Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԶ
ՕՐԲԵԼԵԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱԳՄԱՆ, ՈՐՊԻՍՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՅՍ ԿՈՂՄԵՐԸ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ. ԱՅԼԵՒ ԲԱԶՄԱԹԻՒ ԶՐՈՅՑՆԵՐ ԶԱՆԱԶԱՆ ԴԷՊՔԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

 

Մեր Հայոց աշխարհի ու Վրաստանինահապետութեան սկզբնաւորման ժամանակ մեր սերնդինախնի ու առաջին ցեղապետ Թորգոմը ութ շատ քաջ ուհսկայակերպ որդիներ ունէր, որոնցից աւագագոյնըՀայկն էր, երկրորդը` Քարթլոսը, երրորդը` Բարդոսը, չորրորդը` Մովկանը, հինգերորդը` Լեկանը, վեցերորդը`Հերոսը, եօթերորդը` Կովկասը, ութերորդը` Եգրէսը: ԱպաԹորգոմը, իր տիրոյթները որդիներին բաժանելով, այսՀայաստան աշխարհը` իր բոլոր սահմաններով, տալիս էՀայկին, իսկ հիւսիսային կողմի անտառոտ աշխարհը`Քարթլոսին եւ միւս եղբայրներին: Քարթլոսը գնացդէպի Արմազ կոչուած լեռը եւ այնտեղ իր համար տունշինեց, մի յարմար տեղում էլ` անառիկ ամրոց: Բերդըկոչեց Օրբէթ: Եւ այն աշխարհը` Խունանից մինչեւՍպերի ծովը, նրա անունով անուանուեց Քարթլ: Ապաերկար ժամանակների ընթացքում կատարուածսերնդափոխութեամբ Քարթլի նահապետութիւնըեկաւ-հասաւ մինչեւ Պարսից Քեքաւուս կոչուած ԽոսրովՄեծի թագաւորութեան ժամանակները: Վրացիների համարընդունուած էր իրենց ղեկավարին կոչել տանուտէր, որովհետեւ [դեռ] թագաւոր չունէին: Տանուտէրը նստումէր Քարթլի մեծ քաղաք Մցխիթայում, որը կառուցուել էՔարթլոսի աւագ որդի Մցխիթայի կողմից: Վրացիները, այդ ժամանակ նեղուելով պարսից բռնակալ թագաւորից, կամենում էին մահն ընտրել կեանքի փոխարէն: Իսկյիշեալ ժամանակամիջոցում Պարսկաստանի, Վրաստանիեւ Աղուանքի տիրակալ Աբրիտօնի հրամանով Վրացաշխարհին պետ էր նշանակուած Արդարմոս պարսիկը: Սաայն Արդարմոսն էր, որ վերաշինեց Մցխիթան, պարսպապատեց կրաշաղախ քարերով եւ պարիսպ դրեց նաեւԱրմազ լեռնից մինչեւ Կուր գետը: Սրա մահից յետոյչորս մարդ էին իշխում Վրաստանի վրայ. եւ այնտեղառհասարակ խռովութիւն ու խառնակ շփոթութիւն էրտիրում: Դա նախ Քեքաւուս Խոսրովի, ապա եւ` նրանյաջորդած Քուէ Խոսրովի ժամանակում էր: Եւվրացիները մեծ վշտի մէջ էին, բոլոր կողմերիցյուսահատուած:

Հէնց այդ ժամանակներում կռիւ, շփոթ ումեծ խռովութիւն ընկաւ Ճենաստան աշխարհիթագաւորութեան մէջ, որը գտնւում է արեւելեանկողմում, Խալանդրաց աշխարհից այն կողմ, Խազրաց եւՀոնաց աշխարհների սահմանակցութեամբ` երկայնակիձգուելով մինչեւ Եմաւոն լեռը: Ճենբակուր կոչուածթագաւորի մահից յետոյ թագաւորազուններն սկսեցինպատերազմել միմեանց դէմ: Եւ երբ մի կողմն ուժեղդուրս գալով յաղթեց, փախուստի դիմեց միւսը, որի[գլխաւորը] յաջողակ մարդ էր` գեղեցկակազմ, ուժեղ, մարմնեղ, հասակով երիտասարդ: Նա, վերցնելով իրընտանիքը, թագաւորական զինուորական ջոկատով ուգանձերով, օդի մէջ խաղացող երիվարներով սրաթռիչկերպով անցաւ բազմաթիւ երկրներ: Այդ փախստականներնայնքան ահաւոր կերպարանքով էին, որ ոչ ոքչհամարձակուեց դէմ ելնել նրանց: Եւ անցնելովԴարիալի կիրճը` կարծես երկնային թելադրանքով, եկան Քարթլի աշխարհը, Մցխիթա տանուտիրոջ մօտ, երկիրը տեսան պարսիկների կողմից նեղուած ու մեծվտանգի մէջ շփոթուած:

Ապա տանուտիրոջ ու աւագագոյն մարդկանցհետ խօսելով` ասացին. «Մենք Ճենաց թագաւորական տնիցենք. բաժանուելով մեր եղբայրներից` եկանք այստեղ եւհաւանեցինք ձեր ամուր աշխարհը: Ձեր աստուածներըձեր այդ վշտի համար մեզ բերեցին ձեզ օգնութեան: Արդ`մեր կամքն է` կա'մ կարող ենք դադար առնել պարսիցթագաւորութեան մէջ, կա'մ անցնել յունացինքնակալութեան կողմը: Եւ եթէ ձեզ հաճելի ենքթւում, մեզ համար բնակութեան տեղ տրամադրեցէք, մնանք այստեղ ու ձեզ ազատենք նեղիչներից, եթէ ոչ`մեր ճանապարհով գնանք [այնտեղ], ուր Աստուած մեզհամար կհոգայե: Իսկ տեղի աւագ տանուտէրերը, տեսնելով այդպիսի քաջակորով եւ ուժեղ մարդկանց ուլսելով նրանց հաճելի խօսքերը, մեծապէս ուրախացանայդ եկուորների վրայ, մեծ խրախճանք սարքեցին եւբարձր փառքով ու մեծաշուք պատուով ընդունեցիննրանց եւ շատ-շատ սիրեցին: Անառիկ Օրբէթ ամրոցն էլ, որ կառուցուել էր Քարթլոսի ձեռքով, բնակութեանտուն ու պաշտպանուելու տեղ տուեցին նրանց եւբազմաթիւ մեծամեծ աւաններ ու բերդեր յանձնեցին`որպէս ժառանգութիւն:

Ապա նրանք, այնտեղ դադար առնելով, բնակութիւն հաստատեցին Օրբէթում եւ բերդի անուանպատճառով դրանից շատ ժամանակ անց կոչուեցինՕրբուլներ, այսինքն` օրբէթեցիներ, քանի որ այնտեղիժողովրդի սովորութիւնն է իր իշխաններին բնակատեղիանունով կոչել, ինչպէս Մեթէուլները, Մեփէուլներըեւ Մրաջուլները, Հերէթից` Հերիսթաւները, Ջաւախէթից`Ջաւախուլները, Կախէթից` Կախեցիները, Լեխթից`Լեխթիմանները, եւ այսպէս ուրիշ շատերը: Մինչեւայսօր էլ այս պատճառով Օրբելք է կոչւում այնտոհմը, որը առաջ կոչւում էր Ճենաուլք, այսինքն`Ճենացիք: Եւ երբ այս այսպէս եղաւ, իրենք նեցուկկանգնեցին Վրաստանին. զօրք հաւաքելով դէմ դուրսեկան պարսիկներին, յարձակուեցին բոլոր նեղիչներիվրայ, կոտորեցին ու հալածեցին նրանց: Երկրումխաղաղութիւն տիրեց: Դրա համար էլ նրանց կարգեցինամբողջ Վրաստանի սպարապետ ու զօրագլուխներ: ԵւՎրաստանի առաջին թագաւոր Փառնաւազի թագաւորութեանժամանակ Օրբելեանները նրա կողմից առաւել պատուիարժանացան: Վրաց աշխարհում ոչ ոք, բացի միայնթագաւորից, չկար նման կամ հաւասար նրանց: Ահա այն, ինչ որ աղօտ կերպով իմացանք «Վրաց պատմութիւնե-ից: Սակայն Գէորգի թագաւորի նախանձի պատճառով նրակողմից այդ տոհմն ամբողջովին վերացուեց Վրացաշխարհից. նրանց անունները ջնջեցին իրենցպատմութիւնից, բոլոր գրքերից ու եկեղեցիներից: Ուստի եւ մենք պրպտելով եւ ուսումասիրելով իմացանքշատից քիչը գիտակ մարդկանցից, այլեւայլ տեղերումմնացած յիշատակութիւններից, ինչպէս նաեւնախնիների աւանդութիւներից, որոնք հայրերըորդիներին էին հաղորդել մինչեւ մեզ: Եւ քանի որՕրբելեանների նախնական պատմութիւնը, ինչպէս նաեւՎրաստանում կատարած նրանց բոլոր քաջութիւններն ու[միւս] երեւելի գործերը չեն յիշատակուած «Քարթլիկեանքե կոչուող ժամանակագրութեան մէջ, ուստի եւմենք չիմացանք իրողութիւնների բնոյթն ույաջորդականութիւնը, որ ինչպէս կարգն է շարադրէինքմեր այս գրքում: Բայց ինչպիսի սակաւ յիշատակութիւնէլ որ գտել ենք հայերէնով գրուած գրքերում, կշարադրենք այստեղ, դրա հետ միասին` նաեւ այն, ինչվերաբերում է այս տոհմի վախճանին, որը մեզհաւաստի կերպով տեղեկացրեց Մխիթար Անեցու գեղեցիկՊատմութիւնը:

Արդ` հայոց չորս հարիւր իննսունութթուականին, Վրաստանի Դաւիթ թագաւորի, Հայաստանի`Վանանդում նստող Գագիկ Շահնշահի թագաւորութեան եւԲիւզանդիայի Մոնոմախի կայսրութեան ժամանակ, հագարածին իսմայէլացիները, թուլացած տեսնելովքրիստոնեայ ժողովուրդներին, իրենց կրօնակիցներինիմաց տուին Խորասանում, Խորեզմում, Ֆարսում, Քիրմանում, Բուխարայում, Մազանդարանում, Իրաքում`Բաղդադում եւ Բասրայում, Առանում եւԱտրպատականում, հաւաքուեցին պարսիկների, խազիրների, խորեզմացիների, արաբների, ինչպէս եւթուրքեստանցի սկիւթացիների բազմութիւններ, եկան, անթիւ ու անհամար զօրքերով բանակեցին Կարնոյդաշտում, մտածեցին մի գաղափար, որ, [սակայն], չկարողացան իրագործել, այն է` Հայոց, Վրաց եւ Յունացաշխարհներից վերացնել ու ջնջել քրիստոնեաներիկրօնը եւ անունը:

Ապա այդ աշխարհակործան գործիդառնահռչակ լուրը ամենից առաջ հասաւ Բիւզանդիայիկայսերը, եւ սարսռալի ահուդողը համակեցիւրաքանչիւր մարդու էութիւնը: Այդ պատճառովԿոմնենոս զօրավարին Տրապիզոնի զօրախմբովուղարկում են այս կողմ եւ Հայաստանից ու Վրաստանիցմիասնական օգնութիւն խնդրում, որպէսզի թերեւսկարողանան ազատուել հարաւցիների ալեկոծուն ուբորբոքուն բարկութիւնից: Դաւիթ թագաւորն ու Գագիկըայդ լսելով` չհամարձակուեցին իսմայէլացիներիզօրքի դէմ ելնել, այլ մեծ աղաչանք-պաղատանքներովհամաձայնեցրին քաջ ու անպարտելի ԼիպարիտՕրբելեանին գնալու, միանալու յունական զօրքերին`վրայ հասնող պատերազմում [թշնամուն] ընդդիմանալուհամար, իսկ իրենք թաքնուելով պատսպարուեցին [իրենց]երկր[ներ]ի ամուր տեղերում: Ապա Լիպարիտը յանձնառնելով [դիմում է Դաւթին ու] անվախ սրտով ասում. «Ես գնում եմ այլազգիների դէմ եւ կեանքս դնում ենքրիստոնէական մեր հաւատքի համար ու Աստծոյզօրութեամբ կա'մ կվերադառնամ, կա'մ կմեռնեմՔրիստոսի համար: Բայց, ո'վ թագաւոր, իմ հետնորդներինյանձնում եմ քեզ, որ վրաց չարաբարոյ իշխանաւորներինախանձից դրդուած` նրանց նկատմամբ նենգութիւնչանես եւ մեր պատուից ու տիրոյթներից չզրկեսե:

Լիպարիտը, որ տիրում էր թագաւորութեանկէսին, այս ասելուց յետոյ ինքն անձամբ իր ազատներիու զօրքի հանդէս կազմակերպեց: Այդ հանդէսով անցանեօթ հարիւր մեծամեծ ազատներ, որոնք իր իսկստորադրեալներն էին, եւ տասնվեց հազար մարտիկներ: Արքունի զօրքերից էլ վերցրեց տասը հազար մարդ: Գնացդէպի Վանանդ, Կարուց դաշտը, [որտեղ] նրանց միացաւյունական զօրքը` տասնհինգ հազար մարդով: Այսպիսովբոլորը միասին քառասունմէկ հազար հեծեալներ էին: Եւ քանի որ այլազգիները մինչեւ այդ աւերել էինՈրդրու գիւղն ու ասպատակել շրջակայ բոլորգաւառները, բանակ էին դրել նոյն դաշտում: Հակառակորդները միմեանց բախուեցին լուսաբացին`ճակատամարտելով եռակարգ` առաջապահ, միջնապահ եւվերջնապահ ջոկատներով: Իսմայէլացիների անթիւբազմութեան հանդէպ Լիպարիտի զօրքը չնչին էրերեւում: Նրա զինուորները նրանց մօտ թւում էին ջուրմատակարարողներ եւ [մարտում ընկածների] զէնքերըհաւաքողներ: Անպարտելի առաջամարտիկ քաջ Լիպարիտըայդ տեսնելով` քաջալերեց իր զօրքին` ասելով. «Մի'վախենաք, այլ միայն գօտեպնդուեցէ'ք Քրիստոսիանուամբ եւ խաչակնքուեցէ'ք խաչի նշանով, եւ մերըկլինի յաղթանակըե: Ու ինքն իջնելով ձիուց` ծունրդրեց, խաչակնքեց սուրբ խաչի նշանով, ապաւինեցՔրիստոսին, պարանոցին կապեց փրկչական խաչիմասունքից ու այդպէս [նախապատրասուելով եւ]զինուելով հեծաւ արագաքայլ ձին: Ոսկեզարդ վահանըգցել էր թիկունքին, ճկուն նիզակը բռնել ձախձեռքում, պողպատէ երկսայրի լայն սուրը` աջ ձեռքում, կոնքն ի վար [կախել] ահաւոր վաղրը` դարբնի կռանի կամքարհատի կտցաւոր սակրի նման: Անցնելովպատերազմողների համախմբուած տեղը` հպարտօրէնարշաւում էր այս ու այն կողմ: Նրա ոսկեկուռ զրահիցու սաղաւարտից ճառագայթներ էին ցայտում, ինչպէսարեգակից:

Առիւծի նման մռնչում ու գոռում էր. հակառակորդի կողմից մենամարտիկներ էր պահանջում`ասելով. «Ես աբխազացի Լիպարիտն եմ, պարսից եւ արեացքաջեր, եկէ'ք նախ միմեանց հետ մենամարտենքե: Չնայածոր շատ անգամ պահանջեց, բայց ոչ ոք չհամարձակուեցնրա դէմ դուրս գալ: Լիպարիտը որտեղ որ սլանում էր, արծուի նման էր վրայ հասնում: Նրանք ետ-ետ գնալով`իրար ոտնատակ էին տալիս, տրորում: ԱյնուհետեւԼիպարիտը, տեսնելով, որ հակառակորդը սրտաբեկուեց, ուժն էլ սասանուեց, դիմեց իր զօրքին, քաջալերեց ուառաջ շարժեց: Ահեղ աղաղակ բարձրացնելով` [կողմերը]խառնուեցին միմեանց. ճակատամարտ տեղի ունեցաւայնպիսի դղրդիւնով, որ թւում էր, թէ ամպերի որոտումէ, կայծակների ճայթիւններ են: Ինքը` Լիպարիտն էլորպէս հրախառն ամպ մտնում ու ելնում էր` շատերինկայծակնահար անելով. եւ ինչպէս որ հրդեհն էեղէգնուտով փոթորկալից անցնում, ճեղքում էրհակառակորդի զօրքը, անցնում այն կողմ եւ աջ ու ձախարեան գետեր էր հոսեցնում. դիակների կոյտեր էրառաջացնում. այդ այլազգիներին ջոկատ առ ջոկատմասնատում էր եւ ինչպէս նապաստակների խմբերդիաթաւալ անում դաշտի մէջ: Եւ այսպէս կոտորելով`քաջ Լիպարիտը մեր Աստուած Յիսուս Քրիստոսիզօրութեամբ յաղթեց իսմայէլացիներին, կենդանիմնացած սակաւաթիւ մարդկանց էլ փախուստի մատնեց:

Եւ երբ կէսօր եղաւ, մեծաջանտանջանքներից ու չարչարանքներից յետոյվերադարձան` մեծ գոհունակութեամբ ու շատուրախութեամբ: Բայց վրաց անիծեալ ու տիրասպանազատները, վախենալով Լիպարիտի մեծ ազդեցութիւնից, նրա մեծաւոր զօրագլուխների հետ խորհրդակցելով, յանկարծակի կտրեցին նրա ձիու ջիլը ու Լիպարիտինգետին գցեցին: Բազմութեամբ շրջապատելով`տեղնուտեղը սպանեցին նրան եւ քրիստոնեաների համարխաւար ու սուգ բերեցին: Իսմայէլացիներն այսիմանալով` մեծ խնդութեամբ ետ դարձան եւ սրերը գործիդնելով` կոտորեցին վրաց զօրքը. ոմանք փախչելով ցրիւեկան երկրում: Եւ դա Հայոց ու Վրաց երկրների համարկորստաբեր վախճան եղաւ, որովհետեւ բոլորգաւառներին տիրեցին սելջուկ-թուրքերը: Մի փոքրժամանակ անց, հինգ հարիւր տասներեք թուականին, վերցրին Անին` Ալփասլան սուլթանի գլխաւորութեամբ, գրաւեցին նաեւ Կարսը, Շիրակի, Վանանդի, Արշարունեացբոլոր գաւառները, Արարատեան եւ Սիւնեացաշխարհները, Բաղքը, ընդհանրապէս բոլոր տարածքները, մինչեւ Տփղիսի դարպասները:

Այն օրը քրիստոնեաների մեծ կորստի եւհամընդհանուր կործանման այսպիսի դուռ բացեց վրացանիծեալ եւ տիրասպան զօրքը: Բայց ես Լիպարիտիսպանութիւնը չեմ համարում իր անձի կորուստ, այլ`մեծ փրկութեան գիւտ, որովհետեւ իրեն նուիրաբերելովՔրիստոսի հօտին` նա չափազանց բարձրացաւ եւանմեղութեամբ իւրայինների կողմից սպանուելով`նահատակի արեամբ պսակուեց ու գնաց թագաւորներիթագաւոր Քրիստոսի մօտ` նրանից ընդունելու վարձ եւպարգեւներ իր ծանր չարչարանքի դիմաց: Այնուհետեւհաւատարիմ ստորադրեալները մեծ ողբով վերցրին այդգեղեցիկ երիտասարդի ու անպարտելի հերոսի դիակը, տարան Կարս, դագաղ պատրաստեցին, արքայականճոխութեամբ զարդարեցին ոսկեհիւս զարդերով, տեղափոխեցին իրենց մեծ ու նշանաւոր Բեթանիա վանքը, որը նրա նախնիների կողմից կառուցուած էր որպէսիրենց գերեզմանատուն:

Եկան նաեւ Դաւիթ թագաւորն ու իրմեծամեծները, նրա վրայ լաց ու կոծ արեցին, գերեզմանդրեցին իր նախնիների մօտ:

Օրբելեանների տոհմի աստիճանն ուբարձր դիրքը արքունիքում այսպիսին էր. լինել բոլորզօրքերի սպասալար ու ամբողջ Վրաց աշխարհիկառավարիչ, արքունի բոլոր գործակալների վրայիշխող, ունենալ սեփական տասներկու դրօշ, իւրաքանչիւր դրօշի տակ` հազար զինուոր: Եւ քանի որ, ըստ սահմանուած կարգի, թագաւորի դրօշը սպիտակգոյնի հիւսուածքից էր ու վրան կարմիր նշան էրկրում, սրանց առաջարկուեց պահել կարմիր գոյնի դրօշ`վրան սպիտակ նշան, այլեւ` թագաւորի առաջ շրջելիս թէկանգնելիս ձեռքում բռնել առիւծագլուխ գաւազան, ճաշի ժամանակ նստել հրաւիրեալներից առանձին, բոլոր մեծամեծ նախարարներից վեր ու ճաշել արծաթէսեղանից: Սրանք նաեւ թագաւորի թագադիրներն էին:

Եւ այսպէս երկար ժամանակ անց, Գէորգիիորդի հզօր Դաւթի թագաւորութեան շրջանում, ՕրբելեանԻւանէ մեծ սպասալարը ռազմականապէս շատ ուժեղացաւու ընդարձակեց Վրաստանի սահմանները` պատերազմմղելով սելջուկ-թուրքերի դէմ: Սրանցից ետ վերցրեցՏփղիսը, Տաւուշը, Գագը, Տէրունականը, Լոռէն եւ Անին`հինգ հարիւր եօթանասուներկու թուականին: Այդպատճառով էլ թագաւորի կողմից շատ սիրուեց ույարգուեց: Ի յաւելումն իրենց տիրոյթների` թագաւորիկողմից նրան տրուեց Լոռէն` իր գաւառով, Ագարակը`որպէս ապարանքի տեղ, եւ Շամշուլդէն էլ, որ իրենցսեփականութիւնն էր, վերստին տրուեց` գաւառովհանդերձ: Եւ այս ամէնը արքունական կնիքով կնքուածմեծ հրամանագրով հաստատուեց որպէս սրանց սեփականժառանգութիւն: Իսկ երբ հզօր Դաւիթը մեռաւ, թագաւորական գահը գրաւեց նրա որդի քաջ Դեմետրէն, որը գովելի գործերով գերազանցեց իր նախնիներին`թագաւորելով երեսուներեք տարի: Սա առաւել եւսսիրեց ու յարգեց Իւանէին եւ նրա որդի Սմբատին: Սրաօրօք Իւանէն ու Սմբատը վերցրին Խունանը, որը շատտարիներ գտնւում էր սելջուկ-թուրքերի ձեռքում: Այննոյնպէս հաստատուեց նրանց սեփական ժառանգութիւն`հինգ հարիւր եօթանասունեօթ թուականին: Սրանիցյետոյ Իւանէն վախճանւում է ծեր հասակում, նրաիշխանութիւնն անցնում է իր որդի Սմբատին: Իմացա'ծեղիր, որ սրանք խնամիութեամբ կապուած էին Վրաստանիթագաւորների եւ Հայաստանի Կիւրիկեան թագաւորներիհետ, որոնք Բագրատունիներ էին: Այդ պատճառովվերջիններից վերցրին բագրատունեան անուններ, ինչպէս` Սմբատ եւ Իւանէ, այսինքն` Յովհաննէս, իսկԼիպարիտ, Ելիկում եւ Բուրթել անունները ժառանգելէին հին նախնիներից, որոնք Ճենաց աշխարհից էինեկել: Միւս անուններն էլ վրացիներից վերցրին:

Դարձեալ` միւս Իւանէն` Աբուլէթի որդին, վերցնում է Դմանիսը: Բազմաթիւ յաջողակ գործերից ումեծամեծ սխրանքներից յետոյ մեռնում է Դեմետրէթագաւորը վեց հարիւր եօթ թուականին: Թագաւորութիւնն ստանձնում է նրա որդի Դաւիթը` հօրնման ուժեղ ու իմաստուն մի տղամարդ: Ապրելով երկուտարի` սա եւս մեռնում է: Մեռնելիս կանչում էկաթողիկոսին, մեծամեծ նախարարներին, իր եղբայրԳէորգիին, փոքրիկ որդի Դեմնային, դնում է իր առջեւգլխաւոր սրբապատկերը, փրկական խաչը, սուրբԱւետարանն ու ասում. «Ո'վ Վրաստանի մեծամեծներ, դուք ինքներդ քաջ գիտէք, թէ իմ հայրը ձեզ համարինչպիսի' ջանքեր թափեց եւ կրկին նորոգեց այսթագաւորութիւնը ու մեռնելիս մեծամեծպատուիրումներով եւ գրութեամբ ինձ աւանդեց մերթագաւորութիւնը, բայց ես էլ այժմ մահամերձ եմ: Իմայդ Գէորգի եղբայրը ոչ մի հաշիւ ու գործ չպիտիունենայ այս աթոռի հետ: Արդ` ինչպէս որ իմ հայրն ինձյանձնեց իր այս ժառանգական արքայական գահը, նոյնպէս էլ ես իմ զաւակ Դեմնային եմ յանձնում այն`ձեր բոլորի ներկայութեամբ: Եւ դու, Գէորգի', եղբայրիմ, առայժմ մնա իմ տեղում, կատարիր մեր երկրիզօրապետութիւնը եւ վայելիր միայն քո բաժինժառանգութիւնը, որ մեր հայրը քեզ տուեց, մինչեւ որչափահաս դառնայ իմ այս մանուկըե: Ապա առաջ կանչելովՕրբելեան Սմբատի որդի Իւանէին` երդուեցնում է նրան`հետեւելու մանկան համար [թողած] կտակի կատարմանը: Եւ բռնելով մանկան ձեռքը` դնում է Իւանէի ձեռքի մէջու յանձնում նրան: Միւս մեծամեծներին էլերդուեցնում է` չդաւել տղային, այլ երբ չափահասդառնայ, նրան օծել թագաւոր:

Այս կատարելուց յետոյ վախճանւում է ութաղւում իր նախնիների մօտ` Գելաթում: Այդ օրուանիցմանուկն ապրում էր Իւանէի տանը, դաստիարակւում ուաճում: Իսկ Գէորգին սիրաշահում էր մեծամեծիշխաններին, ինչպէս եւ կաթողիկոսին` կամենալովթագաւոր դառնալ: Սակայն չէր համարձակւում այդմտադրութիւնը յայտնել մեծ Սմբատ Օրբելեանին ու նրաԻւանէ եւ Լիպարիտ որդիներին: Ապա մէկ ամիս յետոյԳէորգիի մօտ հաւաքեցին բոլոր մեծաւորներին ուազատներին: Նրանց հետ ներկայացաւ նաեւ Իւանէն`իւրայիններով: Այստեղ Գէորգին յայտնեց իրմտադրութեան մասին, խիստ սիրաշահումով համոզեցնրան` ասելով, թէ` «Երբ իմ եղբօրորդին չափահասդառնայ, նրան ես չեմ զրկի, այլ, եղբօրս կտակիհամաձայն, կդնեմ թագաւորական այս գահինե: Այդպատճառով բոլորն էլ համաձայնութեան գալով`Գէորգիին օծեցին թագաւոր, որը եւ բոլոր յաղթականգործերում յաջողակ եղաւ ու չափազանց խելօք:

Նրա տիրապետութեան օրօք թագաւորութիւնըշատ ընդարձակուեց: Հէնց ինքն անձամբ բազումպատերազմներում ղեկավարեց զօրքերին: Իր քաջարիԻւանէ սպասալարի միջոցով սարսափեցրեցպարսիկներին, արաբներին ու թուրքերին: Այս նոյնԳէորգին վեց հարիւր տասը թուականին[մահմեդականներից] վերցրեց Անին ու Շիրակի ամբողջգաւառը եւ յանձնեց Վրաստանի ամիրսպասալար մեծԻւանէին` Սմբատ Օրբելեանի որդուն: Դրանք դարձան նրասեփական տիրոյթը: Այս Իւանէն մի անգամ Անիիդարպասների մօտ ջարդեց Շահի Արմէնին, որը քառասունհազարանոց զօրքով եկել էր քաղաքի վրայ: Թէեւ Գէորգիթագաւորն օգնութեան էր եկել [ու ներկայ էր], բայցմարտը վարողը Իւանէն էր: Մի անգամ էլ սա Գագիդաշտում փախուստի մատնեց Ելտկուզ մեծ աթաբեկին, որը հարիւր հազարանոց զօրքով եկել էր Գէորգիի դէմեւ կամենում էր կոտորել բոլոր վրացիներին, թագաւորին էլ` բռնել: Իւանէն նրա զօրքերին մեծհնարանքներով ու քաջագործութիւններով այնպէս նեղըգցեց, որ գիշերը թողնելով իրենց վրանները, զէնքերը, մեծ քանակութեամբ գոյքը, քաշող ուժը` փախան ու միկերպ ազատուեցին: Թէպէտեւ թագաւորի համար արեցինայս ամէնը, այլեւ` ուրիշ շատ մեծամեծ գործեր ուերախտիքներ, սակայն թագաւորը արտաքնապէս էր նրանմեծ փառքի ու պատուի արժանացնում, իսկ իր մտքումմիշտ կասկածում էր` նրան յանձնուած տղայիպատճառով, եւ յարմար պահ էր որոնում գաղտնիհնարքներով դաւելու, բայց չէր գտնում: Իհարկէ, Իւանէն այդ բանը գիտէր:

Ապա նրա հայր Սմբատը ծեր հասակումմեռնում է ու թաղւում իր նախնիների մօտ: Նրաիշխանութիւնը ժառանգում են որդիները` Իւանէն ուԼիպարիտը: Բայց հայոց վեց հարիւր քսանվեցթուականին Վրաստանի պետութեան մէջ կռիւ ուշփոթութիւն ընկաւ, եւ Օրբելեան տոհմը բնաջնջուեց: Գէորգի թագաւորի տիրապետութեան քսանմէկերորդտարում, երբ Դեմնան լրիւ հասուն երիտասարդ էրդարձել, մի անգամ Ագարակի իր պալատում եղբայրներիու որդիների հետ խրախճանք անելու ժամանակ Իւանէիմօտ եկան մեծամեծ աւագներից մի քանիսը, ինչպէս նաեւԴեմնան ու նրան ասացին. «Իւանէ', յիշի'ր քո խոստումնու երդումը, որ տուեցիր Դաւիթ թագաւորին, եւխոստմնազանց մի' լինիր. արդէն հասել է այսերիտասարդ Դեմնային թագաւոր դարձնելու ժամանակը: Գէորգին սակաւաթիւ մարդկանցով գտնւում էթագաւորական սենեակում, եւ մենք բոլորս հաւատարիմենք մնում այն երդմանը, որ տուեցինք այս Դեմնայիհօրըե: Իսկ Իւանէն պատասխանում է. «Մենք բնաւ էլչենք մտադրուի սպանել օծուած թագաւորին, այլ մերխոստումն ու երդումը պահելու համար կբռնենքԳէորգիին, մինչեւ որ թագաւոր դարձնենք Դեմնային. եւապա նրանից խոստում, երդում ու ստորագրութիւնկվերցնենք, որ հնազանդ լինի ու մնայ միայն հօրկողմից իրեն ժառանգութիւն տրուած բաժնումե:

Բոլորն էլ հաւանութիւն տուեցին այսասածին եւ արագ կերպով սկսեցին զօրք գումարել: Միշատ անարգ զինուորական, իմանալով այսնախաձեռնութեան մասին, գիշերը գնում, տեղեկացնումէ թագաւորին: Իսկ սա ձի հեծնելով արագ կերպովփախչում, ընկնում է Տփղիս ու ամրանում այնտեղ: Իւանէն, դրան անտեղեակ լինելով, շարունակում էրհեծեալներ հաւաքել, զօրք կազմել: Վրաստանի բոլորմեծամեծերն ու ազատները միաբանուած էին Իւանէի հետեւ համախմբուած նրա մօտ` Ագարակ կալուածքում: Այստեղ էին եկել բոլորն էլ` Քարթլի էրիսթաւները, ղորղորացիները, ջաւախուրները, կախացին` իրորդիներով, մեծ Կամրագելը, Ջաղել Մեմնան, տաշրացիները, կայէնեցի Հասանը եւ անեցի ԳրիգորԱպիրատեանը, որոնց զօրքերը թուով կազմում էինաւելի քան երեսուն հազար [զինուոր]: Իսկ թագաւորըմիայնակ, առանց զօրքի գտնւում էր Տփղիսում: Նականչեց իր մօտ Խուպասար անունով մի ղփչաղի ու [նրամիջոցով] ձեռք բերեց մօտաւորապէս հինգ հազար մարդ: Էլ ուրիշ օգնական զօրք չունէր: Երբ նրանք իմացան, որարքան մտել է Տփղիս ու ամրացել այնտեղ, նրա դէմչգնացին, այլ սպասում էին այնտեղից ելնելուն: Եւմինչեւ գործն այսպէս ձգձգւում էր, մարդկայինփոփոխական բնաւորութեան համաձայն` մեծ Կամրագելըդուրս եկաւ իշխանների այդ միաբանուածութիւնից ուգաղտնի կերպով գնաց Գէորգիի մօտ: Այդ իմանալով`Գրիգոր Մաժիստրեանցը եւս գնաց Գէորգիի մօտ: Նոյնձեւով ուրիշներն էլ սկսեցին մէկ առ մէկ քաշուել ուգաղտագողի գնալ թագաւորի մօտ: Եւ այնուհետեւԳէորգիի կողմն սկսեց ուժեղանալ, իսկ Դեմնայինը`թուլանալ: Չէ՞ որ Գէորգին իր մօտ գնացողներին մեծպատուով էր ընդունում ու անչափ պարգեւներովուրախացնում եւ խոստանում էր նրանց տալՕրբելեանների ամբողջ տիրոյթներն ու հարստութիւնը:

Գէորգին, տեսնելով զօրքերի աւելանալն ուիր կողմի ուժեղանալը եւ եղբօրորդու ու Իւանէիկողմի թուլանալը, մեծ պատրաստութեամբ գնաց նրանցդէմ: Այդ իմանալով` Իւանէն իր ամբողջ ունեցուածքըարագ կերպով լցրեց Շամշուլդէ բերդը, որտեղ դեռ հինժամանակներից գտնւում էր նրանց նախնիներիգանձատունը` լի անբաւ հարստութեամբ: Գլխաւորմարդկանցից այնտեղ բերդապահներ նշանակեց, իսկինքը, վերցնելով զօրքն ու իր մօտ եղած մեծիշխաններին, Դեմնային եւս, գնաց Լոռէ ու խիստամրացաւ: Իր եղբայր Լիպարիտին էլ երկու որդիներովուղարկեց Ելտկուզ աթաբեկի մօտ` նրանից զօրքբերելու օգնութեան: Իսկ Գէորգի թագաւորը եկաւ ուՇամշուլդեում նրանց չգտաւ. ապա քսանհինգ օրպաշարելով բերդը` այն գրաւեց, կոտորեց պահակազօրը, կողոպտեց այնտեղի բազմաթիւ գանձերն ու ամբողջունեցուածքը, եկաւ, բանակ դրեց Լոռէի շուրջ: Եւ քանիոր Իւանէն հրոտից ամսի տասներեքին մտաւ Լոռէ ումնաց մինչեւ մեհեկի ամսի հինգը, այդ պատճառովբերդում գտնուողները նեղւում էին: Եւ ազատներնսկսեցին գիշերը մէկ առ մէկ պարաններով պարսպիցիջնել ու անցնել թագաւորի կողմը:

Ապա այն մեծամեծները, որոնք Իւանէիսիրելիներն ու համախոհներն էին եղել, սկսեցինծածուկ կերպով գրել խրատագրեր ու նետերով գցելբերդը, Իւանէի մօտ` համոզման ու հնազանդեցմաննպատակով, որովհետեւ երկիւղ էին կրում Ելտկուզաթաբեկի գալուստից:

Դրանց բովանդակութիւնն այս էր.

«Մեծ Իւանէ Օրբէթեցի,
Քաջ եւ հզօր, անպարտելի,
Որ աշխարհով ես ճենացի,
Տոհմից տիրող թագաւորի,
Եկած երկիրն այս գեղանի,
Գտած պատիւ անկշռելի.
Դու` պետ, գլուխ արքունիքի`
Սպասալարը Գէորգիի:
Թէ պէտք է խօսք արժանիքիդ,
Կեանքդ ու պատիւդ են ցանկալի,
Տիրոյթներդ են անչափելի,
Վիրքի կէսից էլ աւելի:
Թո'ղ քո երդումն այն առաջին,
Ուխտն ու կտակն արքայ Դաւթի,
Ե'կ, ենթարկուիր Գէորգիին`
Վրաց հզօր թագաւորին:
Բե'ր ու յանձնի'ր ընծան բարի`
Դեմնա որդուն թագաւորի,
Որ եղաւ քեզ պատճառ չարի
Ու շատ մարդկանց այս աշխարհիե:

Այս թուղթը տեսնելով` Իւանէն այսպիսի պատասխան է գրում ու կապելով նետին պարսպից դուրսնետում.

«Ո'վ աւագներ իմ սիրելի,
Մեծ իշխաններ հզօր, բարի,
Ես` Իւանէս Օրբէթեցի,
Կարդացի գիրը ձեր խրատի:
Համաձայն չեմ այդ խորհրդին,
Որ յանձնել էք դուք այս թղթին:
Մարդը եթէ այդպէս վարուի,
Կթողնի կարգը տէրունի,
Ուխտադրուժ կգտնուի,
Կառնի բաժին ուրացողի,
Միշտ գեհենում կտոչորուի,
Դեւերի շարքը կդասուի:
Ես` անցաւոր մարդ աշխարհի,
Յանուն օրուայ կեանքի պատուի
Չեմ կոխոտի, ինչ ուխտեցի,
Դրժի երդումս ահալի,
Այլ կմեռնեմ յանուն գործի,
Գնամ դէպ Տէրը սիրելի,
Կառնեմ բաժին անպատմելի,
Որ ոչ մէկը էլ չի խլիե:

Թէեւ սրանք գրուած էին վրացերէն, սակայնմենք թարգմանեցինք եւ շարադրեցինք հայերէնլեզուով:

Իմանալով, որ Իւանէի կամքն անկոտրում է, [պաշարողները] մարտը սաստկացրին: Բայց Դեմնան, փոքրոգաբար երկիւղ կրելով, գիշերը վեր կացաւ, պարսպից կախուեց, իջաւ-գնաց հօրեղբօր մօտ եւընկնելով նրա ոտքերը` խնդրեց միայն իր կեանքըխնայել: Իսկ թագաւորը, երբ այդ տեսաւ, շատուրախացաւ, պատուիրակներ ուղարկեց Իւանէի մօտ`ասելով. «Ում համար որ դու մարտնչում էիր ուվրէժխնդիր էիր լինում, նա եկել է ինձ մօտ. այժմինչո՞ւ ես պայքարումե: Իւանէն էլ պատասխանում է. «Իրաւացի է նա այդ առաջարկով. բայց թող ինձ երդուի, որ չի վնասի ու ժառանգական տիրոյթներից չի զրկի, եսկգամ իր մօտե: Եւ Գէորգին երդուեց ու նրա հետպայմանագիր կնքեց` մեծամեծ պայմաններով: ՈւստիԻւանէն, դրանից համարձակութիւն ստանալով, գնացթագաւորի մօտ: Իսկ թագաւորը մեծապէս ուրախացած`սկզբում նրան ընդունեց շատ սիրով ու փառաբանեցմեծաշուք պատուով, մինչեւ որ նրա բոլոր որդիներինու ազգատոհմը բուռը հաւաքեց եւ յետոյ դրժեց իրպայմանն ու ահազդու երդումը: Իւանէին բռնեց ուաչքերը փորեց: Նրան փեսայ դարձած Դեմնային էլբռնեց, աչքերը հանել տուեց, ամորձատել տուեց, որ, ինչպէս ինքն էր ասում, նրանից ժառանգ չսերուի: ԻսկԻւանէի կրտսեր եղբայր Քաւթարին` Սմբատի որդուն, ուեղբօրորդի Ինային սպանել տուեց: Նրանց ամբողջազգատոհմը` ե'ւ արու մանուկներին, ե'ւ կանանց, բնաջնջել ու կորցնել տուեց` ոմանց խեղդամահ, ոմանցջրասոյզ, ոմանց գահավէժ անել տալով: Ու այսպիսովնրանց անունը վերացրեց Վրաստանից: ՀրամայեցՕրբելեան տոհմի յիշատակը ջնջել իրենց պատմականգրականութիւնից, ինչպէս եւ եկեղեցիներից: Եւ այսապստամբութեան պատմութիւնը գրել տուեց, բայց ոչիսկական, իրապէս եղած պատճառը [ցոյց տալով], այլ, ըստ իր կամեցածի, շատ ու շատ զրպարտութիւններկցմցելով ու վերագրելով նրանց: Եւ նզովագրովսահմանեց, որ այլեւս չյիշեն նրանց անունը ունրանցից ոչ ոքի չթողնեն Վրաց աշխարհում եւ այդ չարկտակագիրն էլ դրեց իր գանձատանը: Սա կատարուեց վեցհարիւր քսանվեց թուականին:

Ահա այսպէս, զրկանքներով, սպանութիւններով ու հալածանքներով վերջ տրուեցՕրբելեաններին իրենց հայրենիքում: Ճենաց աշխարհիցնրանց գալու ժամանակը մինչեւ այս հաշվւում է աւելիքան հազար տարի: Ոմանք զրպարտում են նրանց, թէմտածելով անձնական փառքի համար` կամեցանթագաւորութիւնը վերցնել իրենց ձեռքը, բայցբոլորովին ստում են ու շան պէս հաչում: Մինչդեռնրանք Դաւիթ թագաւորի կտակի ու նրան տուած երդմանեւ նրա որդու համար իրենց կեանքը դրեցին, ինչպէսվայել է ուխտապահ ու տիրասէր մարդկանց: Եւ Աստուածզրկողների ու զրկուածների դատը թող տեսնի իրանաչառ դատաստանի ժամանակ` [համապատասխան վճռով]:

Իսկ Լիպարիտը` Իւանէի եղբայրը, որ իրերկու` Ելիկում եւ Իւանէ որդիներով գնացել էրԵլտկուզ աթաբեկի մօտ, ոտքի էր հանել Պարսկաստանը եւբազում հեծեալներով` թուով շուրջ վաթսուն հազար, գալիս էր եղբօրն օգնութեան: Նա, լսելով պատահածիչարագուշակ լուրը, ասում է. «Անմեղ քրիստոնեաներնի՞նչ մեղք են գործել, որ գնամ, նրանց կորստեանմատնեմ: Մեր թափած արեան պարտքն ո՞ւմ մէջ գտնեմ, որգնամ նրանց բուռս գցեմե: Եւ վերադարձաւ ու դադարառաւ Ելկտուզի մօտ: Դառն կսկիծով ու սաստիկ սգովքիչ ժամանակ ապրելով` մեռաւ օտար աշխարհում:

Նրա Ելիկում որդին է մնումՊարսկաստանում, իսկ Իւանէն գնում է Գանձակիամիրայի մօտ, մեծ փառքի ու պատուի արժանանալով`բնակւում է այնտեղ: Յետոյ, Թամարի տիրապետութեանօրօք, մեծ սիրաշահումներով ու երդմամբ նրանայնտեղից ետ դարձրին ու իրենց տիրոյթներից իրենվերադարձրին միայն Օրբէթը: Նրանից որդիներսերուեցին, եւ այժմ նրանք են Օրբելեաններիներկայացուցիչները [Վրաստանում]: Գէորգին, երբՕրբելեաններին բնաւեր արեց, նրանց տիրոյթներն էլբաժան-բաժան արեց. մի մասը տուեց թշնամիներին ումատնիչներին, միւս մասն էլ` Խուպասար կոչուածղփչաղին, որի մասին վերը խօսեցինք: Նրան հասցրեցՕրբելեանների իշխանական աթոռին` նշանակելովՎրաստանի սպասալար: Բայց ինքը` Գէորգին, [ուրիշ]թագաժառանգ չունէր, բացի միայն Թամար անունով միդուստրից, եւ վախճանուեց վեց հարիւր երեսուներեքթուականին: Թագաւորութիւնն ստանձնեց այդ դուստրը: Նրա համար ամուսին բերեցին ռուսաց թագաւորիորդուն, որի անունը Գէորգի էր: Սա վերցրեց Դուինքաղաքը եւ կարճ ապրելուց յետոյ վախճանուեց: ԵւԹամարը մէկ ուրիշ ամուսին առաւ` Սոսլան անունով: Նրան մի որդի ծնուեց, որին անուանեցին Գէորգի Լաշա: Թամարը [իր հայր] Գէորգի թագաւորի մահից յետոյ մեծպատուի արժանացրեց հայ-քրիստոնեայ Զաքարէ իշխանիորդի Սարգսի որդիներին` Զաքարէին եւ Իւանէին` նրանցհասցնելով բարձր աստիճանի. Զաքարէին նշանակեցՕրբելեանների տեղում` Վրաստանի ամիրսպասալար` նրանյանձնելով Օրբելեանների Լոռէ տիրոյթը, իսկ Իւանէեղբօրը դարձրեց մեր Հայոց աշխարհի եւ Վրաստանիաթաբեկ: Նրանք մեծ ջանքերով մեր Հայոց աշխարհնազատեցին պարսիկներից. գրաւեցին Առանից մինչեւՆերքին Բասէն, Բարկուշատից մինչեւ Մժնկերտ: Վերցրին Կարսը, Վաղարշակերտը, Կաղզուանը, ՍուրբՄարին, Անին, Անբերդը, Բջնին, Գառնին, Դուինմայրաքաղաքը, Գարդմանը, Գանձակը, Չարէքը, Հերթը, Շամքորը, Շաքին, Պարտաւը, Չարաբերդը: Վեց հարիւրվաթսուն թուականին վերցրին նաեւ Սիւնիքը, Որոտնը, Բորոտանը, Բղէնը, Բարկուշատը: Թէպէտեւ դա տեղիունեցաւ տարբեր թուականների, սակայն բոլորն էլնրանք ու իրենց որդիները գրաւեցին եւ մեր երկիրնազատագրեցին սելջուկ-թուրքերի լծից:

Իսկ Ելիկումը, որ մնացել էր Ելտկուզաթաբեկի արքունիքում, նրա եւ որդիների` Փահլաւանիու Խզիլ Ասլանի սէրն ու հովանաւորութիւնըվայելելով` հասել էր բարձրագոյն աստիճանի եւփառքի, արիական ու պարսկական աշխարհի բոլորմեծաւոր իշխանաւորներից էլ վեր: Աթաբեկը նրանտուեց Համիան մեծ քաղաքը, նրան իր որդին կոչեց. արքայական ստորագիր հրովարտակով նրա համարսեփական տիրոյթներ հաստատեց. նշանակեց ամիրայ ուքաղաքագլուխ Պարսկաստանի նշանաւոր Ռէ, Սպահան եւՂազուին քաղաքներին` տասներկու տարի: Սուլթանընրան ստիպում էր իրեն փեսայ դառնալ, վերցնել երկրիմեծ մասն ու հրաժարուել քրիստոնէական կրօնից: ԻսկԵլիկումը, թէեւ դեռ հասակով երիտասարդ էր, բայց լիէր խելամտութեամբ եւ տեղի չէր տալիս այդառաջարկներին ու չէր սասանւում իր հաւատքի մէջ: Ուստի եւ, նեղուելով պարսիկներից եւ երկիւղ կրելով, որ կրօնի համար բռնութիւն կգործադրեն, նապատճառաբանումներով խնդրում է տեղ Նախիջեւանիգաւառում. «Այն երկրամասն աւելի մօտ է Վրաստանին, -ասում է նա, - ինձ համար այնտեղից հեշտ եւ յարմարկլինի նախնիներիս ու եղբայրներիս արեան վրէժըլուծելե: Աթաբեկը դրան համաձայնեց ու նրան տուեցԵրնջակի բերդը, Ճահուկ աւանը, Նախիջեւանի Քալասրահ[վայրը] եւ ուրիշ շատ պարգեւներ ու նշանակեց այնկողմի գործակալ ու զօրագլուխ: Եւ քանի որ աթաբեկըերկիրը բաժանել էր երկու որդիների միջեւ, Խորասանը, Արաղը, Պարսկաստանի ներքին մասը տուել էր ԽզիլԱսլանին, այսինքն` «կարմիր առիւծինե, իսկՊարսկաստանի վերին կողմն ու Ատրպատականը, Առանը եւՆախիջեւանը` Փահլաւանին, ուստի վերցնում էվերջինիս ձեռքը, դնում Ելիկումի ձեռքի մէջ, յանձնարարում է նրան` ասելով. «Դու սրան հայր եղիր, իսկ սա` քեզ որդիե: Եւ Ելիկումին մեծ ճոխութեամբու երեւելի փառքով ուղարկում է Նախիջեւան քաղաքը:

Ելիկումը, գալով եւ տիրելով այդնահանգին, իր մօտ է կանչում Սիւնեաց եպիսկոպոստէր-Ստեփանոսին` տէր-Գրիգորի որդուն, մեծխնդութեամբ ընդունում է նրան. ընկնում է նրա առաջ, մեծ զղջմամբ խոստովանում իր մեղքերն ուհաղորդութիւն խնդրում: Եպիսկոպոսը, նրանհաղորդելով օրէնքով, ձեռքը գլխին է դնում ուօրհնում: Յետոյ Ելիկումը հետամուտ է լինումամուսնութեան խնդրին, բայց չէր գտնումքրիստոնեաներից մէկին` պատշաճ իր բարեկամութեանհամար, որովհետեւ այս երկրամասը դեռ պարսկականիշխանութեան տակ էր: Այդ պատճառով էլ կամենում էբարեկամ դառնալ Սիւնեաց եպիսկոպոս տէր-Ստեփանոսի`այդ բարձրաստիճան հոգեւորականի հետ: Եւ նրանիցխնդրում է նրա քրոջ դստեր ձեռքը, որը Ճահուկում էր, որովհետեւ եպիսկոպոսի քոյրը կինն էր ճահկեցիազատատոհմ, հարուստ մի մարդու, որին Աբաս էինկոչում: Եպիսկոպոսը, մեծ ուրախութեամբհամաձայնելով, նրան փեսայացնում է իրեն. Ելիկումինէ տալիս գեղեցիկ եւ ճշմարտահաւատ օրիորդին, որիանունը Խաթուն էր: Նրանից ծնւում է մի չքնաղ որդի, որին Ելիկումն իր հօր անունով կոչում է Լիպարիտ:

Եւ այսպէս երկար ժամանակ ապրելով`Ելիկումը մի օր հիւանդացաւ ծանր հիւանդութեամբ: Մեծ աթաբեկն այդ իմանալով` եկաւ Ճահուկ աւանը` նրանտեսութեան: Նստելով անկողնու մօտ` նեղում էհիւանդին` ասելով. «Ես նրա համար եմ եկել, որ ինձ մեծպարգեւ տասե: Իսկ հիւանդն ասում է. «Ո'վ արքայ, ասա'`ի՞նչ է ուզածդ, ի՞նչն է քեզ համար հաճելի, որընծայեմ քեզե: Նա էլ ասում է. «Ինձ պէտք չեն ո'չ գանձեւ ո'չ էլ թանկագին իրեր, միայն թէ հաւատքդ ինձբաշխես ու ընդունես իմ կրօնըե: Եւ երբ շատ էստիպում, ողորմելի հիւանդը, ցաւերից ընկճուած ուցնորուած, աթաբեկից խուճապի մատնուած, խելագարինման նրա խօսքերից գլուխը կորցրած` ասում է. «Թող քոասածով լինիե: Աթաբեկը, դրանից մեծապէս ուրախացած, խոնարհւում, նրա առաջ ծունր է դնում եւ ապա վերկենում-գնում: Այնուհետեւ մեծ հրովարտակով ուհաստատուն գրութեամբ նա Ճահուկը, Քալասրահը եւՆախիջեւանի գլխաւոր փողոցի երեսուն կրպակները`ազատ բոլոր տեսակի հարկերից, յատկացնում է մանուկԼիպարիտին որպէս սեփականութիւն` սերնդէսերունդտիրելու: Բայց Ելիկումն Աստծոյ խնամատարութեամբառողջացաւ, սաստիկ զղջալով գնաց սուլթանի ուաթաբեկի մօտ եւ ուրացաւ մահմեդականութիւնը. վերստին ընդունեց քրիստոնէական ճշմարիտ կրօնը`ասելով. «Ո'վ տէրեր, եթէ կամենում էք, ես կմնամ իմկրօնին եւ ուղիղ սրտով կծառայեմ ձեզ, եթէ ոչ, ապապատրաստ եմ մեռնելու յանուն իմ կրօնիե: Եւ նրանքմարդուն [իրենց համար] շատ պիտանի լինելուպատճառով էլ չնեղեցին, այլ թողեցին իր կամքին:

Ելիկումը, [դրանից յետոյ] կարճ ժամանակապրելով, աթաբեկի որդու հետ գնաց Գանձակպատերազմելու եւ այնտեղ էլ սպանուեց: ՓոքրիկԼիպարիտը որբ մնաց իր մօր մօտ: Այդ իմանալով` քաղաքիգլխաւոր պաշտօնեաները մօրն ու մանկանը տարանՆախիջեւան եւ պատանդ պահեցին, որ մայրը տղայինչառնի-փախչի: Մի մահմեդական առեւանգեց Խաթունին ուտարաւ իր տուն եւ կին դարձրեց: Մանուկը, այդ տանըմեծանալով, աւելի քան տասը տարի անծանօթ մնացքրիստոնէութեանը: Յետոյ, երբ Զաքարէն ու Իւանէնտիրեցին այս աշխարհին, եւ պարսից տիրապետութիւնըթուլացաւ, սկսեցին փնտրել` [իմանալու] թէՊարսկաստանում կա՞յ Լիպարիտի զաւակներից: ԵւՍիւնեաց մեծ եպիսկոպոս տէր-Ստեփանոսը` Ելիկումիաները, նրանց յայտնում է, որ կայ մի տղա իր քրոջ[դուստրից]` Լիպարիտ անունով, որը պատանդ է պահւումՆախիջեւանում: Դրանից խիստ ուրախանալով` Զաքարէնու Իւանէն թախանձագին խնդրում են եպիսկոպոսին`այնտեղից մի հնարքով դուրս բերել տղային: Եւ քանիոր եպիսկոպոսը շատ լաւ ծանօթ էր ու սիրելի աթաբեկիտանը եւ նրա բոլոր մեծաւորներին ու առաւել եւսնրանց, որոնք Նախիջեւանում էին բնակւում, ուստիգնաց քաղաքին մօտ մի տեղ, գործի դրեց իրբարեկամներին եւ զանազան միջոցներով գողանալտուեց Լիպարիտին ու մօրը: Նրանց գիշերը պարաններովկախելով իջեցրին պարսպից: [Եպիսկոպոսը, նրանց]վերցնելով ու տանելով Վայոց ձոր, մօրը պահեց միամուր տեղ, իսկ տղային առաջնորդեց Իւանէի մօտ, որըտեսնելով նրան` լցուեց անասելի խնդութեամբ ուանմիջապէս յայտնեց Թամարին եւ Լաշային: Սրանք էլշատ ուրախացան, որովհետեւ միշտ վախենում էին նրակեանքի համար:

Ապա աթաբեկ Իւանէն շքեղօրէն հագցնում էնրան, շատ պատիւների է արժանացնում ու կամենում էփեսայ դարձնել իրեն` նրան տալով իր դուստր Թամթիին: Իսկ մեծամեծներից մէկը` Բուպաք անունով, որ աթաբեկիամբողջ տան գործակալն էր, Լիպարիտին հրապուրիչխօսքերով խաբելով` ծածուկ դարձնում է իրեն փեսայ`նրան տալով ամենաօրհնեալ ու գեղեցիկ Ասփաօրիորդին: Դա աթաբեկ Իւանէին միառժամանակ սաստիկզայրացնում է: Իսկ յետոյ նա, ըստ թագաւորի հրամանի, հաստատուն վաւերագրով Լիպարիտին իր ժառանգականտիրոյթների դիմաց տալիս է Հրաշկաբերդը` շրջակայգաւառով, եւ ուրիշ բազմաթիւ գիւղեր Վայոց ձորում, Կոտայքում` Էլառը եւ զանազան այլ գիւղեր, Գեղարքունիքում` Համասրին եւ ուրիշները, Կայէնում`Աղստեւը` իր եկամուտով: Եւ քանի որ նա էր գլխաւորելՍիւնեաց ու այլ բերդերի գրաւումը, նրան է յանձնումնաեւ Սիւնիք, Որոտն, Բարկուշատ եւ ուրիշ բերդերը:

Լաշա թագաւորն ու Իւանէ աթաբեկըԼիպարիտին նշանակում են յիշեալ աշխարհի կուսակալ: Նոյնպէս եւ միւս իշխան ամենաօրհնեալ ՎասակԽաչէնեցուն` բարեպաշտ ու քրիստոսասէր պարոն Պռօշիհօրը, նշանակում են Վայոց ձոր գաւառի կուսակալ: Սա, մեծ ջանքեր գործադրելով եւ մարտնչելովքրիստոնէութեան ու եկեղեցիների համար, օրհնուեց ուգովուեց բոլորի կողմից, որի յիշատակը օրհնութեամբթող լինի այսուհետեւ եւ յաւիտեան: Իսկամենաօրհնեալ Լիպարիտը մեծ բարեպաշտութեամբգործունէութիւն էր ծաւալում. Նորավանքում եկեղեցիկառուցեց, այն զարդարեց ու ճոխացրեց, ինչպէս վերըպատմեցինք: Նրա մայրն էլ, մեծ ճգնութեամբ երկարտարիներ ապաշխարելով նեղլիկ խրճիթում, վախճանուեց ու թաղուեց Նորավանքում, սուրբԿարապետ եկեղեցու բակում:

Լիպարիտն ունեցաւ հինգ որդի` Ելիկում, Սմբատ, Իւանէ, Փախրադոլա եւ Տարսայիճ: Ինքն էլորոշ տարիներ անց դեռ ծաղկուն հասակում [մի անգամ]ճանապարհ գնալիս յանկարծակի նետերի հարուածներէ ստանում Բորոտնայ բերդի դիմացի լեռան գլխին, գալիս-ընկնում է Գոլոշտի վանքի բերդը, իր մօտ էկանչում իր տէր-Սարգիս եպիսկոպոսին եւհաղորդութիւն ստանալով` մեռնում է այնտեղ. բերւումթաղւում է Նորավանքում, սուրբ Կարապետ եկեղեցուդռանը, իր մօր մօտ: Կինն ու որդիները մնում են որբ եւանտէր: Որդիներից գեղեցիկ Ելիկումը փեսայացել էրԳրիգոր Մարծանեանցին, որը համարւում էր Մամիկոնեանտոհմից սերուած: Նա էլ ղեկավարում էր հօրիշխանութիւնը:

Իսկ Զաքարէ մեծ սպասալարը մեռնում է վեցհարիւր վաթսունմէկ թուականին: Իւանէ աթաբեկը, շարունակելով ապրել եւս տասնհինգ տարի, վախճանւում է վեց հարիւր եօթանասունվեցթուականին: Զաքարէի սպասալարութիւնն ստանձնել էրիր որդի Շահանշահը: Աթաբեկութիւնն էլ ժառանգում էԻւանէի որդի Աւագը, որն ամուսնացաւ Գոնցայի հետ ուիշխեց քսաներեք տարի: Բայց այստեղ ես ձեզ պիտիպատմեմ զարհուրելի անցքերի մասին: Նախքան այսհետապնդուելով թաթարների կողմից` Խորեզմի սուլթանՋալալեդդինը` Խորազմշահի որդին, գալով Պարսկաստանու անցնելով Ատրպատականով, մտնում է մեր Հայոցաշխարհը. որտեղ հասնում է, աւերում, թալանում ուկոտորում է` չխնայելով ո'չ մարդու, ո'չ էլ անասունի: Ապա գալով Այրարատեան նահանգը` բանակ է դնումայնտեղ: Այդ պատճառով Իւանէ աթաբեկը հաւաքում էՀայաստանի ու Վրաստանի ռազմական բոլոր ուժերը եւկամենում է բախուել նրա հետ պատերազմով: Իրենցհամար դէտք ու ազդարարիչ են նշանակում ոմն Շալուէիու Գրիգոր կոչնակին, որոնք, տեսնելով Խորասանիզօրքի խիստ նուազ լինելը, մեր զօրքերին ազդարարումեն` յարձակուեցէ'ք: Բայց յաղթանակները տնօրինողԱստուած խիստ կամենում էր ոչնչացնել անօրինացած ուամբարտաւանացած ժողովրդին, եւ ազդարարողների այդասածը սրանց ականջներում փոխուեց «փախէ'քե-ի: Սրանքէլ, այնտեղ թողնելով իրենց կարասիներն ու վրանները, շտապով նետուեցին դէպի ձիերը, փախան ինչպէսխելացնորուածներ, առանց զէնք ու զրահի, չպատերազմելով գահավիժեցին Գառնու ձորի մեծքարափի փլուածքից: Բոլորն էլ այդպէս թափուելով`կործանուեցին, միայն Իւանէ աթաբեկը, տասը մարդով միկերպ ազատուելով, ընկաւ Գեղէ ամրոցը:

Իսկ Լիպարիտը իւրայիններով, գտնելով միկածան, գնաց: Եւ ողջ ու առողջ հասնելով իր տունը`գոհունակութիւն էր յայտնում Աստծուն: Սա կատարուեցվեց հարիւր եօթանասունչորս թուականին: Եւ սրանիցյետոյ սաստիկ պատուհասներով ու զանազանդիպուածներով քարուքանդ եղաւ ամբողջ երկիրը: Չէ՞որ խորեզմացիները, մեր երկիրը գտնելով անտէր, [բնակիչներին] անխնայ կոտորեցին, գերեվարեցին, քաղաքների, գիւղերի վանքերի բոլոր շէնքերըհրդեհեցին, ամբողջ բերքն այրեցին, խաղողի այգիներնու ծառերը կտրատեցին: Այդ պատճառով էլ սաստիկ սովտիրեց ամէնուրեք: Եկան եւ մեծ քանակութեամբ օձեր, որոնք գիշեր ու ցերեկ վխտում էին ամանների եւանկողինների մէջ: Խոշոր մորեխն էլ կերաւ[բուսականութիւնը] մինչեւ ովկիանոս ծովը եւընդհանրապէս սով բերեց մարդու ու անասունի համար: Եւ բոլորն առհասարակ ընկնում-փռւում էինլեռներում, դաշտերում ու ձորերում: Այդ պատճառովէլ եկան մարդակեր գայլերը, որոնք էլ յօշոտելովսպանում էին նրանց, ովքեր ազատ էին մնացել սրից, օձից, սովից ու մահից: Իսկ դա երկու պատճառով էր. մէկ այն, որ [գայլերը] սովորել էին մեռելներ ուտել, միւսը` որ մարդիկ սովից հիւծուել ու թուլացել էին: Մեր երկրում այս պատուհասը տեւեց եօթ տարի:

Տասնմէկ տարի յետոյ Տէրն արեւելքից վերկացրեց նետողաց ազգը, որ մուղալներ էին կոչւում, իսկ ըստ գեղջուկների` թաթարներ: Նրանք Չին եւ Մաչինաշխարհից էին, որը գտնւում է Խաթաստանից այն կողմ, անաստուած ու անօրէն էին: Բայց բնականից հակուածէին օրինապահութեան. ատում էին աղտեղիանառակութիւնն ու ամէն տեսակի վնասակար գործերը, միմեանց նկատմամբ արդարամիտ էին, հաւատարիմ ուհնազանդ իրենց առաջնորդին, իրաւարար ու իրաւադատ: Իսկ բարքերով եւ նիւթապէս աղքատ էին ու ընչաքաղց, մարդկանց ճնշող ու կեղեքող: Կերպարանքով շատգեղեցիկ էին. կանացի դէմքի նման լերկ դէմք ունէին: Ծանօթ էին քրիստոնէական կրօնին եւ շատ սիրում էինքրիստոնեաներին: Նետ ու աղեղ գործադրելու մէջկորովի էին եւ ընդհանրապէս պատերազմների մէջ` խիստճարպիկ:

Սակայն հետագայում նրանք թողեցին իրենցբնական բարքերը, դուրս եկան նախնիներիսովորութիւններից, ընդունեցին մահմեդական կրօնը, սովորեցին բոլոր տեսակի պղծութիւններն ուանկարգութիւնները եւ անառակ կեանք էին վարում: Եւահա սրանք բաժանուեցին երեք հորդաների: Մի հորդանշարժուեց հիւսիս-արեւելքով դէպի Խազրաց, Սուտաղաց, Ռուսաց, Չերքեզաց եւ Բուլղարաց երկրները, տիրեցդրանց` մինչեւ Ալամանաց ու Օնկռաց, այսինքն`ֆրանկների երկրների սահմանները: Այդ հորդայիգլխաւորն էր Բաթու ղանը: Միւս հորդան Հոքաթայ ղանիգլխաւորութեամբ շարժուեց դէպի Հնդկաստան, տիրեցՀնդկաստանի մեծ մասին, հնազանդեցրեց ոյղուներին, ուղուզներին, խորեզմացիներին ու դելիմիկներին, գրաւեց Ալամալեխն ու Բեշպալեխը եւ այն կողմերիամբողջ տարածքները: Երրորդ հորդան եկաւմիջնաշխարհը, անցաւ Ջահան մեծ գետը եւ այն ջուրը, որիրենք Ամու Մորան են կոչում: Պտուտահողմի նմանփոթորկելով` հասան մեր երկիրը եւ ամէնուրեքտիրելով` իրենց ենթարկեցին ամբողջ աշխարհը: Ոտնատակ տալով կործանեցին բոլորթագաւորութիւնները: Գրաւեցին Խորասանը եւկործանեցին նրա նշանաւոր քաղաքները` Բալխն ու Հրէն, Մաւրն ու Նշաւուրը, Տուսն ու Դամղանը: ՆուաճեցինԽուժաստանը, Լոռաստանը, Պարսկաստանը, Քրդստանը, Արաբստանը, Դիարբաքը, այսինքն` Ասորիքը, Շուշթարըեւ Քրմանը, Բաղդադը եւ Բասրը, մինչեւ Խումզ[Հորմուզ] քաղաքն ու Հնդկական ծովը: Գրաւեցին նաեւԱտրպատականը, Առանը, Հայաստանը, Վրաստանը, Բիւզանդիան` մինչեւ Անկիւրիա, Գանգրա եւ Զմիւռնիա, Կիլիկիան` մինչեւ Ովկիանոս ծովը եւ Պոնտոսի ծովը`մինչեւ Տրապիզոն քաղաքը: Նուաճեցին Շամա երկիրը, Ուռհան, Խառանը` մինչեւ Համս եւ Համա: Նախմեր երկիրը եկան Չորմա, Չաղատայ, Ասլան, Ասաւուր ուՂատա ղաները եւ այն գրաւեցին վեց հարիւրութսունհինգ թուականին: Յետոյ եկաւ Հուլաւու ղանը`մեծ Չանգզ ղանի թոռը, որը գրաւեց նախորդների թողածտեղերը` Բաղդադ քաղաքը, որտեղ սպանեց խալիֆին` եօթհարիւր եօթ թուականին, Մուֆարղինը` եօթ հարիւր ութթուականին` մէկ տարի պաշարելուց յետոյ, ապա գնացմինչեւ Երուսաղէմ, գրաւեց Հալէպը կամ Բերիան, Դրմըշխը, այսինքն` Դամասկոսը, Պալպաքը, որ Արեգն է: Վերցրեց եւ մեծ Անտիոքը, որը կամովին յանձնուեց: Եգիպտացիներից վերցրեց նաեւ Երուսաղէմը: Եւ այսպէսանչափ ու անսահման քաջութիւններ ցոյց տուեց: Իսկքանի որ շատ սիրում էր քրիստոնեաներին, ուստի եւքրիստոնեայ բոլոր ժողովուրդները ինքնակամենթարկւում եւ օգնում ու աջակցում էին նրան:

Այսքանն այս մասին բաւական է: Այժմվերադառնանք մեր պատմութեանը:

Երբ թաթարներն առաջին անգամ եկան այսերկրները, մեր գաւառները բաժին ընկան Ասլաննոյինին, եւ Ելիկումն էլ իւրայիններով ամրացուածէր անառիկ Հրաշկաբերդ ամրոցում: Այս Ասլանը եկաւ, շրջեց բերդի մօտէրքում, հասկացաւ, որ [նրա գրաւումը]մարդկանց ջանքերով հնարաւոր չէ: Այնուհետեւ իջաւբերդի դիմաց ու պատգամաւոր ուղարկեց այնտեղ, Ելիկումի մօտ` ասելով. «Մեզ հետ հաշտուի'ր, ե'կ մեզմօտ ու մեր կողմից բազում բարութիւններիկարժանանաս: Իսկ հակառակ դէպքում որքա՞ն ժամանակպիտի նստես այդ քարափի վրայ. [միեւնոյն է, ] այսերկրից չենք գնայ, որովհետեւ Աստուած մեզ է տուելորպէս սեփականութիւն: Երբ էլ այդտեղից դուրս գաս, կկորչես գերդաստանովե:

Ելիկումն այս լսելով` չընդդիմացաւ, այլքաղցրութեամբ պատասխանելով երդում պահանջեց եւբազմաթիւ ընծաներով ընդառաջ գնաց Ասլանին: Վերջինսսիրով ընդունեց նրան, խաղաղութեան դաշն կնքեց: Նա, Ելիկումին ուղեկցող բռնելով, գնաց Անի ու ամբողջնիրեն ենթարկեց: Գրաւեց Վայոց ձորն ու Եղեգիքը`մինչեւ Երերոն գիւղը, որ Գառնու դիմաց է: Բոլորըյանձնեց Ելիկումին ու ասաց. «Թրով նուաճածն ուոսկով գնածը մարդու համար միատեսակ սեփականութիւնեն: Արդ` այն գաւառները, որ ես թրով նուաճեցի, թողլինեն քո եւ քո տոհմի սեփականութիւնը: Դու ազնիւսրտով ընդունիր մեզ եւ ծառայիր մեծ ղանին, որը մեզայստեղ ուղարկեցե: Եւ Ելիկումը շատ շնորհակալլինելով` սկսեց ամբողջ սրտով ծառայել նրանց: Այնօրուանից ի վեր այս տեղերը հաստատուեցին որպէսՕրբելեան տոհմի սեփականութիւն: Իսկ միւսզօրագլուխները հպատակեցրին մնացած գաւառները, Աւագին էլ դուրս բերեցին Կայէն բերդից, իրենց բուռըհաւաքեցին վրաց թագաւորութիւնը եւ դարձան բոլորիտէր ու տնօրէնը:

Ապա որոշ տարիներ անց այդ թաթարնարշաւանքի գնաց` հետը վերցրած վրաց զօրքը, Աւագինու Շահանշահին, որոնց միացաւ եւ Ելիկումը: Նրանքյարձակուեցին Մարտիրոսաց քաղաքի, այսինքն`Նփրկերտի վրայ: Բոլոր կողմերից շուրջը պատնէշստեղծեցին, ամբողջ բանակներով պաշարելով` նստեցինմի տարի ու մի քանի ամիս, բայց չկարողացան այնգրաւել: Այդտեղ Ելիկումը հիւանդանում է ծանրագոյնհիւանդութեամբ, եւ ասում են, թէ Աւագի թելադրանքովբժիշկների ձեռքով թունաւորւում է: Նրան վերցնումբերում են Նորավանք, թաղում սուրբ Նախավկայիբակում: Նա թողնում է մի որդի` Բուրթել անունով, տեսքով շատ գեղեցիկ ու ամրակազմ: Ապա նրաիշխանութեանը տիրում է իր եղբայրը` ամենաօրհնեալեւ բոլորից գովելի Սմբատը, որը մեծահանճար էր, ուժեղ մտքով, աննման խելքով, խիստ հնարագէտ, խօսքաշէն ու քաղցրախօս, լեզուների իմացութեամբհմուտ ու ճարտար: Դատաստանական ատեանումանպարտելի էր, որովհետեւ խօսում էր հինգ լեզուով`հայերէն, վրացերէն, ոյղուրերէն, պարսկերէն եւ հէնցբուն իսկ մոնղոլերէն: Նա, մանկութիւնիցդաստիարակուած լինելով աստուածայինպատուիրաններով, խորահաւատ ու բարեպաշտ էր, սիրումէր սրբերին ու եկեղեցիներրը, վանքեր էր կառուցում, հովանաւորում ու սփոփում էր քահանաներին, ողորմումաղքատներին: Վշտագնաց մեր հայոց ժողովրդի համարվերանորոգիչ ու զօրացուցիչ էր, ազատարար գերիներինեւ [ընդհանրապէս] բոլորին:

Բայց Ելիկումից յետոյ Աւագի տունը եւառաւել եւս նրա կին Գոնցան մեծ նախանձով ութշնամութեամբ էր վերաբերւում Օրբելեանների տանըեւ ուզում էր հալածել, դուրս քշել կամ կորստեանմատնել որբ մնացած տղաներին` Սմբատին ու նրաեղբայրներին: Յափշտակում էին նրանցսեփականութիւնը: Իսկ նրանք ծածուկ թափառում էինայստեղ ու այնտեղ: Նրանց նկատմամբ Աստուած, խանդաղատական սէր ցուցաբերելով, կամեցաւվերականգնել ու զօրացնել Օրբելեան տունը` Սմբատիմիջոցով: Այդ ժամանակներում նետողաց ազգիզօրագլուխն էր Բաչու նոյինը, որն ամենքի վրայիշխում էր որպէս թագաւոր: Նա իր բանակով նստած էրՀաբանդ գաւառում, Ձագաձորի մուտքի վրայ: Այս Բաչունոյինն իր ձեռքն էր գցել Սոնաց փոքր թագաւորԴաւթին, որը գտնւում էր նրա բանակում, կալանքի մէջ: Սա վերին խնամակալութեամբ մի հնարքով ազատուեց եւգիշերը երեք մարդու հետ փախուստ տուեց: Այս Դաւիթնիր մօտ ունէր մի թանկագին գոհար` չափազանց փայլուն, կարմիր գոյնի, որից ճառագայթներ էին ցայտում, ինչպէս կրակից. գիշերը տունը լուսաւորում էր ջահինման: Նա ունէր նաեւ փրկական փայտից մի կտոր: Դրանքհաւասար էր համարում իր բովանդակ թագաւորութեանը: Պատահեց այնպէս, որ Դաւիթն անցնում էր Գուտենիկոչուած գիւղի մօտով: Այդ մասին իմաց է տրւումգիւղի տիրոջը` Թանկրեղուլ անունով, որ նշանակում է«Աստծոյ ծառայե: Սա Սմբատի ազատներից էր: Այսգիւղատէրն անմիջապէս հեծնում է ձին ու ընկնում նրաետեւից: Հասնելով ուզում է բռնել: Իսկ նա սաստիկվախենալով` կրծքից արձակում է փոքրիկ քսակն ուտալիս Թանկրեղուլին` ասելով. «Դու ո՞ւմ կողմից եսե: «Ես Սմբատ Օրբելեանի [ազատներից] եմե, - պատասխանումէ նա: Դաւիթն ասում է. «Տա'ր այդ եւ տո'ւր Սմբատին ուասա', որ դա իմ թագաւորութեան գինն է, վերցրո'ւ եւպահի'ր: Թէ որ ես այստեղից դուրս գամ ու թագաւորեմիմ աշխարհին, ինձ մօտ կբերես, եւ ես քեզ կտամ քոուզած երկրամասը կամ քաղաքը: Իսկ եթէ չկարողանամդուրս գալ Սիւնեաց այս աշխարհից, դա թող քեզ լինիե: Եւ ինքն անցաւ, գնաց մտաւ Սոնաց ամուր ու անձուկաշխարհը եւ այնտեղից այլեւս դուրս չեկաւ` մինչեւմեռնելը:

Իսկ Թանկրեղուլը, Դաւթի տուածըխնդութեամբ իր տունը բերելով եւ որոշ ժամանակպահելով, տուեց Սմբատին: Սա էլ ստանալով`գոհունակութիւն յայտնեց Աստծուն եւ իր մտքումխորհում էր այսպէս. «Եթէ սա պահեմ, ինձ վնաս կլինի, որովհետեւ միեւնոյն է, ծածուկ չի մնայ ու հաստատ չիպահուի. այլ կտանեմ մեծ ղանի մօտ, որը թագաւորացթագաւորն է, տիրում է ծովին ու ցամաքին: Նա կոչւումէ Մանգու ղան, այսինքն` «սպիտակ թագաւորե, Չանգզղանի թոռն է: Նրանից մեր աշխարհի համար գթութիւնկխնդրեմե: Եւ վեր է կենում, գնում Բաչու նոյինի մօտու նրան ցոյց տալով շողշողուն գոհարը` ասում է. «Կա'մ դու վերցրու սա եւ ինձ պարգեւիր այն, ինչ որուզեմ, կա'մ ինձ ուղարկիր մեծ ղանի մօտ, որպէսզի սանրան տանեմե: Նոյինը տեսնելով` զարմացած ասում է. «Դա հազուագիւտ ու անգին գոհար է, ես չեմհամարձակւում վերցնել, այլ քեզ կուղարկեմ մեծ ուաշխարհակալ ղանի մօտե: Եւ ապա ճանապարհիանհրաժեշտ պատրաստութիւն տեսնելով, իւրայիններիցէլ օգնականներ տալով` Սմբատին ուղարկում է Չին եւՄաչին` նետողաց աշխարհը, - որտեղ նրանցթագաւորութեան մեծ գահն է, - Մանգու ղանի` նրանցառաջին թագաւոր Չանգզ ղանի որդի Գայուկ ղանի որդումօտ:

Իսկ Սմբատը [մեկնելուց առաջ] շրջում էմեր վանքերում, որոնք ծանր հարկապահանջութեան տակէին, աղօթք էր անել տալիս` գիշերայինարարողութեամբ, իրեն յանձնում սրբերին եւխոստանում էր` թէ յաջողութեամբ վերադառնայ, ողջեկեղեցականներին կազատի հարկատւութիւնից, բոլորեկեղեցիներին ընծաներ կտայ, նրանց կվերադարձնիիրենցից խլուած կալուածքները: Եւ այսպէս շատերիաղօթքները պաշար առած` ճանապարհ է ընկնում ու, անցնելով չափազանց երկար տարածութիւնը, հասնում էարեւելեան աշխարհը, աշխարհակալ ղանութեանաթոռանիստը, որ Ղարաղորում էին կոչում: Եւ քանի որՄանգու ղանն օրինաւոր քրիստոնեայ էր, իր մեծ պալատիբակում ունէր եկեղեցի` քահանաներով, որտեղ միշտանխափան կերպով ժամասացութիւն ու պատարագ էինլինում: Ինքն էլ շատ սիրում էր քրիստոնեաներին, որոնց իրենք արքայուն էին կոչում: Ամբողջ աշխարհնէլ քրիստոնէութիւն էր դաւանում:

Սմբատը նախ հանդիպում է մեծաւորներին ուարքունիքի աւագանուն, նրանց ծանուցում է իր գալուպատճառի մասին: Նրանք էլ սրան ներկայացնում ենմեծ արքային ու նրան նուիրում թանկագին գոհարը: Արքան խիստ հաւանում է այն ու գովում: Ապա [Սմբատին]հարցնում է. «Ի՞նչ ազգից եսե. «Հաւատքով քրիստոնեայեմ, ազգութեամբ` հայե, - պատասխանում է Սմբատը: Ուստիեւ արքան, առաւել եւս սիրելով նրան, հարցնում էգալու պատճառը: Եւ Սմբատը նրան պատմում էամբողջը` եկեղեցիների նեղութիւնը, իրենցճնշուածութիւնը, Ասլան նոյինի հանդէպ եղբօրունեցած հաւատարմութիւնը: Եւ այսպէս նրանտեղեկացնում է մեր երկրի վիճակի մասին: Արքանլսում է մեծ ուշադրութեամբ ու պատմածներնընդունում է անկեղծութեամբ: Ապա Սմբատիններկայացնում է իր Սուրախտամբեկ կոչուող մօրը`ասելով. «Այս մէկ արքայունին մեզ պիտի պահենք եւ ոչոքի չպիտի թոյլ տանք, որ իշխի սրա վրայե: Նրանանուանեցին Ենչու, այսինքն` «արքունականե: Եւառաջարկեցին որոշ ժամանակ մնալ արքունիքում: Գործակալներին յանձնարարեցին արքունիքից ամէն օրօրապարէն տալ նրան, որը եւ տեւեց երեք տարի: [Այդժամանակամիջոցում] Սմբատը գիշեր ու ցերեկ աղօթքանելուց չէր դադարում:

Եւ քանի որ նա մօտն ունէր մի շատհրաշագործ խիստ փոքրիկ մասունք, մի գիշեր իրվրանում այն դրել էր առջեւը ու երեկոյից մինչեւառաւօտ բազկատարած կանգնել էր մօտը, յորդառատարտասուքներով հառաչում ու աղօթում էր: Ապաերկնքից մի ահեղ հրաշք երեւաց վրանի վերեւում: Լուսեղէն կամար էր կանգնել այնտեղ` վրան խաչ, որիցզարմանալի բոցեղէն ճառագայթներ էին ցայտում: Եւուժեղ ճառագայթներից լուսաւորւում էրանսահմանօրէն փռուած բանակային ճամբարիտարածութիւնը. ու բոլորն առհասարակ խուռնբազմութեամբ թափւում էին արքունի հրապարակը` այնտեսարանից զարհուրած: Արքան իմանալով դուրս էգալիս, տեսնում եւ, մեծ զարմանքի մէջ գտնուելով, փառաբանութիւն ու գոհունակութիւն է յղում Աստծուն: Կանչելով իր քրիստոնեայ խորհրդականներից մէկին`ազգութեամբ ասորի, ասում է. «Գնա' եւ նշա'ն արա այնվրանին, որ առաւօտեան իմանանք, թէ ումն է եղելե:

Իսկ ինքը` Սմբատը, այս ամենի մասին ոչինչչգիտէր: Բայց երբ լոյսը բացւում է, նրան կանչում ենարքայի մօտ: Նա տեսնելով ասում է. «Սա դեռ այստե՞ղէե: Ասում են` այո: Այնուհետեւ հարցնում է Սմբատին. «Ի՞նչ էր, որ այս գիշեր տեսանք քո վրանի վերեւումե: Իսկ նա վախենալով ասում է. «Չգիտեմ ինչ էրե: Արքայիցարքան ասում է. «Այն բոլոր ճառագայթներն ուերեւումը, որ այնքա~ն ժամանակ շարունակուեցին, մի՞թէ չիմացարե: Սմբատը ասում է. «Իմ Աստուածը գիտէ, որ իրազեկ չեմե: Ղանն ասում է. «Ձեր սրբութիւններիցի՞նչ ունես մօտդե: Սմբատն ասում է. «Ոչինչ չունեմ, բացի մի փոքրիկ խաչիցե: Արքան ասում է. «Ինձ մօտ բեր`տեսնեմե: Եւ նա անմիջապէս բերում է: Արքան վերկենալով իջնում է գահից, ծունր դնում, գլուխը բացհամբուրում է այն ու ասում. «Այն լուսեղէն խաչը, որ[գիշերը] տեսանք, այս չափն ու ձեւն ունէր. իսկ եւ իսկսա նա էե: Եւ դրանից յետոյ, ինչպէս եւ առաջ, անչափսիրեց ու պատուեց Սմբատին, նրան վստահեց ուպալատական աւագանուց վեր դասեց: Ու հրամայեց տալ, ինչ որ նա կպահանջի:

Եւ նրան տուեցին ոսկէ փայիզա, որը տախտակէր` վրան գրուած Աստծոյ եւ արքայի անունները: Սանրանց մեծագոյն պարգեւն էր: Գրում են եառլեխ, այսինքն` հրաման, որ մենք սիգէլ ենք կոչում, եւ նրանեն տալիս Ասլանի կողմից թրով նուաճած հողերն ուՈրոտնը` իր գաւառով, որ գտնւում էր Բաչուի ու իրմեծամեծների բաժնում, Բորոտնայ բերդը` իրեկամուտ[ներ]ով, այնտեղ սպանուած նրա հայր Լիպարիտիհամար` որպէս արեան գին: Սմբատի անունը դուրս էհանում վրացական եւ ուրիշ հարկային բոլորմատեաններից: Եւ սա եղաւ նրանց հայրենիտիրապետութեան կրկին հաստատումը, որովհետեւառաջին անգամ նուաճուած էր թրով եւ Ասլան նոյինիձեռքով յանձնուած էր նրան որպէս իր վասալի, իսկերկրորդ անգամ շնորհուած էր արքայի կողմից իբրեւմեծ գին` վերցուած շողշողուն գոհարի դիմաց: Սմբատըհրաման է վերցնում նաեւ հարկերից ազատելու հայոցբոլոր եկեղեցիներն ու եկեղեցականներին: Եւ այսպէսմեծաշուք ճոխութեամբ վերադառնում է այնտեղից` իրհետ բերելով նաեւ պալատական մարդ: Արդ` գալովհասնում է այս աշխարհը, որտեղ ծայր է առնումխաղաղութիւնը. կարծես արեգակ է ծագում գիշերայինխաւարում: Սմբատը նախ ներկայանում է Բաչուին եւուրիշ գլխաւոր իշխանաւորներին: Նրանցից եւսօգնութիւն ստանալով` վերցնում ու ազատագրում էբովանդակ Որոտն երկիրը` մինչեւ Բորոտնի եւ Բղէնիսահմանները, որտեղ եւ աւերակ վիճակում գտնւումէր Սիւնեաց Տաթեւ աթոռանիստը:

Վերցրեց եւ Եղեգիքն ու ամբողջ Վայոց ձորգաւառը, Փողահանքը, Ուրծն ու Վեդին` իր ձորով, մինչեւ Երերօնք, եւ բազմաթիւ գիւղեր ու աւաններ`Կոտայքում ու Գեղարքունիքում: Հարկերից ազատեց իրտէրութեան ու ամբողջ Հայոց աշխարհի եկեղեցիները եւեկեղեցական պաշտօնեաներին: Շինեցին վանքեր, վերակառուցեց բոլոր աւերուած եկեղեցիները` մեծխնդութիւն պատճառելով քրիստոնեաներին: Եւ քանիոր Սիւնեաց աթոռը երկար ժամանակ աւերուած էր, եւտէր-Յովհաննէս եպիսկոպոսն էլ` ծերացած, սրաեղբօրորդի տէր-Հայրապետն էլ Բաչուի կնոջթոյլտւութեամբ սկսեց նորոգել վանքը, բայցաղքատութեան մէջ լինելով` [չէր կարող շարունակել, ]որովհետեւ եղած այնքան տիրույթներից մէկ տունանգամ չէր մնացել վանքին: Սմբատը, այն իր ձեռքըվերցնելով, սկսեց ամենայն ջանադրութեամբ հոգ տանելվանքի վերաշինման ու ծաղկեցման համար եւ նրանիցխլուած տիրոյթները մէկ առ մէկ վերադարձնել իրեն:

Եւ երբ այս այսպէս էր կատարւում, բարութիւնն ատող սատանան նախանձ առաջացրեց ուԱւագի ընտանիքին եւ Վրաստանի մեծամեծներին գրգռեց[Սմբատի դէմ]: Քանի որ Աւագը վախճանուել էր վեցհարիւր իննսունինը թուականին, նրա ամբողջտէրութիւնը ղեկավարում էր կինը` Գոնցան, որը միդուստր ունէր` Խոշաք անունով: Նրանք հաւաքուեցինՏփղիսում, Արղունի մօտ: Վերջինս մեծ ղանի կողմիցնշանակուած էր այս ամբողջ աշխարհի վրայ վեզիր եւպասխաղ, այսինքն` ընդհանուր հրամանատար, տնօրինողարքունի հարկերին ու մեծ դիւանին, որը եւ եօթհարիւր երեք թուականին մեր ամբողջ երկրումաշխարհագիր կատարեց [Գոցնան ու իր համախոհները, ]մեծ կաշառք տալով, Արղունից պահանջեցին կորստեանմատնել Սմբատին, թոյլ չտալ, որ ժառանգի երկիրը, բայցնա համաձայնութիւն չտուեց: Նրանք էլ Սմբատիցվերցրին շատ տեղեր, իսկ մնածացները սաստկապէսկեղեքեցին: Այդ պատճառով Սմբատը հարկադրուածեղաւ երկրորդ անգամ գնալու Մանգու ղանի մօտ: ԵւԱսլան նոյինի տնից իրեն օգնական վերցնելով` գնացԱստծոյ յաջողութեամբ:

Բայց նախքան Սմբատի գնալը ինչ-որմատնութեան պատճառով Արղունին կանչել էինարքունի դուռը, եւ նրա հասնելու ժամանակ Արղուննայնտեղ արդէն կապանքների մէջ էր: Մատնիչները ոմնՍեւինճ բեկն ու Շարափեդդինն էին` այս աշխարհիդիւանի [պաշտօնեաներից], որոնք կամենում էին սպանելԱրղունին ու գրաւել նրա տեղը: Սեւինճ բեկըմիաժամանակ թշնամի էր Սմբատին եւ ուզում էրդաւադրաբար սպանել նրան: Սմբատը հասնելով պալատ`ներկայացնում է Մանգու ղանին, որը տեսնելովճանաչում է նրան: Եւ քանի որ ղանը չափազանցսիրում էր Սմբատին ու հաւատում նրան, մօտ է կանչումեւ ասում. «Ե'կ, արքայուն, եւ ինձ տեղեկացրո'ւ ձերերկրի ու իմ զօրքերի որպիսութեան մասինե: Եւ Սմբատըհանգամանօրէն պատմում է: Այնուհետեւ արքանհարցնում է Արղունի մասին, թէ նա ինչպէ'ս է աւերելայդ երկիրը, կախել է տալիս քահանաներին, մէկին էլանձամբ է սպանել: Սմբատը պատասխանելով արդարացնումէ Արղունին եւ յայտնում, թէ ովքեր են զրպարտել: Արքան խիստ բարկանում է իր մեծաւորների վրայ, թէինչու ուղիղ քննութիւն չեն կատարում, եւ հրամայումէ շտապ կերպով ատեան բացել ու [գործը] քննել Սմբատիմասնակցութեամբ: Հետեւեալ օրն այդպէս էլ անում են: Սմբատը մերկացնում է մատնիչների սուտը, եւՍեւինճ բեկին ու Շարափեդդինին անմիջապէսսատկեցնում են: Իսկ Արղունին ազատելովկապանքներից` բերում են արքայի առաջ, որը մեծարումէ նրան ու դարձեալ նշանակում իր գործին: Սմբատիձեռքից էլ բռնելով` յանձնում է նրան ու հրամայումգրել նոր հրամանագրեր եւ առաջուանից առաւելամրութեամբ հաստատում է Սմբատի ժառանգականտիրոյթները:

Եւ այսպէս մեծամեծ յաջողութիւններովայնտեղից դուրս գալով` Սմբատն Արղունի հետեկաւ-հասաւ այս աշխարհը: Արղունը չէր իմանում մեծերախտիքի համար Սմբատին ինչպիսի պատուով մեծարել: Եւ Սմբատը վերադառնում է [հայրենիք], նրա բոլորթշնամիներն ու հակառակորդները ամօթահար են լինում: Նա [վերստին] տէր է դառնում իր գաւառներին ուգիւղերին: Բայց յետոյ սէր եւ հաշտութիւն[պահպանելու] նպատակով հակառակորդներից ոմանցինքնակամ վերադարձնում է զանազան կողմերումգտնուող որոշ գիւղեր ու ագարակներ, իսկ մնացածբոլորը հաստատում է որպէս սեփական հայրենիք իրտոհմի ու զաւակների համար:

Մանգու ղանի մօտ Սմբատի առաջին գնալըտեղի ունեցաւ եօթ հարիւր, իսկ երկրորդը` եօթ հարիւրհինգ թուականին: Սմբատը մեծ փառք ու պատիւ եւ սէր էրվայելում նաեւ Հուլաւու ղանի կողմից, որի բազմաթիւգործերի ղեկավարութիւնը նրան էր յանձնարարուած: ՆաՆորավանքում կառուցեց հրաշակերտ ժամատունը` իրնախնիների գերեզմանների վրայ, բազմաթիւարդիւնաւէտ գործեր կատարելով` ճոխացրեց այն: Զարդարեց եկեղեցին եւ շատ գիւղեր ու այգիներնուիրեց նրան, ինչպէս որ վերն էլ նշեցինք: Հուլաւուի հրամանով գնաց Բասէն` եղեւնի եւ մայրիփայտի համար, որովհետեւ կառուցում էին արքունականմեծ պալատը Դառն դաշտում, որը Ալադաղ են կոչում: Ժամանելով Աշորնիք` գնում է Թաթլոյ վանքը եւ շատծախսերով ու մեծ ջանքերով ձեռք է բերում սուրբԳրիգոր Լուսաւորչի գանգից մի մաս. չէ՞ որ այնտեղ էրգտնւում սրբի գլխի մի կողմը: Վերցնում է նաեւ սուրբԳրիգոր Սքանչելագործի գանգը: Սրբի յիշեալ մասունքըբերել ու այնտեղ պահպանութեան էր տուել ԳագիկԲագրատունի վերջին թագաւորը` այն ժամանակ, երբ նրաթագաւորութիւնը կործանուեց: Սմբատը, աստուածայինայն անպատմելի գանձը բերելով, զարդարեց ոսկով ուարծաթով, դրեց աղիւսաձեւ արկղի մէջ ու հաստատեցՆորավանքի մեծահռչակ ուխտում: Նաեւ մեծ սուրբնշանի համար պատրաստել տուեց ոսկէ պահարան`աղիւսակի ձեւով, երկփեղկ դռներով, եւ թիկունքիկողմում իր համար յիշատակի արձանագրութիւն գրեց:

Այդ օրերին վախճանւում է այս Սմբատիեղբայր ծաղկափթիթ Իւանէն եւ թաղւում Ելիկումի մօտ`թողնելով մի ազնուածին զաւակ` Լիպարիտ անուամբ: Քիչժամանակ անց մեռնում է եւ միւս եղբայրը` քաջ ումարտնչող Փախրադոլան, որը թաղւում է նրանց կողքին: Իսկ սրանց եղբօրորդի Բուրթելը Հուլաւուի զօրքի հետգնաց Բերքա ղանի դէմ պատերազմելու այժմ Ղփչաղականկոչուող Խազիրական դաշտում եւ սպանուեց Թերեքկոչուող մեծ գետի մօտ [տեղի ունեցած]ճակատամարտում, եօթ հարիւր տասը թուականին: Այնուհետեւ եօթ հարիւր տասներկու թուականինմեռնում է վերոյիշեալ եղբայրների մայրը` Ասփան, որըթաղւում է իր որդիների մօտ: Սմբատին օգնական էմնում միայն իր կրտսեր եղբայր Տարսայիճը, որըզօրեղ ու մարտնչող մարդ էր, բոլոր գործերումյաջողակ, նաեւ բարեպաշտ ու խիստ աստուածասէր: Նա իրհամար կին վերցրեց իսմայէլացիներից, Սիւնեաց տիրոջդստերը` Արուզ խաթունին: Սա քրիստոնէութիւնընդունելով` դարձաւ երեւելի հաւատացեալ եւ Աստծոյերկիւղած: Սրանից ծնուեցին երեք որդիներ` Ելիկումը, հետագայում եպիսկոպոս դարձած Ստեփանոսը եւՓախրադոլան:

Տարսայիճը տիրում էր Որոտնի կողմին: Նա Տաթեւի մեծ եկեղեցին զարդարեց սպասքներով ուգեղեցիկ հանդերձանքով, սուրբ եկեղեցուն տուեցվաղուց յափշտակուած նրա տիրոյթները` Հարժիքն ուՑուրն` իրենց սահմաններով, իր ձեռքով տնկած այգինԽոտագետում, Քեթիվանքն` իր սահման[ներ]ով: Իրյիշատակի համար հարաւային սեան վրայարձանագրութիւն փորագրեց` այսպիսիբովանդակութեամբ. «Սա յիշատակագրութիւնն ուանջնջելի արձանագրութիւնն է իմ` Տարսայիճիշխանաց իշխանիս, մեծ Լիպարիտի որդուս, մեծ իշխանՍմբատի եղբօրս, այս նահանգի կուսակալիս, որ տիրումէի այս գաւառներին` Բարկուշատի դարպասներից մինչեւԲջնիի սահմանը, միաբանուեցի Տաթեւի սուրբ Առաքելոցայս եկեղեցուն եւ ինքնակամ տուեցի իմ հոգեբաժինըայս սուրբ եկեղեցուն` վեց գիւղ, որոնք, ինչպէս լսելէինք հին ժամանակներից, սրա սեփականութիւնն էինեղել` Շնհերը, Խոտ աւանը` իր սահմաններով, լեռնով ուդաշտով, մեր ձեռքով տնկած այգիները Խոտագետում եւԽոտում, Ցուրը եւ Հարժիքը` իր[ենց] սահման[ներ]ով, որ[ոնց] կէսը փողով էին գնել, Բորտին, Քեթիվանքը`իր[ենց] սահման[ներ]ով: Եւ տեղիս եպիսկոպոսներտէր-Հայրապետը եւ տէր-Սողոմոնը մեզ յիշատակհաստատեցին ու սահմանեցին տարեկան մէկ քառասունպատարագ կատարել. տասը` Յայտնութեան տօնին, տասը`Զատկին, տասը` Աստուածածնին, տասը` աւագ տօներին. քսան օրը ինձ` Տարսայիճիս, քսան օրն էլ` իմ եղբայրՍմբատի համար: Արդ` մեզանից յետոյ իւրայիններից կամօտարներից որեւէ իշխան կամ հարկահան պաշտօնեայ եթէայս հաստատ պայմանն ու որոշումը խախտել ջանայ կամմտադրուի յիշեալ գիւղերը կամ այգիները այսեկեղեցուց խլել, Յուդայի եւ Քրիստոսին խաչ հանածմիւսների բաժինն ունենայ, Կայէնի ու բոլորչարագործների պատիժներն ստանայ, երեք սուրբժողովներից էլ նզովուած լինի: Եւ եթէ մահմեդականղեկավար փոխարինի ու յափշտակել ջանայ, Աստծուց ուիր փեղամբարից նզովուած լինի, սատանայի հետ դժոխքնիջնի, տնով ու սերունդներով ջնջուի եւ անհետանայ. իր օրինականն ապօրինի դառնայ, հազար-հազար նալլաթիարժանանայ: Եօթ հարիւր քսաներեք թուականի 1373նոյեմբեր ամսի 13-ին: Այս որոշմանը վկայ ենՆորավանքի եպիսկոպոս տէր-Սարգիսը, այս սուրբեկեղեցու փակակալ Սարգիսը եւ իմ ազատներիցԿարապետի որդի Հասանը: Հաստատ է Աստծոյ կամքով. Աստուած շնորհաւոր անի սուրբ վանքին: Աստծոյյոյսով ես` Տարսայիճս, իմ ստորագրութեամբհաստատեցի ընծաներս: Արդ` ինձանից յետոյ իմզաւակներից, թոռներից կամ այլ իշխողներից որեւէմէկը եթէ մտադրուի զրկել մեր հոգիները, ջանայխափանել մեր յոյսը, քանդել մեր սահմանածը, երեքհարիւր տասնութ հայրապետներից նզովուած լինի`մեռած թէ կենդանի ժամանակ, զրկուած ու ջնջուած լինիայս եւ հանդերձեալ կեանքից. ամէ'նե:

Իսկ Սմբատը, խնամակալ դառնալով Աւագիընտանիքին, ուրիշ իշխանների հետ խորհրդակցելով`դաւադրութիւն է անում. Հուլաւու ղանի հրամանովսպանել է տալիս Գոնցային` նրան ծովում խեղդելով: Ինքն էլ իշխում է Աւագի ամբողջ տիրոյթների վրայ: Նրա դուստր Խոշաքին կնութեան է տալիս մեծ ԽոջաՍահիբ-դիւանին, որը կառավարում էր Աբաղա ղանիտէրութեան բոլոր երկրները: Ասում են` ըստ դիւանատանմեծ դաւթարի` ունեցել է 150 թուման, իսկ մէկ թումանըտասը հազար է: Հէնց նա էլ դիւանատան գլուխն ու ամէնինչի վերակացուն էր: Սա եօթ հարիւր տասնութթուականին էր:

Բայց մեծ եւ բարեպաշտ աշխարհակալ արքան`քրիստոնեաների յոյս ու ապաւէն Հուլաւու ղանը, մեռնում է եօթ հարիւր տասներեք թուականին, նրա հետէլ իր կինը` ամենաօրհնեալ Տոնղուզ խաթունը: Նրանքթունաւորուել էին չափազանց խորամանկ Խոջա Սահիբիկողմից: Աստծուն յայտնի է, որ բարեպաշտութեամբսրանք ետ չէին մնում Կոստանդիանոսից ու իր մայրՀեղինէից: Նրանք թագաւորեցին ութ տարի:

Հուլաւուի տեղը նստեց իր որդի Աբաղան`հեզ, բարի, խաղաղարար մի մարդ, որը եւս սիրում էրքրիստոնեաներին: Բարեյաղթ յաջողութեամբ տասնութտարի ղեկավարելով ղանութիւնը` նա ոմանցդաւադրութեամբ սպանւում է Համիանում, եօթ հարիւրերեսունմէկ թուականին:

Սմբատն անզաւակ լինելով` իր եղբայրՏարսայիճի որդիներից մէկին որդեգրեց. իրեն որդիդարձնելով ուսման տուեց նրան` գրքերնուսումասիրելու եւ հոգեւորական գործունէութեանպատրաստուելու: Ինքն էլ երկրի տարբեր մասերումշինարարական բազմաթիւ աշխատանքներ տանելուց, վանքեր ու եկեղեցիներ կառուցելուց եւ [ուրիշ]մեծամեծ երեւելի գործեր կատարելուց յետոյ, որոնցովգերազանցեց իր նախնիներին, գնաց արքունի մեծդիւանը, Արղունի ու Սահիբի մօտ, Թաւրիզ կենտրոնականքաղաքը: Հիւանդացաւ ծանր հիւանդութեամբ ու այնտեղէլ մեռաւ: [Մահուանից առաջ] իր ամբողջ իշխանութիւնըտուեց Տարսայիճ եղբօրը, նրան էլ յանձնեց Արղունիու Սահիբի հովանաւորութեանը, ապա ինքը փոխադրուեցհրեշտակների շարքը: Մեռնելիս նրա մօտ էր իր երանելիեւ սուրբ ուսուցիչ Շալուէն: Սմբատն իշխանութիւնըվարեց մեծաշուք փառքով` քսան տարի: Եկան բոլորմեծաւորները, ողբացին նրան. դագաղը զարդարեցինշքեղօրէն, արքայական ճոխութեամբ եւ այդպէսբարձրացնելով խաչ ու խաչվառով, վառ ջահերով ումոմերով, քահանաների բազմութեան պաշտամունքայինբարձրաձայն երգեցողութեամբ զարմանք պատճառելովբազմամարդ մայրաքաղաքին` հանդիսաւոր թափօրովհանեցին նրա դարպասներից եւ բերելով Նորավանքիսուրբ ուխտի հայրենի տապանատունը` աշխարհագումարհանդիսաւորությաբ դրեցին տապանի մէջ, իր նախնիներիմօտ, եօթ հարիւր քսաներկու թուականին: Իր եղբայրՏարսայիճը Սմբատի համար [այնուհետեւ] կառուցումէ դամբարանատուն` սուրբ Գրիգորի անունով եկեղեցին, այնտեղ է փոխադրում եղբօր աճիւնը` [յաւերժական]հանգստեան: Բոլորի յոյս Աստուած Քրիստոսը Սմբատինթող հանգիստ ու ողորմութիւն շնորհի, թող մաքրի նրահոգու ամբողջ աղտեղութիւնը, թող նրան դնի հայոցսուրբ ու փառաբանուած իշխանների կարգը. թող նրայիշատակն օրհնութեամբ լինի:

Բայց իմացի'ր, թէ իր տոհմի հանդէպինչպիսի երախտիքներ կատարեց նա:

Վրաց թագաւորութիւնը Ռուսուդան անունովմի կնոջ ձեռքում էր: Իսկ Գէորգի Լաշան ունէր Դաւիթանունով մի որդի, որին այս Ռուսուդանը բազումհնարներով ջանում էր կորստեան մատնել. մի անգամդնում է արկղի մէջ ու ծովասոյզ անում, մի անգամ էլյանձնարարում է իշխաններին` սպանել, բայց նրանքպահում են գետնափոր տանը. երբեմն էլ քշում էրհեռաւոր երկիր, որ կորցնեն: Բայց նա այդ բոլորդէպքերում ազատւում է Աստծոյ խնամակալութեամբ: Փախչում-գնում է Մանգու ղան մեծ արքայի մօտ: Այնտեղից վերադառնալով` Ռուսուդանին մեռած էգտնում ու թագաւորում է իր հայրենիքում: Նա իրենկին է առնում Խաւանդ Եսուգան Նախիջեւանցուն, թէեւմինչ այդ ամուսնացել էր մէկ ուրիշ կնոջ` Գոնցայիհետ եւ նրանից մի զաւակ ունէր` Դեմետրէ անունով: Սմբատն ամենայն հաւատարմութեամբ ենթարկւում էրնրան եւ բազմաթիւ ու մեծամեծ երախտիքներ էր ցոյցտալիս նրա նկատմամբ Հուլաւու ղանի ու մեծաւորներիառջեւ եւ առաւել եւս` մեծ արքունիքում: Իսկ Դաւիթթագաւորն էլ այնքան սիրեց նրան, որ իր գլխինհաւասար էր համարում ու իր Դեմետրէ փոքրիկ տղայինյանձնեց նրան որպէս որդի: Սմբատը նրաթագաւորութեան թշնամիներին, [յատկապէս առաւել]յղփացածներին, մոնղոլական արքունիքում սպանել էրտալիս, որովհետեւ Հուլաւուն այնքան լսում էր նրան, որ նա ում ուզում էր` սա նրան սպանում էր, ում ուզումէր` կեանքն էր բաշխում: Այդ պատճառով էլ բոլորմարդիկ դողում էին նրանից, եւ բոլորի հայացքներնուղղուած էին դէպի նա:

Յետոյ թագաւորը Սմբատին կանչեց Տփղիս`կամենալով մեծամեծ պարգեւներով երախտահատոյցլինել նրան: Ուստի հարցրեց. «Ինչպիսի՞ն է քո կամքը, որ քեզ մեծամեծ պարգեւներ ընծայեմ. իմթագաւորութիւնից ինչ որ կամենաս եւ ինչ որ քեզ դուրգայ, չեմ խնայիե: Եւ Սմբատը վեր կացաւ, երկրպագեցնրան ու ասաց. «Ո'վ թագաւոր, այն, ինչ որ ունենք, քեզանից ու քո նախնիներից է տրուած, եւ սա բաւական էմեզ. բայց ես քեզանից մի այլ խնդրանք ունեմ, եթէթոյլ կտասե: Թագաւորն ասաց. «Երդուել եմ` ինչ որխնդրես ինձանից, կտամ քեզե: Սմբատն ասաց. «Վերացրո'ւմեզ վերաբերող դաժան յիշատակը, որով քո նախնիԳէորգին զրպարտեց իմ նախնիներին. հրամանագիր գրելտալով նզովք սահմանեց, որ մեզ չթողնեն մերհայրենիքում: Հրամանագիրն էլ պահեց իր գանձատանը. այն իմ ձեռքը տուրե: Եւ թագաւորը զարմանալովնախատինք էր արտայայտում իր պապի հասցէին, թէինչո՞ւ այսպիսի զօրեղ ու յաջողակ մարդկանց հանեցիրենց երկրից: Ու հրամայեց իր սպասաւորներինփնտրել եւ գտնել հրամանագիրը: Նրանք էլ գնացին, գտան ու շտապով բերեցին: Թագաւորը, այն ձեռքնառնելով, ոտքի կանգնեց ու ասաց. «Ա'ռ, Սմբատ, այնգրութիւնը, որ դու պահանջում էիրե: Սմբատը վերկացաւ, խոնարհուեց ու ասաց. «Ո'վ արքայ, քանի որայդքան գթասիրտ վարուեցիր, իմ հանդէպբարերարութիւնդ կատարելութեա'մբ ցոյց տուր. այդգրութիւնը գրուած է թագաւորի ձեռքով, թագաւորիձեռքով էլ պիտի ջնջուի. հրամայի'ր քո առաջ կրակվառել եւ քո ձեռքով նրա մէջ նետիր այդ գրութիւնըե: Թագաւորն անմիջապէս հրամայեց, եւ կրակ վառեցին: Հանելով սուրը` նա կտրատեց թուղթը, գցեց կրակի մէջու այրեց, որից Սմբատը շատ ուրախացաւ ու մեծապէսշնորհակալ եղաւ թագաւորից: Սրանից յետոյ ուրիշբազմաթիւ եւ մեծամեծ պարգեւներով էլ նրանպարգեւատրելով, թագաւորական զգեստներովզգեստաւորելով` Դաւիթ թագաւորը նրան այդպէսվերադարձրեց իր տունը:

Ահա այս ձեւով Սմբատը վերացրեց իրնախնիների նախատինքը եւ գալիք սերունդների համարբարի յիշատակ թողեց: Իսկ Սմբատի մահից յետոյ, [ինչպէս ասուեց, ] նրա ամբողջ իշխանութեանը տիրեց իրեղբայր Տարսայիճը, որը յարգուած եւ սիրուած էր[մոնղոլ] աշխարհակալների ու բոլոր մեծամեծներիկողմից: Իր իշխանութիւնը վարում էր բարձր ու շքեղփառքով, ահարկու էր բոլոր թշնամիների համար: Այնքանյարգուած էր Աբաղա ղանի մօտ, որ վերջինս շատ անգամիր արքայական հագուստը հանում ու հագցնում էր նրան`ոտքից գլուխ, եւ զուտ ոսկուց քամարը` թանկագինակնեղէնով ու մարգարիտներով պատած, կապել էր տալիսնրա մէջքին: Քանի որ Տարսայիճը զօրեղ, սրտոտ, պատերազմող մարդ էր ու կազմուածքով ահազդու, բոլորպատերազմներում մեծամեծ քաջագործութիւններ ուանպարտելի զօրութիւն էր ցոյց տալիս, ուր էլ որգնում էր պատերազմելու` Խորասան, Շամ, Բիւզանդիա, Համս եւ Համա` եգիպտացիների դէմ, ինչպէս եւ Դերբենդ: Ինն անգամ անձամբ է ճակատամարտ վարել ու յաղթողդուրս եկել: Դրա համար էլ մեծամեծ պարգեւներովմեծարուել էր արքայից արքայի կողմից ու ստացելոսկէ բալիշը, որը տափարակաձեւ էր, մի թզաչափ, մէկլիտր կշռով. դա հէնց յաղթանակի պատուոյ պարգեւն էր:

Սա Վրաստանի թագաւոր Դաւթիուղեկցութեամբ գնաց Խաչէնի գաւառը` մեծ իշխանՋալալի որդի Աթաբեկի մօտ, եւ նրա քոյր Մինախաթունին իրեն կին առաւ, դեռ իր առաջին կնոջկենդանութեան օրօք: Դա անյարիր էր քրիստոնէականօրէնքին ու չարժանացաւ եկեղեցու վարդապետներիհաւանութեանը: Իր տունը բերելով կնոջը` նրանիցունեցաւ մի գեղեցիկ որդի, որին անուանեց Ջալալ, եւերկու դուստր, որոնցից աւագին կնութեան տուեցԻւանէ աթաբեկի քեռորդի մեծ Գրիգորի որդի Հասանիորդի` Խաչէնի մեծ ու փառաբանուած իշխան Գրիգորին: Իսկ միւս դստերը հօր մահից յետոյ եղբայրները հարստուեցին վրաց թագաւորական տուն` որպէս կին Դաւիթթագաւորի եղբայր Մանուէլին Դեմետրէ թագաւորիորդուն. Դեմետրէն էլ եօթ հարիւր տասնինը թուականինմեռած Դաւիթ թագաւորի որդին էր:

Տարսայիճը եկեղեցիներ կառուցեց ուվանքերի համար բազում արդիւնաւէտ գործեր կատարեց: Ցաղաց քարի վանքին նուիրեց Գեղարքունիքի Գառնակերգիւղը եւ մի այգի` Մաճռակայ ձորում: Իր յիշատակինարձանագրութիւն է [փորա]գրել սուրբ Կարապետեկեղեցու վրայ, ամենամեայ երեք պատարագ է սահմանել, եզրափակել ահաւոր նզովքներով, որ այդ հոգեբաժիննուիրատւութիւնը չխախտեն: Նորոգել է նաեւխարխլուած ու հնացած բազմաթիւ եկեղեցիներ: Այդօրերին էլ վախճանւում է նրա բարեպաշտուհի կինը`Արուզ խաթունը, որը թաղւում է Տաթեւի [վանքի] սուրբԱռաքելոց եկեղեցու դռանը:

[Վրաց] Դաւիթ թագաւորի [մահից] յետոյՏարսայիճը նրա Դեմետրէ որդուն բերում է իր տուն, դաստիարակում հօր պատուիրանի համաձայն: Ապա մեծջանքերով օժանդակում է նրան, որը հօր տեղումՎրաստանի թագաւոր է նստում եօթ հարիւր քսանմէկթուականին: Իսկ Աբաղայից յետոյ, որ մեռաւ եօթհարիւր երեսունմէկ թուականին, այս ամբողջ աշխարհիղանը դարձաւ նրա եղբօրորդի Թագուտարը, որն իրենԱհմադ անուանեց: Նա մտածեց վերացնել քրիստոնէականկրօնը եւ բոլոր ժողովուրդներին մուսուլմանդարձնել: Իր իշխանութեան երրորդ տարում Մուղանումսպանել տուեց միւս եղբօրը` Ղոնգրաթային`բիւզանդական կողմի սուլթան Խիաթեդդինին եւ Ցագանիերկու որդիներին: Գարնանային եղանակին անհամարզօրքերով գնաց Խորասան` Աբաղա ղանի որդի Արղունիդէմ, որպէսզի սպանելով վերացնէր այդ թագաժառանգին: Եւ նրան գերի բռնելով վերադարձաւ:

Բայց այն գիշեր քրիստոնեաների Աստուածըմեծաւորների սիրտը դարձրեց Արղունի կողմը, որիննրանք ազատեցին բանտի կապանքներից, թագաւորդարձրին ու նրա բոլոր թշնամիներին սրածելովկոտորեցին: Հետապնդելով սատկեցրին Ահմադին ու իրհամախոհներին` Հասան Մանգլի շեյխին, Սահիբ-դիւանին, Ալինախին եւ ուրիշ շատերի: Մեծաւորների հետ էր նաեւԴեմետրէ թագաւորը, որին Արղունը սիրեց ու նրանտուեց ամբողջ Հայոց երկիրը` Աւագի Շահանշահի, Գագեցու, ինչպէս նաեւ Սադուն աթաբեկի որդիներիտիրոյթները: Նա շատ էր սիրում քրիստոնեաներին ուեկեղեցիները եւ խիստ մեծարեց ու սիրեց նաեւՏարսայիճին, որը նոյնպէս մեծաւորների հետ էր:

Ապա Դեմետրէն իր ազատներով վերադարձաւմեծ խնդութեամբ, նրանց հետ էլ` հայոց ու վրացմեծամեծները: Երբ հասան Շարուր, թագաւորին ընդառաջգնաց Տարսայիճը եւ մեծամեծ պատիւներով ուարքայական ընծաներով մեծարեց նրան: ԹագաւորըՏարսայիճին վերցրեց իր հետ ու տարաւ Աւագիերկիրը` Այրարատ, եւ բազում թախանձանքներովհամոզելով ու ստիպելով` նրան աթաբեկ նշանակեց իրամբողջ տէրութեան վրայ` մինչեւ Տփղիս, Անի ու Կարս: Իր Դաւիթ եւ Մանուէլ տղաներին էլ յանձնեց նրաձեռքը` դաստիարակելու ու խնամելու:

Եւ այնուհետեւ Տարսայիճը Հայոցաշխարհի աթաբեկութիւնն էր կատարում ու մերճնշուած ժողովրդի համար շատ դիւրութիւններ ուբարեգործութիւններ արեց: Գնալով Տփղիս` [իր առաջ]բացել տուեց արքունի հնադարանը եւ կարդաց բոլորդաւթարները: Չէ՞ որ Հայաստանի վանքերի անուններըգրուած էին դաւթարում, քանի որ վանքերը հարկի տակէին դրուած: Ապա նա կանչել տուեց գլխաւորդիւանադպրութեան քարտուղարին. փոխեց դաւթարը. հանեց աւելի քան հարիւր յիսուն վանքերի անունները. հին դաւթարը այրեց կրակով ու այդպիսով բոլորեկեղեցիներն ազատեց [հարկերից]: Եւ ընդհանրապէսՏարսայիճը բոլորի նկատմամբ այնքան բարեգործ ուգթասիրտ գտնուեց, որ Հրազդան գետի մօտ Նետիսգիւղում խաչ կանգնեցրին ու կոչեցին նրա անունով:

Նա եօթ հարիւր քսանինը թուականինՆորավանքի մեծափառ ուխտում բազմաթիւեպիսկոպոսների, վարդապետների ու վանականներիմեծահանդէս ժողով գումարեց եւ իր որդի Ստեփանոսինքահանայ ձեռնադրել տուեց: Ապա հինգ տարի անց նրանուղարկեց Կիլիկիայի հայոց թագաւորութիւն, մեծկաթողիկոս տէր-Յակոբի մօտ` եպիսկոպոսձեռնադրուելու: Եւ երբ Ստեփանոսը հասաւ այնտեղ, կաթողիկոսը վախճանուել էր: Նա մեծ փառք ու պատուիարժանացաւ հայոց Լեւոն թագաւորի կողմից, որը եւնրան շատ խնդրեց մնալ այնտեղ եւ նստել հայոցկաթողիկոսութեան աթոռին: Իսկ երբ նա չհամաձայնեց, այն ժամանակ թագաւորը մեծ աշխարհաժողով գումարեց, որտեղ ընդհանուր ընտրութեամբ Զատկի նախորդ օրըհայոց կաթողիկոս կարգեցին տէր-Կոստանդինին: Զատկիտօնի մեծ օրն էլ Ստեփանոսին ձեռնադրեցին Սիւնիքիմեծ աթոռի մետրոպոլիտ` միւս եպիսկոպոսների վրայ, որոնք գտնւում էին այս ու այնտեղ, ոմանք` Վայոցձորում, ոմանք` Տաթեւում: Նրանք էին, որ ընդհանուրիհամաձայնութեամբ, գրութեամբ ու ընծաներով նրանուղարկեցին կաթողիկոսի մօտ` վերականգնելու սուրբաթոռը, նրա նախկին պատիւն ու դիրքը, որ վաղուցվերացել էին երկրի աւերման ու կործանմանպատճառով: Եւ այսպէս Ստեփանոսին պսակելով Տաթեւիսուրբ ու առաքելական եկեղեցու հետ` փեսայացրին այսաթոռին: Գրեցին շրջաբերական գրութիւն` ոսկեգիրմագաղաթով, որտեղ բարձրաոճ խօսքերովյայտարարւում էր Սիւնեաց մետրոպոլիտութեան աթոռիվերահաստատման, նրա պատուի վերականգնման մասին: Ստեփանոսին շքեղացնելով անասելի փառքով` հագցրինհայրապետական զգեստը` ոսկեթել հիւսուածքով, գլխինդրեցին թանկագին թագ: Սա եղաւ կաթողիկոսի կողմից: Թագաւորն էլ նմանապէս նրան հագցրեց արքայականզգեստներից` ըստ հայրապետական ձեւի, կրկին անգամգլխին դրեց թանկարժէք թագ` ամբողջապէս ոսկուց, որնիրենք միթր էին կոչում: Տուեցին նաեւմետրոպոլիտական մեծախորհուրդ եռածալ եմիփորոն եւխոյր` ոսկեթել, մարգարտաշար հիւսուածքով, եւ ուրիշշատ մեծամեծ պարգեւներ: Ու այսպէս շատ բարձր փառքովայնտեղից վերադարձրին եօթ հարիւր երեսունվեցթուականին:

Երբ նա վերադարձաւ, շատ ուրախացան իրհայր Տարսայիճը, եղբայրներն ու ամբողջ երկիրը: Կարճ ժամանակ անց Տաթեւում գտնուողեպիսկոպոսները նախանձով լցուելով` գնացինայլազգիների մօտ, շատ ոճիրներ հրահրեցին ու մեծփորձանքներ բերեցին եկեղեցուն: Եւ մինչեւ նրանցերկուսի` տէր-Հայրապետի ու տէր-Յովհաննէսիվախճանը խռովութիւնն ու յուզումը չդադարեցին: Իսկ տէր-Ստեփանոսը, գնալով մեծ աշխարհակալ Արղունիմօտ եւ նրան ցոյց տալով կաթողիկոսի շրջաբերականգրութիւնը, բացատրեց ամբողջ իրավիճակը: Արղունը, մեծ պատուով ընդունելով նրան, խիստ գոհունակութիւնյայտնեց եւ հրամայեց նրա համար իրենց օրէնքիհամաձայն յառլեխ գրել: Բոլոր եկեղեցիները, երկիրնու եպիսկոպոսներին տէր-Ստեփանոսի վրայ հաստատեց, պալատից էլ հետը մարդ դրեց, փայիզա տուեց ու այդպէսուղարկեց իր աթոռը: Եւ նա գալով տնօրինեց բոլորին իփառս Աստծոյ: Մետրոպոլիտ տէր-Ստեփանոսիիշխանութեանը հնազանդութեամբ ենթարկւում էինտէր-Յովհաննէսի ազգական տէր-Գրիգորը եւտէր-Սարգիսը` Նորավանքում: Այս տէր-Սարգիսը, ինչպէսվերն ասացինք, Նորավանքում բազմաթիւ արդիւնաւորգործեր կատարելով, մի առաւել երեւելի գործ եւսարեց. Արփա գիւղում գետի վրայ կառուցեց միզարմանալի կամուրջ` սրբատաշ քարերով, խիստ բարձր, ընդարձակ ու լայն, որ հիացմունք է պատճառումտեսնողներին: [Կառուցումն իրագործեց] բազումծախսերով, հսկայական աշխատանքով` հրամանովբարեպաշտ ու մեծափառ իշխան Տարսայիճի, որինՔրիստոսը հազարապատիկը թող հատուցի: Այդ ժամանակԱրղուն ղանի զօրքերը պառակտուեցին. մեծ շփոթութիւնառաջացաւ գլխաւոր զօրավարների [ու այլպաշտօնեաների] միջեւ: Մեծ արիւնահեղութիւն եղաւ: Արիւնը բռնեց աւագաց աւագ կամ տէրանց տէր կոչուածԲուղա Չինքսան զօրապետին ու սպանեց` իր դէմդաւադրութիւն կազմակերպելու մտադրութեանպատճառով: Նրա հետ սպանեց նաեւ նրա բոլորհամախոհներին` հազարապետներ Ղազանին եւԹուխլուխին, Արուխին, Օճանին ու բազմաթիւուրիշների: Այդ նոյն առիթով Վրաստանի Դեմետրէթագաւորին եւս զրպարտեցին, վրան անհիմնմեղադրութիւններ բարդելով` մահուան դատապարտեցինեւ տանելով անմեղ տեղն սպանեցին Մովկանայ մեծդաշտում, Կուր գետի եզրին, եօթ հարիւր երեսունութթուականին:

Իսկ քրիստոսասէր եւ ամենաօրհնեալիշխանաց իշխան Տարսայիճը, բազում բարեպաշտականու [այլ] երեւելի գործեր կատարելուց յետոյբոլորելով իր կեանքի սահմանաշրջանը, վախճանուեցԱրփայի իր ապարանքում, բազմամարդ ու հանդիսաւորմեծ թափօրով տարուեց Նորավանք եւ թաղուեց եղբօր`Սմբատի մօտ, իր ձեռքով կառուցած դամբարանում, եօթհարիւր երեսունինը թուականին: Դրանից յետոյ նրաորդիները վիճում էին հօր գահակալականժառանգութեան ու տիրոյթների վրայ: Եւ նրանք, գնալովարքունական դուռը, ներկայացան աշխարհակալ Արղունղանին ու նրան ծանօթացրին իրենց գործերիհանգամանքներին: Իսկ նա կանչեց առաջ աւագագոյնեղբօրը` Ելիկումին, հօր տեղը նշանակելով` իշխողդրեց բոլորի վրայ:

Ելիկումը թէեւ տէր դարձաւ հօր բոլորհայրենի տիրոյթներին ու իշխանութեանը, սակայնչկամեցաւ եղբայրներին զուրկ թողնել, այլեպիսկոպոսների, վարդապետների ու ազատներիներկայութեամբ ամբողջ ժառանգութիւնը բաժանեց եւպատշաճ չափով բաժին տուեց իր եղբայր Ջալալին`առանձին, հօրեղբօրորդի Լիպարիտին` առանձին: Եւայսպէս նրանք ապրում էին հաշտ կերպով ու նահանգըկառավարում էին շքեղաշուք արժանապատւութեամբ`աշխարհակալների եւ մեծամեծների կողմից պատուի ուփառքի արժանանալով: Երկիրը պահում էին խաղաղ, վանքերը` շէն: Եւ քանի որ այս ժամանակ[ներ]ումաշխարհն աւերուած ու ապականուած էր, վանքերը`խափանուած պաշտամունքային արարողութիւններից, մարդիկ ամէն տեղից դիմում էին դէպի Ելիկումիտէրութիւնը` այստեղ տեղաւորուելով ու հանգիստգտնելով, ինչպէս որ Աղուանքի կաթողիկոստէր-Ստեփանոսն էլ եկաւ, բնակուեց նոյն Ելիկումիեղբայր տէր-Ստեփանոսի մօտ: Այսպէս էլ ուրիշ շատեպիսկոպոսներ, վարդապետներ ու ազնուական մարդիկեկան: Եւ կարելի էր տեսնել այս տունը Աստծոյշնորհիւ Նոյեան տապանի նման աշխարհակործանալիքների մէջ [լողալիս], որը տէր Աստուած սուրբԱստուածածնի ու բոլոր սրբերի բարեխօսութեամբ թողանսասան պահի մինչեւ աշխարհի վերջը:

Այսպիսով շատ փառաւոր դարձան[Օրբելեանները], որովհետեւ իշխաններն իրենցաշխարհիկ իշխանութեամբ էին փայլում, իսկ իրենցեղբայրը` տէր-Ստեփանոսը, հոգեւոր շնորհներով ուբարձր եպիսկոպոսապետութեամբ էր շքեղանում. եւնրանք, սիրով ամուր ձուլուած միմեանց, ապրում էինխաղաղութեամբ` ըստ այն [խօսքի, ] թէ` «Ի~նչ հաճելիկամ ի~նչ վայելուչ է, որ եղբայրները միասին ենբնակւումե: Օրբելեան յիշեալ իշխաններն ունէինբարեբոյս բողբոջած զաւակներ. Ելիկումն ունէր երկուորդի` Բուրթել եւ Բուղդա անուններով, եւ մի դուստր, որին կնութեան տուեց գեղեցկածաղիկ իշխան ու մեծկուսակալ Էաչուն, որը Հասանի որդին էր, իսկ սա որդինէր մեծ իշխան Պռօշի, վերջինս էլ որդին էր քաջՎասակի, որի մասին վերը յիշատակեցինք: Լիպարիտըհինգ որդի ունէր, որոնցից ամենաաւագն էր Սմբատը, որը փեսայացել էր Սադուն աթաբեկի տանը, միւսըՅովհաննէսն էր, որին տէր-Ստեփանոսը վերցնելովաճեցրեց, դաստիարակեց, ուսում տուեց ու քահանայդարձրեց:

Արդ` ո'վ ընթերցողներ, ինձ ոչ ոք թողչնախատի, թե, իբր, իմ տոհմն եմ միայն յարգում ուգովում, եւ կամ կասկածի, թէ չափազանցումով ինչ-որփաստէր յօրինեցի ու աւելացրի: Վկայ է ինձ Տէրը, որայս շարադրանքի սկզբից մինչեւ վերջը շատքննութիւններով հետամուտ եղայ ճշտութեանը եւվերցրի ստոյգը. իսկ ինչ որ իմ աչքով էի տեսել, շատերից քիչն ու ճշգրիտը յիշատակեցի այստեղ:

Եւ եթէ ես ջանացել եմ [ճշտութեամբպատմել] օտար տոհմերի ու վաղ ժամանակներիանցած-գնացած յիշատակների մասին, ապա որքա~ն առաւել[պիտի վարուէի] սեփական ընտանիքի ու տոհմինկատմամբ: Քանի որ այս գրքում շարադրեցիպատմութիւնը Սիսական աշխարհի, որին ի վերջոյ տէր եւիշխող դարձան Օրբելեան տոհմի որդիները, ուստի եւհարկ ունեցայ սրանց մասին եւս պատմել: Այնընդունեցէ'ք մաքուր մտքով եւ ինձ մի' մեղադրէք: Յաւիտենական փա~ռք: Ամէ'ն: