Բերդի յիշատակարան

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԲԵՐԴԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ]

1863 թիւ

Յունուարի 11-ին

յայտնեցին ինձ գործի ծերակոյտ տրուելը:

13-ին տեսութիւն

պ. Սուլթանշահի, եղբօրս եւ ուրիշների հետ:

Փետրուարի 1-ին

վերջին անգամ տեսութիւն եղբօրս հետ:

12-ին

առաջին անգամ կանչեցին ինձ ծերակոյտ:

13-ին

ծերակոյտի հրամանը` տեսութիւն թոյլ տալու համար:

Մարտի 5-ին

ըստ գերագոյն հրամանի` սկզբնաւորութիւն տեսութեան: Եղբայրս եւ Ա[նանիա] Ս[ուլթանշահը] եկան ինձ այցելութեան:

13-ին

նամակ գրեցի եղբօրս․ պատասխան չստանալով, 17-ին կրկնեցի:

21-ին

վերստին կրկնեցի: Այսօր ինձ յայտնեցին, թէ տեսութիւնը դարձեալ դադարացրած է եւ թէ վերստին խնդրւում է թոյլտւութիւն: Խելքս չէ հասնում այս հակասական խօսքերին:

23-ին

երեկոյեան ստացայ երկու նամակ, մինը 22-ից, իսկ միւսը 23-ից:

24-ին

գրեցի պատասխանը, որ կ՚երթայ 25-ին:

27-ին

ստացայ մի նամակ եւ պատասխանը գրեցի նոյն օրը, որ կ՚երթայ 28-ին:

28-ին

ստացայ մի նամակ. պատ[ասխանը] գրեցի 29-ին, որ կ՚երթայ 30-ին: Այսօր ինձ յայտնեցին, թէ Զատկին տեսութիւն թոյլ կը տան:

Ապրիլի 1-ին

տեսութիւն եղբօրս եւ այլոց:

3-ին

նամակ ստացայ հանդերձ 1 ֆ[ունտ] թաբ[ակով] եւ թղթով եւ պատասխանեցի 4-ին: Ժողովրդական քերականութեան վերայ սկսեցի աշխատել ապրիլի 1-ից:

7-ին

նամակ ստացայ երկու հատ, մինը 4-ից, իսկ միւսը 6-ից եւ պատասխանեցի 8-ին, որ գնաց նոյն օրը:

9-ին

տեսութիւն եղբօրս հետ եւ Յովհանն[էսի]:

11-ին

նամակ ստացայ. պատասխանեցի 12-ին, որ կ՚երթայ 13-ին:

14-ին

նամակ ստացայ, պատաս[խանեցի] նոյն օրը, կ՚երթայ 15-ին (12 շիշ գինի):

15 -ին

յայտնեցին, թէ գինին ինձի չէ, այլ բոլոր բանտարկելոց:

16-ին

տեսութիւն եղբօրս, Սուլթանշահի, Նազարեանցի եւ Լ[ազար] Իլի[չի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 25-ին:

18-ին

ստացայ նամակ եւ պակսիմատ. 19-ին պատասխանեցի, որ գնաց 20-ին:

22-ին

նամակ ստացայ, ուր յայտնում են, թէ այսօր-էգուց պիտի պատասխան ընդունեն, պիտի ընդունուի՞ ռնգեղջիւրը, թէ չէ: Նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ 23-ին:

25-ին

տեսութիւն եղբօրս եւ Եզեանցի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է մայիսի 3-ին:

28-ին

նամակ ստացայ 27-ից գրուած, պատասխանեցի եւ գրեցի մի առանձին նամակ մեր տունը, որ կ՚երթայ 29-ին:

29-ին

նամակ ստացայ առանց ամսաթուի: Սիգար հարիւր հատ, ընտիր ծաղիկ, Ուպմանից:

Մայիսի 1-ին

նամակ գրեցի եղբօրս` ապրիլի 29-ին ստացածիս պատասխանը:

2-ին

նամակ ստացայ 1-ից գրած, եղբօրս եւ օրիորդ Մագդալինէի ստորագրութեամբ: Ստացայ նաեւ 1 ֆունտ թաբակ:

3-ին

տեսութիւն եղբօրս, տէրտէրի, Մարի[ա] Աթանաս[եւնայի] եւ Մագդ[ալինէի] հետ: Առաջիկայ տեսութիւնը յայտնի չէ:

7-ին

նամակ ստացայ 7-ից գրուած, որով ուղարկում են պակսիմաթ եւ ասում են, թէ Կալկաթայի երեսփոխանութեան թուղթը պիտի երթայ եղած մայիսի 1-ին: 7-ին պատասխանեցի, որ կ՚երթայ 8-ին:

9-ին

նամակ ստացայ եւ Բոկլի գիրքը, ուր գրում են, թէ տեսութիւնը նշանակուած է 10-ին, այսինքն վաղը:

10-ին

տեսութիւն եղբօրս, Յովհ[աննէսի] եւ Աջ[եմեանի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է մայիսի 20-ին:

13-ին

նամակ ստացայ 12-ից Ա[նանիա] Ս[ուլթանշահ]ից եւ 10 նարինջ:

18-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ 19-ին:

20-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ տէր Մատթէոսի հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է մայիսի 27-ին:

22-ին

նամակ ստացայ 21-ից գրուած, որով ուղարկեցին ռնգեղջիւրի մասին դուրս եկած թղթի պատճէնը եւ 10 նարինջ:

23-ին

նամակ գրեցի Ղազարոս եւ Սերոբ եղբարցս, որ կ՚երթայ 24-ին. Սերոբի նամակը թուեալ է մայիսի 26-ից, փոշտի պատճառով:

25-ին

100 հատ սիգար-ծաղիկ ուպմանեան: Նամակ ստացայ եղբօրիցս, նոյն թուականից: Այսօր աւելորդ շորերը տուին նորան:

27-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի] եւ Վ[արդերեսի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է յունիսի 3-ին:

29-ին

նամակ ստացայ 28-ից գրուած, որով ուղարկեցին 2 մունդշտուկ եւ նարինջ 10 հատ, որ եւ ընծայեցի:

30-ին

նամակ գրեցի եղբօրս կուպոնների մասին, որ գնաց նոյն օրը:

Յունիսի 2-ին

նամակ ստացայ եղբօրիցս 1-ից գրուած, որով յայտնում են ռնգեղջիւրի վէրք ստանալը եւ ճար են խնդրում:

3-ին

տեսութիւն եղբարցս հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 10-ին:

5-ին

ստացայ երկու նամակ, մինը նոյն թուականից, երկրորդը առանց թուականի, որով ուղարկեցին թաբակ, նարինջ եւ խաւիար:

6-ին

նամակ գրեցի եղբօրս եւ Սուլթանին նամակին պատասխան միեւնոյն նամակի մէջ:

10-ին

տեսութիւն եղբօրս, տէր Մատթէոսի եւ Ալեքսանդրի հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 17-ին:

12-ին

նամակ ստացայ 2 հատ. մինը եղբօրիցս նոյն թուականից, իսկ միւսը մեր տունից յունիսի 4-ից, որ գրուած էր հօրս եւ մօրս բերնից, մի շատ յիմար եւ անշնորհք գիր: Ինչ է նէ, Աստուած ընդունելի անէ:

13-ին

նամակ գրեցի եղբօրս, մեր տունը եւ Մատթէոս սրբազանին, որ կ՚երթայ 14-ին: Սրբազանի նամակը սխալմամբ թուեալ է 12-ից:

16-ին

նամակ ստացայ եղբօրիցս 15-ից գրուած, ուր յայտնում են 13-ից գրած նամակներիս ստացուելը:

17-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Միքայէլի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է յունիսի 24-ին:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից գրած եւ նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ 21-ին:

22-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից գրած, որով ուղարկեց ձուկ, բակսիմատ եւ փոշտի թուղթ եւ այլն:

24-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի] եւ Յովհ[աննէսի] հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է յուլիսի 1-ին: Այսօր սկսեցի սիգարը, որ առնուած է Ուպմանից. 100 հատ:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն թուականից:

27-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ 28-ին:

29-ին

նամակ ստացայ եղբօրիցս, 28-ից գրուած: Այսօր առողջութիւնս լաւ է, քան թէ երէկ:

30-ին

այսօր քինա սկսեցի ընդունել, եւ առողջութիւնս անհամեմատ լաւ է, քան թէ երէկ:

[Յուլիսի] 1-ին

տեսութիւն եղբօրս, Մարտին Մակարիչի, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Մ[ոիսէյ] Զ[ախարիչի] հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 8-ին: Այսօր առողջութիւնս լաւ էր, քան թէ երէկ: Երեկոյեան գլուխս էր ցաւում եւ թուլութիւն ունէի:

2-ին

նամակ ստացայ եղբօրիցս Սուլթանի նամակի զօրութեամբ: Առողջութիւնս ուղղւում է կամաց-կամաց:

3-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ 4-ին:

7-ին

նամակ ստացայ եղբօրիցս, 6-ից գրուած:

8-ին

տեսութիւն եղբօրս, Յովհ[աննէսի], Ալեքս[անդրի], Սուլթ[անշահի], Կարապ[ետի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 15-ին: Այսօր ինձ ասացին, թէ Կարապետ Մարգարեանցը պիտի գայ 12-ին: Այսօր իմացայ, թէ [ճանապարհին] է: Ցնծա՛:

10-ին

ստացայ Քոլբի վիճակագրութիւնը եւ Լուիսի գիրքը, նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ վաղը: Այս նամակը պատռեցի, չուղարկեցի:

11-ին

առողջութիւնս թէեւ լաւ է, քան թէ առաջ, բայց տակաւին շատ տկար եմ. լերդս եւ գլուխս ցաւում են: Նամակ չստանալուս համար աղբաթս էլ խառնուած է:

12-ին

այսօր նամակ գրեցի եղբօրս, որ եւ կ՚երթայ իսկ: Նամակ ստացայ եղբօրիցս 10-ից արձակած, երեւի թէ սխալ դրել են թուականը: 12-ին երեկոյեան 10 ժամին նամակ ստացայ Աւետիք քեռորդուցս:

13-ին

նամակ գրեցի եղբօրս` 10-ից գրածին պատասխան: Այսօր վերակացուի ձեռքով ուղարկեցի կոմենդանտին խնդիր միջատների մասին, որ անդադար ապականում էին կերակուրքը եւ թէյը: Երեկոյեան ինձ յայտնեց վերակացուն, թէ խնդիրը տուել է կոմենդանտին եւ թէ նա հրամայել է մաքրել խոհանոցը:

[Յուլիսի] 14-ին

այսօր տարեգլուխ է բանտարկութեանս (14 յուլիս, 1862-ից սկսած):

15-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի], Սուլթ[անշահի] եւ Բաղդասարի հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակած է 22-ին: Այսօր նամակ գրեցի եղբօրս գրքերի մասին եւ մի նամակ դրի մէջը մեր տունը ուղարկելու համար Աւետիքի անունով, սորա թուականը դրուած է 17-ը, որովհետեւ փոշտի օր է:

17-ին

առաւօտ կանուխ բերին ինձ եղբօրս ուղարկած գրքերը, որ չէի ուզել. աղբաթս խառնուեցաւ, նոյն րոպէին հետ դարձուցի. չգիտեմ կառնո՞ւ այսօր, թէ ոչ: Նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով: 18-ին պատասխանեցի, որ կ՚երթայ 19-ին:

20-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ գրքեր:

22-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Սուլթանի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 29-ին:

24-ին

սկսեցի սիգարը 100 հատ. տկար եմ: Նամակ ստացայ եղբօրիցս, անթուական, կլուբնիկա եւ մալինայով, որով յայտնում է Կ[արապետ] Մ[արգարեանի] գալուստը: Իսկոյն պատասխանեցի, որ կ՚երթայ 25-ին:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս 27-ից գրուած:

29-ին

տեսութիւն եղբօրս, Կ[արապետ] Մ[արգարեանի], Դ[անիէլ] Թ[որոսիչի] եւ Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է օգոստոսի 5-ին:

31-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով եւ մի ֆունտ թաբակ:

Օգոստոսի 1-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ 2-ին: Տկա՛ր եմ:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ Բոկլի գիրքը: Նամակը թուեալ է 2-ից եւ մէջը կար մեր Գաբրիէլի նամակը յուլիսի 26-ից գրուած:

5-ին

տեսութիւն եղբօրս, Դ[անիէլ] Թ[որոսիչի] եւ Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է թէեւ 12-ին, բայց յոյս կայ, որ առաջ էլ տեսնուինք: Այս երեկոյ, լոյս 6, սաստիկ տկարացայ, ջերմ ունէի եւ 12 անգամ փորս լուծեց:

6-ին

լուծողութիւնը շարունակւում է, թէեւ փոշին չեմ ընդունում, թէեւ երէկ էլ միայն մի անգամ եմ ընդունել: Սաստիկ թոյլ եմ: Կէսօր: Երեկոյեան մի փոքր լաւ էի:

7-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրից, հանդերձ մրգօք: Գրում են, թէ մերոնք ողջով առողջ են. փառք Աստծոյ: Ես էլ լաւ եմ այսօր: Պատասխան գրեցի եղբօրս, որ վաղը կ՚առնու: 7-ին ի լոյս 8 սաստիկ տկարացայ որովայնալուծութեամբ, մինչեւ առաւօտ 16 անգամ լուծողութիւն արիւնախառն:

8-ին

շարունակւում է տկարութիւնս, չնայելով որ գործ եմ դնում սաստիկ հնարներ, ինչ որ ցոյց է տալիս բժշկութիւնը:

9-ին

շարունակւում է, բայց մի փոքր թեթեւ:

10-ին

մինչեւ կէսօր շարունակուեցաւ, կէսօրից մինչեւ երեկոյ ժամը 10, որ այս տողերս գրում եմ, հանգիստ եմ: Այս րոպէիս նամակ ստացայ եղբօրիցս այսօրից թուականով, որով ուղարկում են մրգեր, թամա՜մ:

12-ին

առողջութիւնս գրեթէ ուղղուեցաւ: Տեսութիւն եղբօրս, Մ[արիա] Ա[ֆանասեւնայի], Մագդաղ[ինէի], Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի], Յովհանն[էս] խանի եւ Ալեքսանդրի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 19-ին:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս 13-ից գրուած, որով ուղարկեց մի ֆունտ թաբակ: 15-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը: Առողջութիւնս բաւական միջակ է:

17-ին

նամակ ստացայ Աւետիքից, 9-ից գրուած. պատասխան գրեցի նոյն օրը, որ եղբօրս տամ երկուշաբթի:

19-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի] եւ Վարդ[երեսի] հետ: Վադուժի նամակը տուի. եւ ինձ բերել էր Լ[ազար] Ի[լյիչը] հարիւր հատ սիգար: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 26-ին:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականով գրուած. 22-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը եւ խնդրեցի շերամադարմանութիւն եւ պակսիմատ:

24-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականից եւ պակսիմատ:

25-ին

փոքր-ինչ տկարութիւն զգում եմ լերդի գրգռականութիւնից:

26-ին

տկարութիւնս շարունակւում է: Տեսութիւն եղբօրս հետ եւ Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի], Յովհ[աննէսի] եւ Յովակիմի հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է սեպտեմբերի 2-ին:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս 27-ից, հանդ[երձ] 1 ֆ[ունտ] թաբակ[ով], կազմ[ած] Բոկլ եւ շերամադարմանութիւն. նոյն օրը պատասխանեցի:

31-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ Բերբերեանից 23 թուականից օգոստոսի, որին պատրաստեցի պատասխան սեպտեմբերի 1-ին, որ 2-ին եղբօրս տամ, տեսութեան ժամանակ, փոշտ ձգելու համար:

[Սեպտեմբերի] 2-ին

տեսութիւն եղբօրս եւ Յովհ[աննէսի] հետ: Բերբ[երեանի] նամակը տուի: Օգոստոսի 28-ից գրած նամակս եղբայրս չէ ստացել: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է սեպտեմբերի 9-ին:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ Սուլթանից, երկուքն էլ անթուական:

5-ին

պատասխան գրեցի, որ տուի առաւօտ 6-ին:

6-ին

նամակ ստացայ եղբօրիցս 5-ից գրուած, այլեւ պակսիմատ եւ Ռանքէ:

9-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի] եւ Սուլթանշահի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է 16-ին:

12-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով եւ 1 ֆ[ունտ] թաբակ: Պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը առաւօտ, այսինքն 13-ին:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով, որով ուղարկեց պակսիմատ եւ «հասարակաց շահի» տպած գրքերի ցուցակը:

16-ին

տեսութիւն եղբօրս եւ Յովհ[աննէսի] հետ, բերել էին պակսիմատ եւ Ռանքէի գիրքը՝ կազմած: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է 23-ին:

18-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով, հանդերձ տետրակներով եւ խաղողով:

19-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ 20-ին:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս երէկուայ թուականով, որով ուղարկեց «հասարակաց շահի» հաշիւը, պակսիմատ, այլեւ տեղեկութիւն տուեց Սերոբի որդու մահուան մասին:

23-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Ա. Սուլթ[անշահի] հետ. գրքերի հաշուացուցակը տուի: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է 30-ին: Այսօր բերեց ինձ շերամադարմանութիւնը եւ սորգոյի մասին գրուած գիրքը: Նոյնպէս բերեց եւ խաղող:

25-ին

նամակ ստացայ եղբօրիցս 24-ից գրուած, որով յայտնում է իր տկարութիւնը: 26-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

27-ին

երեկոյեան նամակ ստացայ եղբօրիցս, որով ուղարկեց պակսիմատ եւ խաղող, եւ որով յայտնեց Վարդերեսի հիւանդութիւնը:

30-ին

առաւօտ խաղող ստացայ եւ տանձ: Տեսութիւն եղբօրս եւ Յովհաննէսին հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է հոկտեմբերի 7-ին: Սեպտեմբերի 30-ին երեկոյեան 1 ֆունտ թաբակ ստացայ:

[Հոկտեմբերի] 2-ին

նամակ ստացայ եղբօրիցս 1-ից գրուած որով ուղարկեց պակսիմատ:

5-ին

զուր տեղը նամակի սպասեցի:

7-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի], տէր Գրիգ[որի], Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Սարգսի հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակած է 14-ին:

9-ին

նամակ ստացայ եղբօրիցս 8-ից գրուած, որով յայտնում է, թէ տանից ոչ լուր կայ եւ ոչ նամակ. այս շատ զարմացնում է ինձ:

10-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ 11-ին:

12-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով, որով ուղարկեց 1 ֆունտ թաբակ եւ օրգանական քիմիայ Մենդելեեւի. գրում է, թէ 10-ի նամակը չէ ստացել, այլեւ յայտնում է, թէ տանից նամակ չկայ եւ թէ ինքը ուզում է տեսութեան գնալ:

14-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի], Մ[արիա] Ա[ֆանասեւնայի], Մագդ[աղինէի] եւ Յովհաննէսի հետ. այսօր: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է 21-ին:

16-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով եւ խաղող: 17-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը, այսինքն 18-ին:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով, որով յայտնում է․ ա) թէ 17-ից գրած նամակս դեռ չէ ստացել. երեւի այս էլ 10-ի նամակիս քովն է գնացել: Այլեւ յայտնում է, թէ տունից նամակ է ստացել, ուր մեր ծնողաց մասին լաւ չեն գրում, այս շատ խուլ լուրը ինձ ստիպում է մի անբախտութիւն ենթադրել: 17-ին ուզում էր անպատճառ հեռագիր ուղարկել, ինչի՞ չէ ուղարկում եւ սպասում է եւ 18-ին, որպէս թէ, նամակ ստացել է Գաբրիէլից: Այս բոլորը ինձ կասկածի տակ է ձգում: Տեսնենք վաղը ինչ կ՚ասէ:

21-ին

տեսութիւն եղբօրս, Վարդ[երեսի], Յովհ[աննէսի] եւ Միք[այէլի] հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակած է 28-ին:

23-ին

նամակ ստացայ եղբօրիցս այսօրուայ թուականով, որով ուղարկեց Վադուժի նամակը:

24-ին

պատասխան գրեցի թէ եղբօրս եւ թէ Վադուժին. կ՚երթայ 25-ին:

28-ին

տեսութիւն եղբօրս եւ Բուդաղեանցի հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է նոյեմբերի 4-ին:

30-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ 1 ֆ[ունտ] թաբակ: 30-ին պատասխանեցի, որ կ՚երթայ 31-ին:

Նոյեմբերի 4-ին

տեսութիւն եղբօրս հետ եւ այլոց․ առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 11-ին: Այսօր երեկոյեան նամակ գրեցի եղբօրս եւ գրքեր ուզեցի:

6-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ իսկոյն պատասխանեցի: Այսօր ուղարկել էր ինձ հին հեղինակները:

11-ին

տեսութիւն եղբօրս հետ եւ այլոց, առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 18-ին:

14-ին

նամակ ստացայ 13-ից գրուած, որին նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ 15-ին:

16-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից գրուած:

18-ին

տեսութիւն եղբօրս հետ եւ Յովհ[աննէսի], եւ Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի]: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 25-ին: Այսօր բերին բառարանները:

20-ին

նամակ ստացայ եղբօրիցս հանդերձ թաբակով եւ մունշտուկներով, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

24-ին

նամակ ստացայ եղբօրիցս 21-ից գրուած:

25-ին

տեսութիւն եղբօրս, Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] եւ Լ[ազար] Ի[լյիչի] հետ: Առաջիկայ տեսութիւնը նշանակուած է դեկտեմբերի 2-ին: Այսօր իմացայ, թէ վեհափառ կաթողիկոսը ընծայի ընդունելութիւն է արել Այվազին:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս 27-ից գրուած: 26-ին նամակ էի գրել եւ թողել բերդակալի մօտ, կարծելով թէ 27-ին եղբայրս կը գայ կ՚առնու, բայց չեկաւ, նամակն էլ այնտեղ մեռելկոխ եղաւ:

29-ին

նամակ գրեցի եղբօրս 28-ից ստացածիս պատասխան, որ կ՚երթայ վաղը:

Դեկտեմբերի            1-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյեմբերի 30-ից, որով յայտնում է Չերքեզեանցի մահը:

2-ին

տեսութիւն եղբօրս եւ այլոց հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է դեկտեմբերի 9-ին:

3-ին

նամակ գրեցի եղբօրս 6 թերթի վրայ հնդկական գործի եւ դպրոցի մասին:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս հանդերձ քեռորդուոց նամակներով, նոյն օրը պատասխանեցի եղբօրս, Աւտուշին, Գաբրիէլին եւ Բերբերովին, որ կ՚երթայ վաղը: Նախիջեւան գնալու թղթերը թուեալ են 7-ից:

8-ին

նամակ ստացայ եղբօրիցս 7-ից գրուած, որով յայտնում է, թէ վերոգրեալ թղթերը ստացել է եւ ճամփու է դնում:

[Դեկտեմբերի] 9-ին

տեսութիւն եղբօրս եւ Յովհ[աննէսի] հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է դեկտեմբերի 16-ին:

11-ին

նամակ ստացայ եղբօրիցս 10-ից գրուած, գրքեր, ձուկ եւ պակսիմատ: 12-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս երէկուայ թուականով: Յայտնում է, թէ Սուլթանը նոյեմբերի 24-ին դուրս է եկել Թիֆլիսից:

16-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 23-ին: Այսօր իմացայ, թէ Սուլթ[անշահը] դեկտեմբերի 2-ին դուրս է եկել Տաք ջուրից:

18-ին

նամակ ստացայ եղբօրիցս, խաղող, գիրք եւ թաբակ: 19-ին պատասխանեցի, որ կ՚երթայ 20-ին:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս, որով յայտնում է Ղազարոսի հարսանիքը, Բերբերի հիւանդանալը եւ Սուլթ[անշահի] Նախիջեւան գալը եւ այլն:

23-ին

տեսութիւն եղբօրս հետ եւ այլոց: Առաջիկայ տեսութիւնը նշանակած է դեկտեմբերի 30-ին:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս 25-ից, գիրք եւ ung[uentum] loliolis: Այսօր ինձ յայտնեցին, թէ վաղը տեսութիւն է նշանակած:

27-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տես[ութիւնը] նշանակ[ուած է] 30-ին:

30-ին

տեսութիւն եղբօրս, Մարիամ Աթանասեանի եւ Մագդաղինէի հետ: Առաջիկայ տեսութիւնը յայտնի չէ:

31-ին

ժամը 11-ին երեկոյեան: Այս 1863 թիւը վերջացնելու վրայ եմ բիւր տեսակ մտածութիւններով: Երանի թէ 1864-ը, որ մէկ ժամից կը գայ, աւելի երջանկութիւնաբեր լինէր: 12 ժամ, 1863. ընծայի ընդունելութիւն: Գնա՜ց ու էլ գալիք չունի:

 

 

1864

 

 

Շնորհաւոր նոր տարի

Յունուարի 1-ին

 

նամակ ստացայ եղբօրիցս, Հիւսիսափայլ եւ Կռունկ: 2-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

7-ին

տեսութիւն եղբօրս հետ, դրսուանց, հազիւ 1/2 ժամ. առաջիկայ տեսութիւնը նշանակած է 13-ին: Այսօր տուի եղբօրս Աւետիքին գրուած նամակը:

8-ին

նամակ ստացայ եղբօրիցս 7-ից գրուած, որով յայտնում է զանազան Նախիջեւանի լուրեր:

9-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ վաղը:

11-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականից:

13-ին

տեսութիւն եղբօրս հետ, առաջիկայ տեսութիւնը նշանակած է 20-ին:

15-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականից:

20-ին

տեսութիւն եղբօրս հետ, առաջիկայ տեսութիւնը նշանակած է 27-ին:

22-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ միեւնոյն օրը պատասխանեցի:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս 2 հատ. մինը անցած շաբթից մնացած, Աւտուշիցն էլ էր մի նամակ:

27-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը փետրուարի 3-ին:

29-ին

նամակ ստացայ եղբօրիցս, 30-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

Փետրուարի 1-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

3-ին

տեսութիւն եղբօրս հետ, առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 10-ին:

6-ին

նամակ ստացայ 5-ից գրուած, եւ ձուկ, եւ խաւիար: 6-ին թէեւ պատասխանեցի, բայց վերակացուն մոռացել էր, եւ կ՚երթայ միայն 8-ին:

8-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից:

10-ին

տեսութիւն եղբօրս հետ, առաջիկայ տես[ութիւնը] 17-ին:

13-ին

նամակ ստացայ եւ գրքեր, նոյն օրը պատասխանեցի: 13-ին յայտնեցին ինձ երրորդ բաժանման հրամանը իմ աշխատութեանց մասին:

16-ին

նամակ ստացայ 15-ից գրուած:

17-ին

տեսութիւն եղբօրս եւ Մագդաղինէի հետ, առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 24-ին:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս, թերթեր, թաբակ, խաղող եւ այլն. նոյն օրը պատասխանեցի:

20-ին

տուի գրուածքս քննութեան:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

24-ին

տեսութիւն եղբօրս հետ:

28-ին

տեսութիւն եղբօրս հետ:

[Մարտի] 2-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը 9-ին է:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

5-ին

պատասխանեցի:

9-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 16-ին:

11-ին

Քերոբի գրքերը ուղարկեցի. 11-ին նամակ ստացայ եղբօրիցս, պակսիմատ, թաբակ եւ տետրակներ:

12-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ 13-ին:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

16-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 23-ին:

18-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ յոյն Աստուածաշունչ: Նոյն առաւօտը Կորեան գիրքը դարձուցի:

19-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ 20-ին:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

23-ին

տեսութիւն եղբօրս հետ. այսօր տուի Սերոբին ուղարկուելու թուղթը, թուեալ 25-ից. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 30-ին:

25-ին

նամակ ստացայ, բայց ոչ լրագիրքը, որ բացին բերդակալի մօտ:

26-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս, որով յայտնում է, թէ չեն թոյլ տալիս ինձ բան տպել Հիւսիսափայլում մինչեւ իմ գործի վճիռը:

30-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է ապրիլի 6-ին:

[Ապրիլի] 1-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ 1 ֆունտ թաբակ: Նոյն օրը պատասխանեցի, չգիտեմ երբ կ՚երթայ:

3-ին

նամակ ստացայ եղբօրիցս 1-ից գրածիս պատասխանը:

6-ին

տեսութիւն եղբօրս հետ: Աոաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 13-ին:

8-ին

  նամակ ստացայ եղբօրիցս եւ Հիւսիսափայլը, 1864 №2: Նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

13-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տե[սութիւնը] 20-ին:

15-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

16-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

18-ին

նամակ ստացայ:

20-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 27-ին:

23-ին

նամակ ստացայ եղբօրիցս 22-ից գրուած, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

27-ին

տես[ութիւն]. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակ[ուած է] մայիսի 4-ին: Այսօր տուի եղբօրս Սերոբ եղբօրս գիրը, որ ուղարկէ, թուեալ 29-ից:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ թաբակ:

29-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

Մայիսի 2-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից գրուած:

5-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տե[սութիւնը] նշանակ[ուած է] 11-ին: Այսօր ստացայ Հիւսիսափայլի երրորդ թիւը:

7-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

10-ին

նամակ ստացայ եղբօրիցս 9-ից գրուած:

11-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակուած է 18-ին:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը: [Յետոյ աւելացրած] Այս թուղթը չէ գնացել:

17-ին

նամակ ստացայ եղբօրիցս 16-ից գրուած:

18-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 25-ին:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս 20-ից գրուած, նոյն օրը պատասխանեցի: Յոյս ունիմ, թէ վաղը երթայ:

24-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականից` 21-ից գրածիս դարձը:

25-ին

տես[ութիւն եղբ[օրս] հետ: Առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] յունիսի 1-ին: Այսօր տուի Սերոբին նամակը:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս 27-ից գրուած, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

Յունիսի 1-ին

երկրորդ անգամ կանչեցին ինձ ծերակոյտ: Այսօր նամակ ստացայ եղբօրիցս 31-ից (մայիս) գրուած: Երեկոյեան ժամը 6-ին տեսութիւն եղբօրս եւ Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] հետ: Այսօր իմացայ Այվազին վաղը երթալը: [Յետոյ աւելացրած]  Այվազը գնացել է 4-ին:

3-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն օրից, 4-ին պատասխանեցի:

7-ին

նամակ ստացայ եղբօրիցս 5-ից գրուած, 4-ից գրածիս պատասխանը:

Յունիսի] 8-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակ[ուած է] 15-ին:

12-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն օրը պատասխանեցի հանդերձ հեռագրով ի Նախիջեւան:

14-ին

նամակ ստացայ 11-ից գրուած, փոստ ձգած էր 13-ին:

15-ին

տեսութիւն եղբօրս եւ Անանիային հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 22-ին: Այսօր հիւանդացայ, ջերմ ունէի:

16-ին

շարունակւում է: Մէջքս, գլուխս եւ կոկորդս ցաւում են:

17-ին

ջերմս, մէջքիս եւ գլխիս ցաւերը գնացին, կոկորդիս ցաւը թուլացաւ, յոյս ունեմ, որ վաղը իսպառ լաւանամ: Այսօր նամակ ստացայ եղբօրիցս եւ 1 ֆունտ թաբակ: Նոյն օրը պատասխանեցի: Այս նամակը տուի 18-ին առաւօտ:

18-ին

այսօր թէեւ վերահաս տկարութիւնս թոյլ է, բայց լերդս գրգռուած է, ըստ որում ցաւում է:

19-ին

այսօր առողջութիւնս լաւ է: Վաղը ուզում եմ դեղը վերջացնել:

20-ին

դեղը վերջացուցի եւ, փառք Աստծոյ, լաւ եմ: Այսօր նամակ ստացայ եղբօրիցս:

22-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 29-ին: Մօրս գիրը:

23-ին

  նամակ գրեցի Ղազ[արոս] եւ Գրիգ[որ] եղբարցս: Այսօր ստացայ թաբակ, Ստաուդ եւ Վելիգայ:

26-ին

նամակ գրեցի եղբօրս եւ ուղարկեցի Կիպրիանոսին թուղթը եւ նորա պատճէնը, թուղթը ըստ հասցէին եւ պատճէնը` տունը խրկելու համար: Թուեալ է 25-ից:

27-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

28-ին

նոյնպէս, 23-ից թուեալ:

29-ին

տեսութիւն եղբ[օրս] հետ. այսօր իմացայ Անանուշին մահը: Առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակ[ուած է] յուլիսի 6-ին:

Յուլիսի 1-ին

նամակ ստացայ Յովհանն[էսից] եւ նոյն օրը պատասխանեցի:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս, որով յայտնում է Սերոբից նամակ ստանալը եւ այլն, եւ այլն:

6-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 13-ին:

7-ին

նամակ ստացայ Յովհ[աննէսից], գրեանք եւ անպիտան թաբակ:

12-ին

նամակ ստացայ Յովհ[աննէսից] եւ եղբօր[իցս]:

13-ին

տես[ութիւնս] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 20-ին:

14-ին

այսօր տարեգլուխ է բանտարկութեանս, սկսեալ 14 յուլիսից 1862: Երկու տարի՜: 14-ին նամակ ստացայ Յովհ[աննէսից] եւ 2 ֆ[ունտ] ազնիւ թաբակ:

15-ին

նամակ գրեցի եղբօրս եւ ասի, որ Սերոբին ապահովեալ թուղթ գրէ:

20-ին

տես[ութիւն] եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 27-ին:

22-ին

լերդս գրգռուեցաւ դարձեալ երեկոյեան:

23-ին

շարունակւում է. վատ գիշեր անցուցի: Նամակ գրեցի եղբօրս:

24-ին

լաւ եմ, գիշերը լաւ անցուցի, լերդս հանդարտ է: Այսօր նամակ ստացայ եղբօրիցս 22-ից գրուած:

27-ին

տես[ութիւն] եղբօրս հետ, առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակուած է օգոստոսի 3-ին:

Օգոստոսի 3-ին

տեսութիւն եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 10-ին:

5-ին

սենեակս փոխեցին, ներկի հոտից գլուխս սաստիկ ցաւում է:

7-ին

նամակ գրեցի եղբօրս, նոյն օրը երեկոյեան նամակ ստացայ, թաբակ եւ բալ:

9-ին

նամակ ստացայ եղբօրիցս, որով ուղարկում է Աւտուշի նամակը: 9-ին նամակ պատրաստեցի դէպի տուն, թուեալ է 11-ից, որ պիտի տամ վաղը:

10-ին

տեսութիւն եղբօրս եւ Սուլթ[անշահի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] 17-ին:

13-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ նոյն օրը պատասխանեցի, Աւտուշին եւս գրեցի:

17-ին

տես[ութիւն] եղբ[օրս] եւ վարդապետի հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակած է 24-ին:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս, ձուկն եւ խաւիար:

20-ին

պատասխանեցի:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս 20-ից գրուած:

23-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

24-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ, առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 31-ին:

26-ին

նամակ ստացայ եւ խաղող, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

30-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

31-ին

տեսութիւն եղբօրս հետ: Առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] սեպտեմբերի 7-ին:

Սեպտեմբերի 2-ին

նամակ ստացայ եղբօրիցս նոյն թուականից, 3-ին պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

6-ին

նամակ ստացայ եղբօրիցս 4-ից գրուած:

7-ին

տես[ութիւն] եղբօրս հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 14-ին:

9-ին

նամակ ստացայ եղբօրիցս 8-ից գրուած:

10-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

12-ին

նամակ ստացայ եղբօրիցս 11-ից գրուած:

14-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 21-ին:

16-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

17-ին

պատասխանեցի:

19-ին

նամակ ստացայ:

21-ին

տեսութիւն Մագդաղ[ինէի] եւ Յովհ[աննէսի հետ]. եղբայրս հիւանդութեան պատճառով չէր եկած, առաջիկայ տես[ութիւնը] նշանակուած է 28-ին:

22-ին

նամակ գրեցի եղբօրս:

23-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

24-ին

պատասխանեցի:

25-ին

նամակ ստացայ եղբ[օրիցս]:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

28-ին

տեսութիւն եղբօրս հետ, առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակուած է հոկտեմբերի 5-ին:

Հոկտեմբերի 1-ին

նամակ ստացայ եղբօրիցս, նոյն օրը պատասխանեցի:

3-ին

նամակ ստացայ եղբօրիցս 2-ից գրուած:

5-ին

տեսութիւն եղբօրս հետ, Մագ[դաղինէի] եւ Լ[ազար] Ի[լյիչի]. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 12-ին:

8-ին

նամակ ստացայ 7-ից գրուած, որով յայտնում է եղբայրս հօրս վախճանելը: Տէր լուսաւորեսցէ հոգին: 8-ին պատասխան գրեցի, որ կ՚երթայ վաղը:

10-ին

նամակ ստացայ եղբօրիցս, ուր գտայ եւ Սուլթ[անշահի] նամակը: Պատասխան գրեցի Սուլթ[անշահին] թուեալ 12-ից, որ տամ  եղբօրս տեսութեան ժամանակն:

12-ին

տես[ութիւն] եղբօրս եւ Յովհ[աննէսի] հետ. այսօր տուի Սուլթ[անշահի] նամակը. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 19-ին: Տունից եկած թղթերն էլ կարդացի, եւ աղբաթս սաստիկ խառնուեցաւ: 12 եւ մանաւանդ 13. լերդս բորբոքուած էր:

14-ին

փոքր լաւ է. այսօր նամակ ստացայ եղբօրիցս 13-ից գրած:

15-ին

իսպառ լաւ է. այսօր նամակ գրեցի եղբօրս:

17-ին

նամակ ստացայ եղբ[օրիցս] 16-ից գրուած:

19-ին

տեսութիւն եղբ[օրս] հետ. շատ նեղացայ:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս:

22-ին

պատասխանեցի, որ կ՚երթայ 23-ին:

24-ին

նամակ ստացայ գրուած 23-ից. թէեւ սխալմամբ 22 էր գրուած:

26-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] նոյեմբերի 2-ին:

29-ին

նամակ ստացայ եղբօրիցս 27-ից գրուած, նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

31-ին

նամակ ստացայ եղբօրիցս 29-ից գրուած, բայց 31-ին փոստ ձգած, ուր գրել էր եւ Սուլթանը:

Նոյեմբերի 2-ին

տեսութիւն եղբօրս հետ, Բերբ[երեանին], Մագղաղին[էին], Սուլթ[անշահին] եւ Բերուբէին. յոյս կայ, որ 7-ին վերստին գան տեսութեան: Ապա թէ ոչ` 13-ին:

4-ին

նամակ ստացայ եղբօրիցս 3-ից գրուած:

5-ին

առաւօտ պատասխանեցի, 4-ից թուեալ:

7-ին

տեսութիւն եղբօրս եւ Լ[ազար] Ի[լյիչի] հետ:

9-ին

տես[ութիւն] եղբօրս, Յովհ[աննէսի] եւ Աճեմ[եանի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակ[ուած է] 16-ին:

11-ին

նամակ ստացայ եղբօրիցս 10-ի երեկոյից:

12-ին

պատասխան գրեցի, որ կ՚երթայ վաղը:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ Աւտուշից, 2-ից (նոյեմբ. ) գրուած:

16-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ, Յովհ[աննէսի] եւ տէր Գրի[գորի]: Առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 23-ին:

18-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚երթայ վաղը:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս եւ Փաւստոս Բուզ[անդ]:

22-ին

նամակ ստացայ Յովհաննէսից 21-ից գրուած:

23-ին

տեսութիւն եղբօրս, Լ[ազար] Ի[լյիչի] եւ Յովհ[աննէսի] հետ․ ստացայ Մոսկ[ուայից] գրեանք:

26-ին

նամակ ստացայ եղբօրիցս 24-ից գրուած, որով յայտնում է Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի] առողջութիւնը: Նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը:

29-ին

նամակ ստացայ 27-ից գրուած:

30-ին

տես[ութիւն] եղբ[օրս], Ս[իմէոն] Գ[րիգորեւիչի], Լ[ազար] Ի[լյիչի] եւ Մագդ[աղինէի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] դեկտեմբերի 7-ին

[Դեկտեմբերի] 3-ին

նամակ ստացայ եղբօրիցս, որով յայտնում է մօրս տկարութիւնը եւ Բերբերի եւ Սուլթ[անշահի] 10 օրից վերադարձը Փարիզից. նոյն օրը պատասխանեցի, որ կ՚երթայ վաղը: Նոյն օրը գրեցի եւ առ Ֆ[եօդո]ր Իւան[ովիչը] մօրս մասին:

5-ին

նամակ ստացայ եղբ[օրիցս] նոյն օրից, որով գրում է` ա) նամակս մինչեւ այժմ չստանալը, բ ) Բերբ[երի] եւ այլն Փարիզից գալը եւ երրորդ, որ ցաւ է ինձ, իր տկարութիւնը. Աստուած վերջերս բարին անէ:

7-ին

տես[ութիւն] եղբ[օրս հետ] եւ Բերբ[երի]: Առաջ[իկայ] տեսութիւնը 14-ին:

 

10-ին նամակ գրեցի եղբօրս, որովհետեւ իրմէն նամակ չունէի: Այս գիրը տուի 11-ին առաւօտ:

12-ին

նամակ ստացայ եղբօրիցս 11-ից գրուած:

14-ին

տես[ութիւն] եղբօրս եւ Սուլթ[անշահի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշանակուած է 21-ին:

16-ին

երկու նամակ ստացայ․ ա) անցեալ շաբաթինը` 9-ից գրած, բ) 15 -ից:

17-ին

նամակ գրեցի եղբօրս, որ կ՚առնու վաղը:

19-ին

նամակ ստացայ եղբօրիցս 18-ից գրուած:

21-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ․ առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 28-ին:

24-ին

  նամակ ստացայ եղբօրիցս 23-ից գրուած, նոյն օրը պատասխ[անեցի], որ կ՚երթայ վաղը:

27-ին

նամակ ստացայ եղբ[օրիցս] 25-ից գրուած, որով յայտնում է Վարդերեսի գալը եւ հ[այր] Ղ[եւոնդի] նամակը:

28-ին

տես[ութիւն] եղբօրս հետ:

31-ին

նամակ ստացայ Յովհ[աննէսից] եւ Անան[իայից] 29-ից: 1864-ն էլ վերջացուցինք, բայց տխրութեամբ. տեսնինք նորը, որ ահա զարկում է: Շնորհաւոր նոր տարի, 1865, 1 յունուարի, ժամ առաջին:

 

1865

 

Շնորհաւոր նոր տարի:

Յունուարի 1-ին

տես[ութիւն եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 4-ին:

4-ին

տես[ութիւն] եղբօրս հետ. առաջիկայ տեսութիւնը նշանակ[ուած է] 11-ին:

6-ին

նամակ ստացայ եղբ[օրիցս] նոյն օրից եւ Աւտ[ուշից] 25 դ[եկտեմբերի]․ 7-ին պատասխանեցի:

10-ին

նամակ ստացայ 8-ից գրուած:

11-ին

տե[սութիւն] եղբ[օրս] հետ․ առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 18-ին:

13-ին

բոլոր մարմնիս վրայ սաստիկ քոր զգացի եւ խուլ փամբուշտներ յայտնուեցան․ 12-ի երեկոյին արդէն  երեւեցան առաջին նշանները, որ սաստիկ թոյլ լինելով աննշմարելի մնացին: Տեսնենք բժիշկը ինչ կ՚ասէ վաղը․ այսօր խնդրեցի, որ կանչեն: Այսօր ուղարկեցի բերդակալին մի թուղթ, որով խնդրեցի օրէնքի Թ հատորը:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս․ 15-ին պատասխանեցի:

15-ին

տկարութիւնս շարունակւում է ամենայն կատաղութեամբ․ բոլոր մարմինս ուռած է` ոտքիցս մինչեւ գլուխ եւ գիշերը ջերմ ունէի, այսինքն ցրտութիւն, բայց լուսադէմին քրտինք: Քուն չկայ իսպառ: [Այսօր ընդունեցի] առաջին բաղանիսը: 15 լոյս 16 զարհուրելի գիշեր անցուցի․ 5 ժամը (առաւօտեան) զարկել էր, որ քնեցի, այն էլ 7-ին զարթեցայ քորից եւ ցաւից: Քրտինք ունէի:

16-ին

ամբողջ օրը առաւ[ոտեան] 9-ից մինչեւ 4 ոտքի վրայ ման եկայ, որով մի փոքր հանգիստ էի, 4-ին քնեցի հանգիստ մինչեւ 6: Տկարութիւնս թեթեւ էր: Երեկ[ոյեան] 9-ին ընդունեցի երկրորդ բաղանիսը եւ 11 1 / 2 ժամին, որ գրում եմ այս, գրեթէ հանգիստ եմ, թէեւ տկարութիւնս տակաւին շատ զգալի է: Այսօր նամակ ստացայ եղբօրիցս 15-ից:

16-ին լոյս 17 գիշերը

բաւական տանելի էր, առաւօտեան 4 ժամին քնեցայ մինչեւ 11 ժամը:

17-ին

այսօր ցերեկը մի-երկու ժամ փոքր նեղութիւն ունէի, բայց չորրորդ ժամին, որ գրում եմ այս, գրեթէ բոլորովին հանգիստ եմ, տկարութիւնս խիստ թոյլ է ազդում այս րոպէիս: 17 լոյս 18 գիշերը լաւ անցուցի, առաւօտեան 2-ին քնեցայ մինչեւ 9, բոլորովին հանգիստ․ 10-11 մի փոքր քոր կար, բայց 11-1 1 / 2 իսպառ չկար, յետոյ շատ թոյլ երեւեցաւ․ տեսնենք: Տես[ութիւն] եղբ[օրս] հետ․ առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 25-ին: Այսօր ընդ[ունեցի] 3[-րդ] բաղնիսը:

18-ին լոյս 19 գիշերը

իսպառ հանգիստ էի, 12-ին քնեցայ մինչեւ 9, բայց գիշերը վրաս բացուել էր, ցրտից զարթեցայ, եւ այս էր պատճառը, որ առաւօտ մինչեւ 11 ժամը բաւական սաստիկ նեղութիւն տուեց քորը, թէեւ ոչ առաջին օրերի նման: 19 լոյս 20 հանգիստ էի:

20-ին

ցերեկը մի-փոքր նեղութիւն տուեց: 20-ին նամակ ստացայ եղբ[օրիցս] եւ թաբակ, նոյն օրը պատասխանեցի:

20-21 եւ 21-22

հանգիստ եմ, տկարութիւնս շատ թոյլ է. յոյս կայ, որ շուտով կորչի:

21-ին

նամակ ստացայ եղբօրիցս, 22-ին պատասխանեցի, առաւօտ:

22-ին

ընդունեցի 4[-րդ] բաղնիսը: 22 լոյս 23 քրտինք ունէի:

23-ին

ձախ թուշս ուռած է եւ ցաւում է: Թեթեւ տենդի նման մի բան եմ զգում: Ընդունեցի 5[երորդ] բաղնիսը:

23-24

հանգիստ էի, երեսիս ուռեցքը աւելի է:

24-ին

նամակ ստացայ եղբօրիցս 22-ից գրուած:

24-ին լոյս 25

ֆլիւսը շատ նեղեց. թէեւ եղնջեան տենդը գրեթէ աննշմարելի է:

25-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] փետրուարի 1-ին:

25-26

որպէս 24-25

26

լոյս 27, ֆլիւսը ծակեցաւ ներսի կողմից եւ շատ թարախ ու արիւն վազեց:

27-ին

առաւօտ ուռոյցը շատ եւ շատ նստած է, եւ ցաւ գրեթէ չկայ: Եղնջ[եան] տենդը տակաւին կայ, թէեւ խիստ թոյլ, պէտք է բաղնիս ընդունել:

27-28

idem [1]

28-ին

6-երորդ բաղնիս

28-ին

նամակ գրեցի եղբօրս:

28-ին

նամակ ստացայ եղբօրիցս 26-ից գրած թէեւ, բայց փոստ ձգած 28-ին:

28-29

լաւ անցուցի գիշերը:

29-30

idem

28-ին

6-երորդ բաղնիս:

30

նամակ ստացայ եղբօրիցս այսօրից թուեալ:

30-31

idem

31-1

idem

[Փետրուարի]            1-ին

տես[ութիւն] Յովհ[աննէսի] եւ Ան[անիայի] հետ, առաջ[իկայ] տես[ութիւնը] 8-ին: Այսօր ընդունեցի 7-երորդ բաղնիսը:

1-2

idem

2-ին

այսօր ընդունեցի 8-երորդ բաղնիսը, եղ ստացայ եւ մերժեցի. նամակ գրեցի եղբօրս, որ նորից ուղարկէ ինձ կէս ֆունտ եղ:

2-3

id[em]

3-ին

ընդ[ունեցի] 9-երորդ բաղնիսը, նամակ ստացայ եղբ[օրիցս] այսօրիցս գրուած:

3-4

id[em]

4-ին

ընդ[ունեցի] 10-երորդ բաղնիսը:

4-5

id[em]

5-ին

ընդ[ունեցի] 11[երորդ] բաղնիսը:

5-6

id[em]

6-ին

ընդ[ունեցի] 12[երորդ] բաղնիսը:

6-7

id[em]

7-ին

նամակ ստացայ եղբօրիցս 5-ից գրուած, բայց 6-ին փոստ ձգած: Այսօր գրեցի պ. Ուդովին, որ ինձ գինի Ելիսեեւից գնէ եւ ոչ Ֆոխտից:

7-8

վատ էր. 8-ին տես[ութիւն] եղբ[օրս], նոյնպէս բժշկին Լ[ազար] Ի[լյիչի] Մ[ագդաղինէի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 15-ին:

8-9

վատ:

9-ին

սկսեցի ընդ[ունել] beladon եւ ընդ[ունեցի] 13-երորդ բաղնիսը:

9-10

լաւ էր:

10-ին

նամակ ստացայ եղբօրիցս 9-ից գրած եւ այսօր փոստ տուած եւ պատասխանեցի` վաղը տալու համար:

10-11

id[em] այսօր ընդ[ունեցի] 14[երորդ] բաղնիսը:

11-12

id[em]

12-13

id[em]․ կոկորդս ցաւում է․ այսօր ընդ[ունեցի] 15[երորդ] բաղնիսը:

14-ին

նամակ ստացայ եղբօրիցս. 13-14 լաւ էի, 14-15 գրեթէ իսպառ լաւ եմ:

15-ին

տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշան[ակուած է] 22-ին:

15-ին

ընդ[ունեցի] 16[երորդ] բաղնիսը. պաղ էր, եւ սկսեցի վատանալ:

15-16

id[em]

16-17

id[em]. այսօր ընդ[ունեցի] 17[երորդ] բաղնիսը:

17-ին

նամակ ստացայ եղբօրիցս գրած 16-ից, բայց փոստ ձգած այսօրից:

17-18

id[em]

18-ին

նամակ գրեցի եղբօրս:

18-19

id[em]

19-20

id[em]․ այսօր նամակ ստացայ եղբ[օրիցս] 19-ից, բայց փոստ ձգած այսօրից:

20-21

id[em]

21-22

եղինջը արդէն քանի օր է թոյլ է, բայց հազը եւ կուրծքիս ցաւը իսպառ քամեց ուժս․ տես[ութիւն] եղբ[օրս] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] մարտի 1-ին:

22-23

id[em]

23-24

լաւ եմ մասնաւոր. նամակ ստացայ եղբօրիցս, իսկոյն պատասխանեցի, նոյնպէս եւ Սերոբին գրեցի մի նամակ:

Մարտ

մինչեւ մարտի 1-ը, որ չեմ գրել, եղինջը գրեթէ աներեւութանում է, բայ[ց] կուրծքիս ցաւը եւ հազը, ինչպէս վերը ասուած է, հոգիս հանեց:

1 մարտի

տեսութիւն եղբ[օրս], Մագ[դաղինէի], Գոհ[արինէի], Յովհ[աննէսի] եւ Ան[անիայի] հետ. առաջ[իկայ] տես[ութիւնը] նշ[անակուած է] 8-ին:

 

Վերջ



[1] Idem նոյնը (լատ.