Պատմագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հաշտութիւն երկուց թագաւորացն:


Սուլթան Մուրատ թագաւորն տաճկաց գնացեալ էառ զԲաղդատ ՚ի ձեռաց Պարսից. եւ մինչ էրն ՚ի Բաղդատ, անդուստ առաքեաց դեսպան առ թագաւորն Պարսից Շահ-Սաֆի, զի արասցեն խաղաղութիւն ՚ի մէջ իւրեանց: Եւ Շահն եւս առաքեաց դեսպանս առ Խոնթկարն` այր մի` որ ասէին Ջաղաթա-Քօթուկ-Մահմատ խան. եւ արարին հաշտութիւն եւ խաղաղութիւն. եդին պայման ամս Լ մնալ խաղաղութեամբ: Եւ իսկոյն մեռան երկոքին թագաւորքն: Յետ Սուլթան Մուրատին` թագաւորեաց եղբայր իւր Իպրահիմ: Եւ յետ նորա որդին Մահմատ: Եւ յետ նորա որդին Խրան (գուցէ Սիւլէյման Բ. կամ Ահմէտ Բ): Եւ յետ նորա զեղբայր նորա Մուստաֆայ, որ կայ այժմ, եւ վարէ զթագաւորութիւնն: Յետ Շահ-Սաֆուն` թագաւորեաց որդին իւր Աբաս: Եւ յետ նորա Սաֆի: Եւ յետ նորա Սուլէյման: Եւ յետ նորա Հիւսէին: Սոցին պատմութիւնս յետոյ արասցո'ւք: Այսքան թագաւորացս ժամանակ խաղաղութիւն է ՚ի մէջ Պարսից եւ Տաճկաց: Զի ՚ի ՌՁԸ թուէն մինչ ՚ի ՌՃԽԷ թիւս` յորում եմք այժմ, է հաշտութիւն եւ խաղաղութիւն: Զի ՚ի Կոստանդնուպօլսէ մինչ ՚ի Ասպահան երթեւեկութիւն է առանց երկիւղի եւ ահու: