Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

Քանզի որպէս ասացաք, թագաւորեալ Արշակայ ՚ի վերայ արեաց աշխարհին, սա թագաւորեցոյց զեղբայր իւր Վաղարշակ, եւ առաքեաց բազում զօրօք ՚ի Հայս, եւ երկրորդ իւր արար զնա` կալ ընդդէմ թշնամեաց: Եւ եկեալ մեծաւ զօրութեամբ տիրեաց աշխարհիս Հայոց, կալեալ զթագաւորութիւնս ամս ԻԲ [22]: Արշակ ամս ԺԳ [13]: Արտաշէս ամս ԻԷ [27]: Տիգրան ամս ԼԳ [33]: Արտաւազդ ամս : Արշամ ամս Ի [20]: Աբգար ամս ԼԸ [38]: Անան ամս : Սանատրուկ ամս Լ [30]: Երուանդ ամս Ի [20]: Արտաշէզ` ԽԲ [42]: Արտաւազդ ամս : Տիրան ամս ԻԱ [21]: Տիգրան ամս ԽԲ [42]: Վաղարշակ ամս Ի [20]: Խոսրով ամս :

Աստ դադարեցաւ եւ թագաւորութիւնն Արշակունեաց ՚ի Հայոց` ժամանակ ինչ: Իսկ ՚ի Պարսից բարձաւ բնաւին: Վասնզի էր թագաւոր Պարսից Արտաւան. իսկ ոմն Արտաշիր անուն` որդի Սասանայ Ստահրացւոյ` միաբանեցոյց ընդ իւր ամենայն ազգն Պահլաւունեաց. եւ զօրս բազում առեալ եւ գնաց ՚ի վերայ Արտաւանայ` եւ եսպան զնա, եւ ինքն թագաւորեաց ՚ի վերայ ամենայն Պարսից: Զոր լուեալ թագաւորն Հայոց Խոսրով` մեծաւ բարկութեամբ քինախնդիր լինի արեան ազգականին իւրոյ Արտաւանայ. եւ առեալ զզօրս իւր` գնայ ՚ի վերայ Արտաշրի, եւ հալածէ զնա մինչ ՚ի Հնդիկս. եւ ինքն աւերէ զերկիրն, քակէ եւ գերէ եւ անմարդաբնակ առնէ աշխարհն ամենայն: Եւ ամս ԺԱ [11]. այսպէս արար` մինչեւ ինքն եւս սպանաւ ՚ի յԱնակայ, որպէս պատմէ Ագաթանգեղոս: Իսկ Արտաշիր տիրէ Հայոց մինչեւ ցգալն Տրդատայ: Եւ մեք զմնացեալ կարգս թագաւորացն Հայոց ճառեսցուք մինչեւ ՚ի սպառիլ նոցա: Արդ յետ Խոսրովու թագաւորէ Տրդատ` որդի նորա` ամս ԾԶ [56]: Խոսրով ամս Թ [9]: Տիրան ամս ԺԶ [16]: Արշակ ամս ԼԴ [34]: Պապ ամս Է [7]: Վարազդատ ամս Դ [4]: Արշակ ամս Ե [5]: Վաղարշակ ամս : Խոսրով ամս Ե [5]: Շապուհ ամս Դ [4]: Արտաշիր ամս Զ [6]: Եւ բարձաւ թագաւորութիւնն Հայոց մինչեւ ցայսօր: