Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իմ աչաց լոյս, իմ սիրելի,
Իմ գեղեցիկ եւ նազելի,
Լիցուք ընդ քեզ ի մի հոգի,
Դիցուք ի բաց զառիթ չարի:

Սիրով սրտի յօժարեսցուք,
Յերկատութեանց հէռի լիցուք,
Հոգւով մարմնով ուրախասցուք
Եւ անցուսցուք զօրս ի բարի:

Ո՞ւր են նախնիքն մեր որ անցին,
Չեն ի միջի, ոչ երեւին,
Գնացին ի բաց եւ մեզ հային,
Օր մի եւ մեզ երթալ պարտի:

Ւիւսեալ աւուրք կենաց մերոց,
Զէտ հովանի անցանելոց,
Ըստ Սաղմոսի սրբոց երգոց,
Լուծեալ դնիմք ի տապանի:

Քանզի չափով են մեր աւուրք,
Եթէ դժուարք եւ եթէ դիւրք,
Եթէ սակաւք եւ եթէ բիւրք,
Համայն եղիր եւ դադարի:

Իսկ ապառնին, որ գալոց է,
Չեմք խելամուտ` ընդ որոց է,
Վասն այնօրիկ հոգալոց է,
Զի ի բարին գայ կատարի:

Արդ ձեզ ասեմ, որ ինձ լսէք,
Զսիրտս ձեր սիրով լցէք,
Ուրախոթեամբ միշտ խնդացէք,
Զի Տէրն առ ձեզ գայ բնակի:

Սիրով զձեզ միշտ աղաչեմ,
Սէր զհոգւոյն ես ձեզ պատմեմ,
Սիրով զաստուած ի մեզ գիտեմ,
Որպէս ի գիրս ամէն ճառի:

Է իմ կենաց քաղցրիկ հաղորդ,
Լիցիս առողջ հանապազորդ
Եւ յիշեսցես զիս` մեռեալ որդ,
Ի թիւս ՊԱԼԱՅ զասող բանի: