Կանոնք Սրբոյն Գրիգորի Առաքելոյ Հայոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

ԺԱ
ԿԱՆՈՆՔ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԳԼՈՒԽՔ Լ.

       1  Ա Վասն քահանայից որ մեղանչեն ։

       2  Բ Վասն քահանայի որ կին առնու ։

       3  Գ Վասն քահանայի որ վաշխ առնու ։

       4  Դ Վասն որք ուտեն ի տունս հեթանոսաց ։

       5  Ե Վասն կուսանի եւ երկեակի ։

       6  Զ Որ զերկրորդ կինն թողու եւ յառաջինն դառնայ ։

       7  Է Որք ի տեղւոյ ուտիցեն ։

       8  Ը 23 Երիցու որ գաղտ պսակ դնիցէ ։

       9  Թ Վասն առեւանկաց ։

       10  Ժ Որք ի ձիսն հային յագելապէս ։

       11  ԺԱ Վասն իգացելոց ։

       12  ԺԲ Վասն թովչաց։

       13  ԺԳ Որ զկուսութիւն իւր Աստուծոյ նուիրեաց ։

       14  ԺԴ Մանուկ որ առանց կնքոյ մեռանի ։

       15  ԺԵ Որ զգերեզման բանայ առ անձուկ ։

       16  ԺԶ Վասն որ զդիս կողոպտեն։

       17  ԺԷ Վասն որք կոծ դնեն։

       18  ԺԸ Վասն նշխարաց վկայից ։

       19  ԺԹ Վասն որք զխառնակս անասնոց նկատեն ։

       20  Ի Վասն անապատականաց ։

       21  ԻԱ Վասն զհրաման մեռելոց ունել ։

       22  ԻԲ Վասն ծածուկ խոստովանութեան ։

       23  ԻԳ Վասն որ զկին իւր արձակեսցէ ։

       24  ԻԴ Վասն որ զկին իւր թողու ։

       25  ԻԵ Վասն որ արբենայ ։

       26  ԻԶ Վասն որ կաշառ առնու ։

       27  ԻԷ Վասն ձեռնածուաց ։

       28  ԻԸ Վասն կիւրակէի ։

       29  ԻԹ Վասն վայրապար նզովելոյ ։

       30  Լ Վասն մոնոզոնի ։

      

       66 ԿԱՆՈՆՔ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՀԱՅՈՑ

       1  ՅԻԱ ՅԺԷ Ա. Քահանայ որ ի մեղս զառածեալ է՝ Ժ ամ ապաշխարեսցէ ջերմեռանդն սրտիւ արտասուաւք տրաւք տնանկաց ապա մտեալ հաղորդեսցի ։

       2  ՅԻԲ ՅԺԸ Բ. Քահանայ որ կին առնու ՝ Ե ամ արտաքոյ Բ ՝ ի ներքս ապաշխարեսցէ եւ Բ ամս անհաղորդ կացցէ եւ ապա հաղորդեսցի ։

       3  ՅԻԳ ՅԺԹ Գ. Քահանայ որ զարծաթ իւր ի վարձու տայ ՝ մերժեսցի յեկեղեցւոյ ։

       4  ՅԻԴ ՅԻ Դ. Որք երթան ի տունս հեթանոսաց եւ ուտեն եւ ըմպեն անխտիր՝ Գ ամ արտաքոյ ապաշխարեսցեն ապա արժանի լիցին հաղորդել ։

       5  ՅԻԵ ՅԻԱ Ե. Որ մին կուսան եւ մին երկեակ ՝ Բ ամ արտաքոյ եւ մի՝ ընդ աւրինաւք ։

       6  ՅԻԶ ՅԻԲ Զ. Եթէ ոք թողցէ զերկրորդն եւ յառաջինն դարձցի ի թողեալն ՝ Է ամ արտաքոյ եւ Ա ընդ աւրինաւք ։

       7  ՅԻԷ ՅԻԳ Է. Թէ ոք կերիցէ ի տեղւոյ ՝ արգելցէ զուտելն եւ տացէ աղքատաց նոյնչափ։

       8  ՅԻԸ ՅԻԴ Ը. Թէ ոք գաղտ պսակ դիցէ ՝ պսակադիրն լուծցի ։

       122 ՅԻԹ ՅԻԵ Թ. Թէ ոք առեւանկ արասցէ՝ պսակն անվաւեր լիցի եւ պսակեալն ում կամիցի լիցի ։

       10  ՅԼ ՅԻԶ Ժ. Որ ի ձիսն յերասանան յագելապէս ՝ Գ ամս արտաքոյ եւ Ա ի ներքս։

       11  ՅԼԱ ՅԻԷ ԺԱ. Իգացելոցն ՝ Գ ամս արտաքոյ եւ Ա ի ներքս ։

       12  ՅԼԲ ՅԻԸ ԺԲ. Թովչացն ՝ Ե ամ արտաքոյ եւ Ա ի ներքս մեծ ողորմութեամբ ։

       13  ՅԼԳ ՅԻԹ ԺԳ. Որ զկուսութիւն իւր Աստուծոյ նուիրեաց եւ ապա ապականեցաւ ՝ Է ամ ապաշխարեսցէ ։

       14  ՅԼԴ ՅԼ ԺԴ. Մանուկ որ առանց կնքոյ մեռանի եթէ ի ծնաւղացն ծուլութենէ լինի ՝ Ե ամ արտաքոյ Ա ընդ աւրինաւք ։ 15  Նոյն եւ հոգաբարձուացն եւ քահանայիցն որ ծուլացան ։

       16  ՅԼԵ ՅԼԱ ԺԵ. Որ զգերեզման բանայ առ անձուկ՝ Դ ամ արտաքոյ եւ Ա ի ներքս ։

       17  ՅԼԶ ՅԼԲ 168 ԺԶ. Որ զդիս կողոպտեն ՝ ԺԵ ամ արտաքոյ եւ Ա ի ներքս ։

       18  ՅԼԷ ՅԼԳ ԺԷ. Որք կոծ դնեն եւ զհերս խզեն եւ կամ զճակատ հարկանեն՝ նզովեալ լիցին ի կեանս եւ ի մահ ։

       19  ՅԼԸ ՅԼԴ ԺԸ. Չէ պարտ ուր նշխարք մարտիւրոսաց դնին ի վերայ պատարագ մատուցանել ։

       20  ՅԼԹ ՅԼԵ ԺԹ. Չէ մարթ քրիստոնէից նկատել զխառնս անասնոց առաւել կանանց պատուիրեն աւրէնք եւ որ գտցի ոք ՝ նզովեալ լիցի ։

       21  ՅԽ ՅԼԶ Ի. Ոչ հրամայեն կանոնք ՝ անապատականաց մկրտութիւն առնել եւ աւրէնս տալ ժողովրդեան կամ պսակ դնել զի այս գործ առաջնորդաց է ։

       22  ՅԽԱ ՅԼԷ ԻԱ. Եթէ ոք ելոյծ զհրաման մեռելոյ եւ արհամարհեաց ՝ նզովեալ լիցի ։

       23  ՅԽԲ ՅԼԸ ԻԲ. Եթէ ոք ի քահանայից զծածուկ խոստովանութիւն ուրուք յայտնեաց անկցի յաշտիճանէն եւ ի կարգէ պաշտաւնէից մերժեսցի եւ մեղք չխոստովանողացն անկցի ի վերայ նորա ։

       24  ՅԽԳ ՅԼԹ ԻԳ. Որ վասն պոռնկութեան արձակեսցէ զկին իւր՝ արձակեսցէ բայց Ա ամ սրբեսցի ։

       25  ՅԽԴ ՅԽ ԻԴ. Այր որ զկին իւր թողու ի պատճառս աստուածպաշտութեան ՝ նզովեալ եղիցի ի կեանս եւ ի մահ ։

       26  ՅԽԵ ՅԽԱ ԻԵ. Եթէ ոք արբեցաւ ի քահանայից կամ ի սարկաւագաց կամ ի դպրաց ՝ մի՛ իշխեսցէ ի պատարագ կամ ի պաշտաւն մերձենալ մինչեւ բազում արտասուաւք եւ գթով տնանկաց ապաշխարեսցէ զի արբեցողք ընդ սպանողս են։

       27  ՅԽԶ ՅԽԲ ԻԶ. Եթէ ոք ի քահանայից կամ յաշխարհականաց առցէ կաշառս ՝ եկեսցէ անէծքն Սիմոնի կախարդի ի վերայ նոցա եւ կցորդ եղիցին կաշառոյն Յուդայի մատնչի եւ Գէեզի բորոտութեամբն այրեսցին ոգիք կաշառառուացն ։

       28  ՅԽԷ ՅԽԳ ԻԷ. Ձեռնածուացն ՝ Ա ամ արտաքոյ եւ Ա ի ներքս հանդերձ արտասուաւք եւ ողորմութեամբ քաւեսցէ ։

       29  ՅԽԸ ՅԽԴ ԻԸ. Պարտ է քրիստոնէից պատուել զաւր կիւրակէի աղաւթել եւ հանգչել ի նմա ապա եթէ ոք պահեսցէ հրէաբար՝ նզովեսցի ի Քրիստոսէ ։

       30  ՅԽԹ ՅԽԵ 282 ԻԹ. Քահանայ որ վայրապար նզովէ՝ նզովեալ լիցի ի Քրիստոսէ ։

       31  ՅԾ ՅԽԶ Լ. Կոյս որ նուիրէ զանձն իւր Աստուծոյ նոյնպէս եւ մոնազն մի՛ իշխեսցէ ամուսնանալ ապա եթէ գտցի ՝ ի հաղորդութենէն անկեալ հեռասցի եւ եպիսկոպոսն տեսցէ զվարսն եւ որպէս կամի՝ մարդասիրեսցէ ։