Հաշտութիւն
երկուց
թագաւորացն:
Սուլթան
Մուրատ
թագաւորն
տաճկաց
գնացեալ
էառ
զԲաղդատ
՚ի
ձեռաց
Պարսից.
եւ
մինչ
էրն
՚ի
Բաղդատ,
անդուստ
առաքեաց
դեսպան
առ
թագաւորն
Պարսից
Շահ-Սաֆի,
զի
արասցեն
խաղաղութիւն
՚ի
մէջ
իւրեանց:
Եւ
Շահն
եւս
առաքեաց
դեսպանս
առ
Խոնթկարն`
այր
մի`
որ
ասէին
Ջաղաթա-Քօթուկ-Մահմատ
խան.
եւ
արարին
հաշտութիւն
եւ
խաղաղութիւն.
եդին
պայման
ամս
Լ
մնալ
խաղաղութեամբ:
Եւ
իսկոյն
մեռան
երկոքին
թագաւորքն:
Յետ
Սուլթան
Մուրատին`
թագաւորեաց
եղբայր
իւր
Իպրահիմ:
Եւ
յետ
նորա
որդին
Մահմատ:
Եւ
յետ
նորա
որդին
Խրան
(գուցէ
Սիւլէյման
Բ.
կամ
Ահմէտ
Բ):
Եւ
յետ
նորա
զեղբայր
նորա
Մուստաֆայ,
որ
կայ
այժմ,
եւ
վարէ
զթագաւորութիւնն:
Յետ
Շահ-Սաֆուն`
թագաւորեաց
որդին
իւր
Աբաս:
Եւ
յետ
նորա
Սաֆի:
Եւ
յետ
նորա
Սուլէյման:
Եւ
յետ
նորա
Հիւսէին:
Սոցին
պատմութիւնս
յետոյ
արասցո'ւք:
Այսքան
թագաւորացս
ժամանակ
խաղաղութիւն
է
՚ի
մէջ
Պարսից
եւ
Տաճկաց:
Զի
՚ի
ՌՁԸ
թուէն
մինչ
՚ի
ՌՃԽԷ
թիւս`
յորում
եմք
այժմ,
է
հաշտութիւն
եւ
խաղաղութիւն:
Զի
՚ի
Կոստանդնուպօլսէ
մինչ
՚ի
Ասպահան
երթեւեկութիւն
է
առանց
երկիւղի
եւ
ահու: