Անգլիական
քաղաքականութիւն
եւ
բոլշեւիկեան
հեռանկար
Պատերազմի
աւարտին,
երբ
անգլիացիները
յաղթական
վերադառնում
են
Բաքու,
շաբաթներ
հիւսիսային
Պարսկաստանում
թափառած
որոշ
հայ
գաղթականների
եւս
յաջողւում
է
վերադառնալ,
բայց
տնտեսական
ամենածանր
վիճակում:
Պարսկաստանում
կազմուած
նոր
Ազգային
Խորհուրդը,
Յակոբ
Ղուկասեանի
նախագահութեամբ,
անգամներ
դիմում
է
Անգլիայի
լիազօր
ներկայացուցիչ
Թամսընին
հայ
գաղթականներին
օգնելու
եւ
նրանց
վերադարձի
ճամբան
հարթելու
համար,
սակայն
անօգուտ:
Անգլիական
ներկայացուցչութիւնը
մօտիկ
կապեր
էր
ստեղծել
արդէն
Բաքու
հաստատուած
Ազրբէյջանի
անկախ
Հանրապետութեան
կառավարութեան
հետ:
Ուստի
հայ
գաղթականների
Բաքու
վերադարձը
նպատակայարմար
չէր
լինի:
Ըստ
Մելիք-Եօլչեանի,
անգլիական
ներկայացուցչութիւնը
Դաշնակցութեան
Կ.
Կ.
ին
իր
մօտ
հրաւիրելով՝
առաջարկել
էր
յորդորել
հայերին
հեռանալու
Ազրբէյջանից,
մանաւանդ՝
Բաքուից:
[1]
Ազրբէյջանամէտ
այս
քաղաքականութեան
դրսեւորումն
էր
նաեւ
Զօր.
Թամսընի
1918-ի
Նոյեմբեր
18-ի
հեռագիրը
Անդրանիկին,
որ
դէպի
Ղարաբաղ
էր
արշաւում
եւ
Շուշիից
40
կիլոմետրի
վրայ
էր
կանգնած:
Թամսընը
կարգադրում
էր
Անդրանիկին
յետ
դառնալ՝
մինչեւ
հայկական
հարցը
կը
լուծուի
հաշտութեան
համաժողովին,
իսկ
մինչ
այդ
ժողովը
անգլիացիները
իրենք
էին
պաշտպանելու
հայերին:
Կարծես
նպատակադրուած
էր
Ղարաբաղի
ու
Զանգեզուրի
հայութեան
դիմադրութիւնը
խափանել
եւ
այդ
շրջանները
Ազրբէյջանի
կազմի
մէջ
բերել:
Անգլիական
քաղաքականութիւնը
Ազրբէյջանի
հանդէպ
մի
քանի
փուլից
անցաւ
ու
յանգեց
Ազրբէյջանի
անկախութեան
եւ
նրա
մուսաւաթական
կառավարութեան
անվերապահ
ճանաչման,
որ
կատարուեց
Թամսընի
1918-ի
Դեկտեմբեր
28-ի
յայտարարութեամբ:
Իսկ
մինչ
այդ,
հակառակ
Ազրբէյջանի
անկախութեան
ճանաչման,
Նոյեմբեր
24-ին
Թամսընը
յայտարարել
էր,
թէ
Սեւ
եւ
Կասպից
ծովերի
միջեւ
գտնուող
«ռուսական
հողերի»
ճակատագիրը
որոշուելու
է
հաշտութեան
խորհրդաժողովում:
Նոյն
ոգով,
հենց
այն
օրերին,
երբ
անգլիական
զօրքը
Բաքու
էր
հասել
օսմանեան
բանակի
դէմ
կռուելու,
Օգոստոս
26-ին
Բաքւում
հրատարակւում
էր
Ռուսաստանի
ժողովուրդներին
ուղղուած
Բալֆուրի
կոչը,
ուր
նա
պաշտպանում
էր
Ռուսաստանի
ամբողջականութիւնը
եւ
դատապարտում
նրա
անդամահատութիւնը:
[2]
Միջազգային
այս
խառը
իրադարձութիւնների
մէջ
Բաքուից
վտարուած
բոլշեւիկեան
կուսակցութիւնը
վերադարձի
հեռանկարներ
էր
գծում:
Բաքուի
Կոմունայի
անկումից
յետոյ
կազմալուծուել
էր
Բաքուի
բոլշեւիկեան
կուսակցութիւնը
ու
դադարել
էր
նրա
գործունէութիւնը:
Դրութիւնը
փոխուեց,
երբ
1919-ի
սկզբներին
Բաքու
վերադարձող
գաղթականների
հետ
ներս
սպրդեցին
մի
քանի
բոլշեւիկ
գործիչներ
եւ
սկսեցին
կուսակցութեան
վերականգնման
աշխատանքը:
Նրանց
մէջ
էր
նաեւ
Անաստաս
Միկոյանը:
Նոյն
ծիրի
մէջ
1919-ի
Յունուարին
Մոսկուայում,
Խորհրդային
Ռուսաստանի
Ազգութիւնների
Կոմիսարիատում
(Նարկոմնաց)
կեանքի
կոչուեց
յատուկ
մի
մասնաբաժին
Կովկասի
մահմեդականների
հարցով
զբաղուելու
համար:
Բաքուի
դառն
փորձառութիւնը
պատճառ
էր
դարձել,
որ
կենտրոնը
աւելի
հոգածութեամբ
եւ
զգուշութեամբ
մօտենայ
Կովկասի
այդ
միակ
ճարտարարուեստականացած
շրջանին:
Հաւանաբար
հենց
այս
զգոյշ
քաղաքականութեան
պատճառով
էր,
որ
թոյլ
տրուեց
կազմել
Ազրբէյջանի
Կոմունիստական
Կուսակցութիւնը՝
անկախ
եւ
հաւասար
Կովկասի
Բոլշեւիկեան
Կուսակցութեան
Երկրային
Կոմիտէին
(Ռայկոմին):
Ապա
նոյն
ազգային
բաժանումով
կոմունիստական
կուսակցութիւններ
կազմուեցին
նաեւ
Հայաստանում
եւ
Վրաստանում:
[3]
Մոսկուան
փոխել
էր
իր
գործելակերպը
եւ
Անդրկովկասում
բոլշեւիկեան
յեղափոխութիւնը
իրականացնելու
հեռանկարով
այս
անգամ
տեղի
էր
տուել
ազգայինին՝
հանդուրժելով
ազգային
շեշտաւորումը
կովկասեան
կուսակցական
կառոյցներում:
Նոյն
երեւոյթի
դրսեւորումն
էր
նաեւ
Անդրկովկասի
ազգային
հանրապետութիւնների
նկատմամբ
ցուցաբերած
Մոսկուայի
հանդուրժողութիւնը,
որ
հաւանաբար,
եւ
ինչպէս
ապագայ
իրադարձութիւնները
ցոյց
տուին,
առժամեայ
բնոյթ
ունէր:
[1]
«Բագուի
հերոսամարտը»,
«Հայրենիք»
ամսագիր,
Գ.
տարի
թիւ
11,
Սեպտեմբեր,
1925,
էջ
75:
[2]
Այս
համեմատութիւնը
կատարել
է
Ս.
Մասուրեանը,
Պ.
Միլիւկովի
«Ռուսաստանը
Բեկման
Շրջանում»
աշխատութիւնից
մէջբերումներ
կատարելով:
Տես՝
Ս.
Մասուրեան,
«Ռուսաստանը
Բեկման
Շրջանում»,
«Հայրենիք»
ամսագիր,
Ե.
տարի,
թիւ
12,
Հոկտեմբեր,
1927:
[3]
Բաքուի
մէջ
տարած
բոլշեւիկեան
գործունէութեան
մասին
տես՝
Րիչըրդ
Յովհաննիսեան,
The
Republic
of
Armenia,
vol.
I,
էջ
398-403։