Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՇԽԱՆ ՑԻՑԻԱՆՈՎԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԳԱՆՁԱԿ, ԻԲՐԱՀԻՄ ՈՒ ՍԵԼԻՄ ԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒ ՆՈՒԽԻԻ ՀՊԱՏԱԿԵՑՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Երեւանից վերադառնալուց հետո 1806/1221թ. Ն. Գ. իշխան Ցիցիանովը գնում է Գանձակ: Այնտեղ կանգ էառնում եւ մարդ ուղարկելով՝ Ղարաբաղի Իբրահիմ ուՆուխիի Սելիմ խաների մոտ, նրանցից պահանջում էհպատակվել Ռուսաստանի հզոր պետությանը: Վերոհիշյալ խաները հնազանդվում են գլխավորհրամանատարի պահանջին: Իբրահիմ խանը Ղարաբաղից, Սելիմ խանը Շաքիից ու իշխան Ցիցիանովը Գանձակիցգալիս են Քյուրակ գետի ափը, այնտեղ միմյանց հետտեսակցում, զրուցում ու պայմանագիր են կնքում: Դրանից հետո Ն. Գ. գլխավոր հրամանատարը մայորԼիսանեւիչին 500 զինվորների հետ ուղարկում էՂարաբաղ: Նույնքան զինվորներ է ուղարկում նաեւՆուխի (112բ) եւ այնտեղից գնում Վրաստան՝կարգավորելու ու կազմակերպելու Բաշաչողի ուհարեւան շրջանների կառավարումը: