Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յամի ՌՃԱ յունվարի զումն Ագուլիս ես Զաքարիայ ջրաւրհնիք արարի Աստուծով:

Մարտի մէկ Ագուլիս ես Զաքարիայ բուն բարեկենդան արարի Աստուծով:

Մարտի եումն ես Զաքարիայ որ Ագուլաց դուրս ելայ Աստուծով:

Մարտի ըումն ես Զաքարիայ որ այսօր եկի Թարվեզ Աստուծով:

Ապրիլ ժդումն ես Զաքարիայ որ Թարվեզու դուրս ելայ Աստուծով:

Ապրիլ ժէումն ես Զաքարիայ որ եկի Ագուլիս Աստուծով:

Ապրիլ ժըումն ես Զաքարիայ Ագուլիս որ զատիկ արարի Աստուծով:

5 Թվին ռճա մայիսի զումն Ագուլիս այսօր ես Զաքարիայ իմ հօրեխպօր որդի տէր Մելքումին հետ գնացի Տաթեւու անապատն ուխտ: Այս անապատիս հայրն էր Արիստակէս վարդապետն Տատէվացի: 1101:

6 Մայիս իէումն Ագուլիս ես Զաքարիայ համբարձում արարի:

Յուլիս մէկումն Ագուլիս ես Զաքարիայ որ դուրս ելայ Աստուծով:

Յուլիս եումն ես Զաքարիայ որ եկի Թարվեզ Աստուծով:

Յուլիս իաումն ես Զաքարիայ որ Թարվեզու դուրս ելայ Աստուծով:

Յուլիս իեումն ես Զաքարիայ եկի Ագուլիս վարդավառ կիրակի օրն:

Օգօստոսի թումն Ագուլաց ես Զաքարիայ դուրս ելայ Աստուծով:

Օգօստոսի ժբումն ես Զաքարիայ եկի Երեւան Աստուծով:

Օգօստոսի ժգումն ես Զաքարիայ Երեւանայ դուրս ելայ Աստուծով:

7 Յամի ռճա օգօստոսի ժեումն ես Զաքարիայ աստուածածին Աղջաղալում ն արարի Աստուծով:

Օգօստոսի իաումն ես Զաքարիայ որ եկի Առզռում Աստուծով:

Սեփտեմբէրի ժթումն ես Զաքարիայ շատ ջումիաթով գնացինք Առզռումայ վանքն ուխտ:

Հօքտեմբերի ժըումն ես Զաքարիայ Առզռումայ դուս եկի:

Նոյմբերի մէկումն ես Զաքարիայ եկի Երեւան Աստուծով:

8 Յամի ռճաումն նոյմբէրի մէկումն ես Զաքարիայ Առզռումայ եկի Երեւան, թէ իմ հայր Աղամիրն Ագուլաց եկած Երեւան, թէ գնում եմ Երուսաղէմ. գնաց Երուսաղէմ: Դարցեալ յամի ռճբ հունիս լումն որ իմ հայր Աղամիրն Երուսաղէմայ եկաւ Ագուլիս:

9 Նոյմբերի եումն ես Զաքարիայ Երեւանայ դուրս եկի:

Նոյմբերի ըումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով:

Նոյմբերի ժդումն ես Զաքարիայ Ագուլաց դուրս ելայ:

Նոյմբերի ժէումն ես Զաքարիայ եկի Թարվեզ:

Դէքտեմբերի ժումն ես Զաքարիայ Թարվեզու դուրս ելայ:

Դէքտեմբերի ժդումն ես Զաքարիայ եկի Ագուլիս Աստուծով: