա մէկ տարի մնալուց յետոյսկսեց Վրաստանից պատկերներ բերել ու դնել սեղանիվրայ: Հրամայեց նոյնն անել բոլոր եկեղեցիներում`ըստ յոյների սովորութեան, սեղանները զարդարելսրբապատկերներով, պատարագ չմատուցել առանցսրբապատկերների: Այս պատճառով բոլորըկասկածեցին, թէ յոյների հետ դաշինք է կնքել եւկամենում է նրանց աղանդը [մեր] եկեղեցին խցկել: Թագաւորի մօտ բողոք բարձրացրին: Եւ նա հրաման տուեցժողով գումարել Անի քաղաքում` իսկութիւնը քննելունպատակով: Վահանն այդ իմանալով` ժողովինչներկայացաւ, այլ ելաւ-գնաց Վասպուրական աշխարհը`Գագիկ թագաւորի որդի Համազասպի մօտ, ու նրան իր հետհամաձայնութեան բերեց` ասելով, որ ինքը զրպարտուածէ նախանձոտ մարդկանց կողմից: Բնակուեց Ձորոյկոչուած վանքում: Իսկ Անիում հաւաքուածները, երբիմացան նրա գնալը, Աշոտ թագաւորի հրամանով նրափոխարէն մէկ ուրիշ մարդու կարգեցին կաթողիկոս, Վահանին էլ պաշտօնանկ արեցին: Եւ այսպէսկաթողիկոսի տեղում կաթողիկոս նստեց Ստեփանոսը`Անիում, իսկ Վահանը մնաց Վասպուրականում: Երկուտարի մնալով` նրանք մեր աշխարհը լցրին նզովքներով, մինչեւ որ երկնային ակնարկումով երկուսն էլ միօրում վերացան: Վահանը թաղուեց այնտեղ` Ձորավանքիեկեղեցու բակում, տեղում եղած կաթողիկոսների[շիրիմների] կողքին: Իսկ հայոց կաթողիկոսականաթոռին հայրապետ նստեցրին արժանաժառանգտէր-Խաչիկին, որը Անանիայի հարազատ արիւնակիցն էր: