Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԸ
ԻՍՄԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ԳԱԼԸ ԵՒ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԵԼԸ, ՏԱԹԵՒԻ ՎԱՆՔՆ ԱՅՐԵԼԸ. ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒ ՎԱՆՔԻ ՎԵՐԱՇԻՆՈՒՄԸ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԿՈՂՄԻՑ

 

Այս բազմերջանիկ եպիսկոպոսըեպիսկոպոսարանը` Սիւնեաց Տաթեւ մեծ նախաթոռ տունը, զարդարեց զանազան զարդերով, մեծամեծ պարագաներովեւ աստուածային գեղեցիկ կարգերով ու լցրեցբազմաթիւ կրօնաւորներով, անյաղթ փիլիսոփաներով, աննման երաժիշտներով, բանիբուն վարդապետներով, աստուածակիր ճգնաւորներով, այլեւ շատ ու շատարհեստաւորներով: Եւ այնուհետեւ այդ տունը կարելիէր տեսնել որպէս բազմամարդ կենտրոնատեղի: Իսկ քանիոր կառուցուած էին բազմաթիւ շինութիւններ ուհաւաքուած հազարաւոր մարդիկ, ուստի նրանց մշտաջանաղօթքը բարձրացած էր Աստծոյ առջեւ եւ կանգնած էրերկրից մինչեւ երկինք իբրեւ հրեղէն սիւն: Այդաղօթողների աղօթքներից մեր Սիսական աշխարհըյիսուն տարի խաղաղուել էր թշնամիների աւազակայինբոլոր յարձակումներից. վերուստ անվնաս էր մնումամէն տեսակի պատիժներից, պատահարներից ու անտեղիդիպուածներից:

Ապա չար սատանան նախանձելով սրան`չկարողացաւ հանդուրժել եւ մտաւ իսմայէլականզօրագլուխների սիրտը, որոնք գտնւում էինՄովկանում, Թալիշում, Ահրում, Արտաւիլում եւԱտրպատականում, գրգռեց ու բորբոքեց տանս երեւելիհամբաւի պատճառով: Նրանք էլ միմեանց իմաց տալով`հաւաքուեցին, համախմբուեցին մեծաթիւ զօրքերով, որոշեցին գաղտագողի յարձակուել վանքի վրայ, կողոպտել նրա անհամար կարասիները, այսինքն`եկեղեցու սրբութիւնների պարագաներն ուկահաւորանքները: Եւ վեր կացան, անցան Երասխը, անաղմուկ եկան ու անսպասելիօրէն յարձակուեցինսուրբ ուխտի վրայ եւ սաստիկ կրակի նման թափուեցինվանքի մէջ: [Վանականներից] ովքեր կարողացան, ցածթափուեցին փոսը, ազատուեցին-փախան: Բայցտէր-Յովհաննէսն այնտեղ չէր գտնւում: Իսկ միւսբոլորին սրի ճարակ դարձրին եւ եկեղեցին, որ սուրբԳրիգոր Լուսաւորչի անունով էր, փայտով լցրին ուկրակ տալով` հրդեհեցին գեղեցկակերտ այդ շէնքը, քանդեցին ու կործանեցին: Ուզեցին նաեւ կործանելտէր-Յովհաննէսի սքանչելի սիւնը, որը կանգնեցրել էրեկեղեցու նորոգումից երկու տարի առաջ: Սակայնինչ-որ հրաշք տեսնելով` չհամարձակուեցին մօտենալնրան, նոյնպէս էլ` մեծ եկեղեցուն: Բայց վանքի միւսբոլոր շինութիւնները այրեցին, քանդելովհիմնայատակ կործանեցին արհեստանոցները, մարմնականսեղանատունը, կրօնաւորների ու միւս բնակիչներիբոլոր կացարանները: Իսկ ինչ որ էլ գտան, աւարվերցրին ու գնացին այնտեղ, որտեղից եկել էին:

Ապա եպիսկոպոսը, այդ մասին իմանալով, եկաւ այնտեղ ու տեսաւ այնքան մեծամեծ վնասները եւսաստիկ աղէտները, անտանելի սգով, ողբով դառնագինլաց ու կոծ արեց` առաւելապէս եկեղեցու կործանմանպատճառով, ու անմխիթար տրտմութեամբ շուարած էր: Կարգադրեց սպանուածներին խնկարկել ու պատուելմարտիրոսական օրէնքով, հանգստի փոխադրել: Հաւաքուեցին ու այնտեղ եկան նաեւ մեր Սիսականաշխարհի բոլոր ազատներն ու գաւառակալները, տէրՍմբատն ու տէր Գրիգորը եւ բազում մխիթարանքներովստիպեցին ու յորդորեցին եպիսկոպոսին վերստինշինել տունը` [խոստանալով, որ] իրենք եւս կօժանդակենբոլոր պիտոյքներով: Եւ այնուհետեւ երանելիեպիսկոպոսը, ըստ իր խոհեմութեան ու իմաստութեան, գօտեպնդուելով որպէս քաջ [տղամարդ]` սկսում է[վերա]շինել կործանուած սուրբ Գրիգոր տաճարը, որնառաջ կառուցել էր Փիլիպէ իշխանը, եւ այնկանգնեցնում է գեղեցկակերտ կառուցուածքով: Այնտեղէ դնում հոգեւոր գանձը, գոյակների մէջանհամեմատելին` սուրբ Լուսաւորչի պատուական ուերջանիկ նշխարը` գլխի մի կողմը եւ միւս բազուկը, ամփոփելով աջակողմեան մեծ կամարի սեան գլխին`մարդկանցից աննկատ, որը հետագայում նոյն տեղումգտնուեց մեր նուաստութեան կողմից` նոյն կապարէկնիքով:

Սա կանգնեցնում է նաեւ կամար վանքի մեծդռան վրայ, որն ուղղուած էր դէպի արեւմուտք, նրավրայ էլ` երկու խորան` սուրբ Կարապետի անունով, յղկուած ու արուեստով համակցուած քարերով: Շինումէ նաեւ այլազգիների կողմից այրուած ու քանդուածբոլոր ընդհանուր տները եւ կրօնաւորների խցերը`առաջուանից շատ աւելի վայելուչ: Մեծ եկեղեցուհարաւային բակում յետոյ սրբաքարով շինում էգաւիթներ ու յարմարաւէտ սրահներ` վանականներիհանգստի համար եւ հաւաքելով ցրուած բոլորմիաբաններին` առաջուանից աւելի պայծառացնում: Շինում է նաեւ մի խորան եկեղեցու փոքր դռան մօտ, որտեղով մտնում են եկեղեցու գաւիթը: Դլէն անունովմի իշխան` Խաղբակի որդին, իր հայրենի տիրոյթներիցիր հոգու համար տէր-Յովհաննէսին ու սուրբ նշանին էնուիրում Խոտ գիւղը, Խոտագետի մեծ այգին եւ ՎժանիքիԾաղկիկը, որը բազում ցանքերի տեղ է: Գրում է իրհամար վճռագիր-կտակ եւ խնդրում տարեկան հինգ օրպատարագ Եղիական շաբաթապասին, չարաչար ու մեծամեծնզովքներով էլ եզրափակում է, որ սուրբ եկեղեցուցայդ հոգեբաժին նուիրատւութիւնը ոչ ոք չյափշտակի: Եւ տէր-Յովհաննէսի վաւերական կնիքը դնում է վրան: -Եւ այսպէս ոչ ոք չհամարձակուի սրան հակառակուելկամ էլ նրա յիշատակը խափանել, եթէ ոչ` նզովքներստանայ Աստծուց ու սուրբ հայրապետներից: Հայոցչորս հարիւր իննսունհինգ թուականին:

Այլեւ` երջանիկ եպիսկոպոստէր-Յովհաննէսը ամբողջովին ոսկուց պատրաստում էբոլորից զարմանալի, ահազդու եւ մեծասքանչ սուրբնշանը` գերահրաշ ու աստուածատոգոր սուրբ խաչը, որնարեգակի նման լոյս էր սփռում մեր Սիսականաշխարհում ու իր հրացայտ ճառագայթներովհիացնում բոլոր մարդկանց: Խորհրդաւորյօրինուածքներով այն զարդարում է, վրան ամրացնումէ թուով քսանչորս թանկարժէք քար` մարգարիտներիգեղեցիկ շարքի նման միակցուած, մէջը դնում էարարածներին կեանք տուող փրկական աստուածընկալսուրբ փայտը, որին բեւեռներով գամուել էր ԲաննԱստուած, եւ որի վրայ կար Յիսուս Քրիստոսի արեան`տեսնողներին յայտնի կաթուածքը. նրանից բխում էինահռելի զօրութիւններ ու հրաշքներ: Այս փայտըձեւուած էր խաչի նշանով ու գտնւում էր մէջտեղի այնակնաքարի տակ, որն սպիտակափայլ, բիւրեղանմանյակինթից էր, ու իր տակից էլ թափանցումով երեւումէր սուրբ նշանը: Հակառակ կողմում փորագրել է տալիսայսպիսի յիշատակագրութիւն.

«Այս սուրբ նշանը Սիւնեաց եպիսկոպոստէր-Յովհաննէսինն է: Չորս հարիւր եօթանասունվեցթուականին սա պատրաստել ու կանգնեցրել է Սիսականտանը` հաւատացեալների յոյսի ու բոլորվիճակեալներիս փրկութեան համարե:

Այսպիսի հանդիսաւոր բաներով ու երեւելիգործերով ծաղկեցնելով այն տունը` բազմերջանիկ, բազմերանելի այս եպիսկոպոս տէր-Յովհաննէսը իրյիսնամեայ մետրոպոլիտութիւնից յետոյ հինգ հարիւրեօթ թուականին գնում է Կանչողի ետեւիցանդրանիկների քաղաքը` Վերին Երուսաղէմ, որտեղժողովուած են սրբերը եւ քաղաքապետն է Քրիստոսը, ստանալու իր մեծ վաստակների եւ ջանքերիհազարապատիկ ու բիւրապատիկ վարձը: Եւ դուք`աստուածաստեղծեալ հայրապետներ ու սրբազանվանականներ, որ պիտի յաջորդէք այս սուրբ աթոռում եւլինէք այս տան ժառանգորդներ, անմոռաց ու անխափանկերպով պիտի կատարէք այս բազմերախտ սուրբ հօրյիշատակը` մշտական աղօթքներով ու կենդանարարարարողութեամբ: Եւ սրա ու միւս բոլոր հայրապետներիաղօթքներով եւ խնդրանքներով դուք ու մենք միասինփրկուած կլինենք մարմնական ու հոգեկան բոլորվտանգաւոր կրքերից: Այսպիսով անխախտելի կմնան այսսուրբ տունն ու իր բոլոր վիճակայինները: Դրահամար «ամէնե կասեն սրբերն ու Աստծոյ սիրելիները: