Օրագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

150 Յամի ռղ որ Քուրդունց Աղամիրի որդի Շմաւոն Ագուլիս Մսրխանեց Մուրադի դուստրն Գուլաղէն առաւ իւր կին, սորաանէ էլած զաւակն այս է.

Թվին ռղզ յունվարի մէկ ծնաւ մին աղչիկ, անունն Շուշան:

Թվին ռճբ յուլիսի լ, որ ծնաւ ա տղայ, անունն Խանազատ:

Թվին ռճդ ծնաւ ա տղայ, անունն Երանջան:

Թվին ռճզ մարտի ժե ծնաւ ջուխտ տղայ, մէկն մեռաւ, մէկն ապրեց, անունն Գրիգոր: Այս է Գուլաղին Սիմոնին էլածն:

Թվին ռճժ դեքտեմբերի ժզումն, որ վերոյ Շմաւոնն Երեւան վերստին կարքվեցաւ, քանզի այրի էր: Այս Սիմոնս առաւ երեւանցի խօջայ Ավէտիսի որդոյ Արզնբէկի կինն, անուն էր Գուլում, որ է Մաթոսի դուստր:

Այս Գուլումս ծնաւ Սիմոնիցն ա աղչիկ, անունն եդաւ Սալվինազ, մարտի իումն, թվին ռճժբումն էր:

Թվին ռճժգ յուլիսի իումն ծնաւ ա տղայ, անունն եդաւ Աղամիր, որ Սիմոնի հօր անուն է:

Թվին ռճժը օգօստոսի ժդումն ծնաւ ա տղայ, անունն եդաւ Ահարոն: Այս գ զաւակս Երեւան էլաւ:

*Թվին ռճիգ հոքտեմբերի ժէումն Երեւան այս Սիամոնի կին Գուլումս գնաց աքուլեցի Փրվարդեց Մկրտչի որդի [Զ]աքարին, առաւ իւր կին:

**1133 դեքտեմբերի ժզումն… Շմաւոնի կին Գուլումս որ գնաց Զաքարին, սայ Երեւան առ Աստուած փոխեց: Սայ էր ամաց ծդ:

1119 դեքտեմբերի էումն Ըսպհան :