Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
28. ԿՈԿՈՆ ԾԱՂԻԿՔ ԿՈՅՍԻՆ
       Լուսափըթիթ ւ՚անարեւ
Զոյգ մ՚աշխարհներ ես տեսի
Ճառագայթից , բոյրերու
Եւ փափկութեան ու լոյսի:
       Ո՜հ, չ՚է՛ նոցա պէս անբիծ
Իտալական վեհ երկին,
Եթէ չ՚ունին աստեղց բոյլ,
Ամպ ու կայծակ ալ չ՚ունին:
       Ո՜հ, յաւիտեան միշտ կոկոն
Կարծես զոյգ մը ծաղիկ են,
Բայց նըման կոյս սրտերու՝
Կարի քաղցըր կը բուրեն:
       Ձեռք կարկառել ս՚աշխարհաց
Ակնախըտիղ ու անտես՝
Յանդուգն ըլլալ է լոկ քան
Զ՚աշխարհակալն Արտաշէս:
       Ի՞նչպէս արդեօք կերտեց Նա
Լուսագունդներս այս դողդոջ,
Նա աշխարհի քան ըզկերտ՝
Մտածեց ոգի տալն կընոջ:
       Կը դողդողան իմ շուրթեր
Հըպիլ սիրոյ այդ խըռով
Կոկոն ծաղկանց՝ խամրելու,
Արատելու երկիւղով:
       Այլ որ շուրթերն յանդգնի
Հըպել հրաշից այդ լուսէ,
Կ՚երդնում յ՚աշխարհն աստեղաց,
Թէ նա դա՛ր մը կը ծըծէ:
       1871