Ժողովածոյ առակաց Վարդանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ՃԼԳ. ԼԾՎԱՐ ԵՒ ԱՒՁ
(133 V=126 I)

Երթար լծվարն վաստակսիւր. եւ աւձ մի սառեալ վերայ ճանապարհին. էառ եւարկ ծոց իւր եւ ասէր, թէ յորժամ ջերնու, արձակեցիցզնայ` վարձս համարելով. եւ յորժամ ջեռաւ, պատեցաւզմջով լծվարին եւ ասէ ընդ լծվարին, թէ խայթեմ զքեզ, որ մեռանիս. ասէ լծվարն. զի՞նչ չար արարի քեզ. ասէ, թէ աղեկին աղեկ ոչ կայ. ասէ լծվարն. անաստուած բանմի աներ. հետ մի արիր հետ Ադամայ` անէծս ընկալարյԱստուծոյ, այլ մի աներ. եւ թէ անես, Բ. վկայ բերիցքեզ. Քրիստոս կոյ հրամայէ, թէ . Բ. եւ երից վկայիցհաստատի ամենայն բան. եւ աւձն ասաց. բեր վկայ. եւ նայէհարց յեզն, թէ այ եզն, այս քանի տարի է, որ դու յիմտուն ես եւ մեկ տեղ աղուհաց ենք կերեր. մեզդատաստան արայ. եւ ասաց զպատճառն. եւ ասաց եզն. թէաղեկոյն աղեկ կար, նայ աղեկ եզայն դանակ չէ կար. այսքանի տարի կայ, որ կոյ վարեմ եւ կոյ վաստակիմ, զհատն դու կոյտես եւ զարդն ինձի կոյ կերցընես. եւյորժամ այլ ոչ կարեմ վաստակել, պիտի որ մորթես եւզմիս ուտես. թող խայթէ. եւ ածէ լծվարն, թէ մեկ վկայալ պիտի. եւ աւձն ասաց. բեր. եւ անդ էր աղուէս միկանկած. էհարց զպատճառն. եւ ասէ աղուէսն գաղտ 'իմարդն, թէ ինձ . Բ. շերտ պանիր բեր. որ քեզ լաւդատաստան անեմ. եւ ասաց լծվարն. ա՞յոյ, քեզ տկովպանիր բերեմ։ Յայն ժամ ասաց աղուվէսն ընդ աւձն, թէես միայկանի դատաստան ոչ առնեմ. ել ծոցուն եւկանկեց անդ` դէմ յանդիման եւ ասացէք զպատճառն. եւ եսարարից ձեզ դատաստան. եւ ել աւձն ծոցուն. եւ ասացաղուէսն ընդ լծվարն, թէ հար մասուսովն եւ սպանզաւձն. եւ լծվարն էհար մասուսովն զաւձն եւ սպանզնայ. եւ գնաց լծվարն պանիրն բերել եւ ունէր . Բ. շուն եւ էբեր եւ էթող վերայ աղուէսուն. եւաղուվէսն փախեալ եւ գնացեալ էմուտ ջաղաց մի, որմարդ ոչ կար. բաց ջաղցայպան անդ էր պառկեր. եւ էրգիշեր եւ աղուէսն զմարդն ոչ ետես. զի անաւթի էրաղուէսն` գնայ յալուրտուն զպարտն լզել. եւջաղացայպան էառ յագին եւ եհար աստ եւ անդ, մինչեւհատաւ ագին. եւ գնաց նստաւ վերայ վիմի միոյ եւ լարեւ ասէր, թէ ես ո՞վ եւ խատին ո՞վ:

Ցուցանէ առակս, թէ մարդ որդատաւոր լինի եւ ահագի կամ զիւր արուըստն թողու եւայլ առնէ, նայ քան զաղուէսն յանպոչ պիտի մնայ. զիամէն մարդ զիւր արուեստն անէ, որ ուսեր է։