Միքայէլ Նալբանդեան. Ազգութեան հրապարակախօսը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Ռուսահայ հրապարակախօսների մէջ փայլուն դէմքերից մէկն է Միքայել Նալբանդեանը. Նա պատկանում է այն հասարակական խմբակցութեան, որն իւր զարգացման եւ զանազանաւորման տարբեր շրջաններում ծնել է նաեւ Գր. Արծրունուն եւ Քր. Միքայէլեանին։

Կեցութեան եւ մտածութեան շատ կապերով են օղակւած միմեանց հետ այդ երեք խոշոր մարտիկները։

Մենք զբաղւելու ենք այստեղ այդ երրորդութեան մի ներկայացուցչով միայն, որ իւր անձնաւորութեամբ եւ աշխարհայեացքով խիստ հետաքրքրական է, անգամ այսօր, երբ նրա մահւանից յետոյ արդէն գլորւել է մի 45-ամեայ շրջան։

Հետաքրքրական անւանեցինք Միք. Նալբանդեանին՝ ո՛չ, ի հարկէ, այն պատճառով, որ նա միակն է իւր ընտրած ասպարէզում, այլ այն հանգամանքն աչքի առաջ ունենալով, որ նրա բնաւորութեան, անձնական հակումների եւ գրական ուղղութեան միջեւ տիրող ներդաշնակութիւնն աւելի ցայտուն է, հոգեբանական հիմնաշէնքի վրայ շատ յաջող կերպով բարձրանում է աշխարհայեացքը, միշտ, ամբողջական միութեան կերպարանք ունենալով եւ զերծ ներքին, հոգեկան երկպառակութիւններից: Դա Ֆաուստը չէ, որ զուրկ է ներքին հարմօնիայից, տանջելով միշտ այն գիտակցութեամբ, որ երկու հոգիները ապրում են իւր մէջ, մէկը ձգտում է դէպի երկինք, իսկ միւսը դէպի երկիր:

Նրա պսիխիական նկարագրի վերլուծումն ի յայտ է բերում հրապարակախօս ստեղծագործողին, իսկ աշխար/6/հայեացքի քննութիւնը ագգասէր եւ ազատամիտ (լիբերալ) մարտիկին։

Եւ այդ բոլորն իրարու հետ պնպէս ամրապինդ կերպով հիւսւած են, որ մէկն առանց միւսի անհասկանալի է, մէկն առանց միւսի թերի եւ կիսակատար։

Նա հրապարակախօս է, որովհետեւ ազգասէր է։

Ազգասէր է, որովհետեւ ազատամիտ է։

Ժխտեցէք նրա այս առանձնայատկութիւններից մէկը կամ միւսը, մտցրէք մի նոր տարի այդ բոլորի մէջ, եւ դուք կխանգարէք, կ՚շփոթէք այն պսիխօ-սոցիալական ամբողջութիւնը, որի մասին քիչ առաջ խօսեցինք:

Նալբանդեանը. շատ յստակ կերպով գիտակցում է երկու բան. առաջին, որ նա պատկանում է մի ազգային ամբողջութեան եւ երկրորդ, որ վերջինս կատարելատիպ դառնալու համար ունի թերութիւններ, որոնք պիտի մերկանան եւ վտարւեն։

Այդ երկկողմանի գիտակցութիւնը նրան տանում է դէպի պայքարի ստեղծագործութիւն. հրապարակախօսութիւն «մըտրակողական» ուղղութեամբ։

Մտրակը զարնում է անխնայ՝ միշտ գիտակ այն բանին, որ առաջադիր նպատակ կայ եւ դա զուր ջուր ծեծել չէ, այլ ընդարմացած ու սառուցեալ մի մարմնի վերակենդանութեան ճիգեր:

Նպատակն է տեսնել մի հասարակական խմբակցութիւն, որի անդամները կապակցւած են միմեանց հետ կեցութեան եւ մտածութեան կապերով, ոչ միայն կապակցուած են, այլ եւ հզօրապէս գիտակցում են այդ կապակցութիւնը՝ ջանք գործադրելով ամրացնել փոխադարձ կախումն ու շահերը, վերացնելով այն բոլոր արգելառիթ հանգամանքները, որոնք խոչընդոտ են հանդիսանում հանրական ամբողջութեանը՝ հանդես գալու իբրեւ մի օրգանական միութիւն - իբրեւ ազգութիւն։

/7/ Արգելառիթ պարագաների կամ «ազգային պակասութիւնների» դեմ մարտնչելը չի խանգարում մարտնչողին տեսնելու պակասութիւններից զերծ ամբողջին եւ երկրպագելու նրան։

Շատ գեղեցիկ կերպով է պատկերացնում այդ բոլորը ինքը Միք. Նալբանդեանը:

Նա պաշտպանւում է իւր մի հակառակորդի դէմ, որ բողոք էր բարձրացրել Նալբանդեանի «մտրակողական» յարձակումների հանդէպ.

«Եղբայր, սիրական, պարոն, (ներեցէք ինձ, որ այսպէս ընտանեբար վարւում եմ ձեր հետ է. ե՞րբ կամ ո՞ւր տեսաք, - հարցնում է Նալբանդեանը իր հակառակորդից, որ հայրենասէրքը ազգի վէրքերի վերայ վէրք էին յաւելացնում. դուք հարցանում էք թէ «մինչեւ երբ պէտք է նախատանաց, բամբասանաց եւ զրպարտութեան պարսաքարեր եւ թուք ու մուրը արձակեն ազգի վերայ, յառաջուց ասացէք, ովքե՞ր են այդ մարդիկը, որ անարգում էին ազգը եւ թքում ու մրում էին նորան. ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ, ես տեսնում եմ, որ դուք Հայոց ազգի մի քանի անդամների հետո միասին, ֆանատիկոսութեամբ եւ տենդային ջերմութեան մէջ խօսում էք. եւ այդ է պատճառը, որ չեք կարող զանազանել ազգի անմխիթար պակասութիւնքը բուն ազգիցը եւ ձեր աչքումը, ինչպէս յայտնի ցոյց եք տալիս, միեւնոյն կշիռ ու յարգ ունին, թէ ազգը եւ թէ նորա պակասութիւնքը եւ, եթէ աւելի լաւը կամիք, պակասութիւնքը աւելի նախընտիր են քան թէ բուն ազգը։ Եթէ այսպէս չլինէր, դուք ուրանալով ազգի ապագայ բարօրութիւնը եւ լուսաւորութիւնը, որ պիտոյ է յառաջանար պակասութիւնքը վերանալուց յետոյ, խունկ չէիք ծխելու այդ պակասութիւնների կուռքերին եւ չէիք ազգացուցանելու նորանց» («Յիշատակարաններ», եր. 143. «Երկեր», հատոր 1)։

/8/ Ուրեմն, Նալբանդյանը մերկացնելով ազգի «ծածուկ պահած վէրքերը» եւ «վիրաբուժական դարմաններ մատուցանելով» մնում է ջերմեռանդ ազգապաշտ, որովհետեւ յոյս ունի խնկարկելու պակասութիւններից ազատած մի ազգութեան, որպէս նրա իդէօլօգը:

Այդպիսով Միք. Նալբանդեանը հանդիսանում է, որպէս ազգասէր։

Ազգասէր լինելով նա չէր կարող չտեսնել այն, որ դասակարգը, որ գալիս էր վերագնահատելու բոլոր վանական—կլերական արժէքները իւր իրապաշտ ձգտումներով, ստեղծելով նոր կուլտուրա եւ այդ վերջինը հակադրելով հին, նահապետական կացութեան եւ մտածութեան արդիւնքներին։

Դա մեշչանական դասակարգն էր, որ կովկասահայ քաղաքների մէջ նոր դարաշրջանի հիմունքներն էր դարբնում կապիտալի բովում. սկսւում էր արդէն հայ կապիտալիզմի էպօխան։

Նալբանդեանի հոտառու, նուրբ եւ զգայուն տեսողութիւնն ընդգրկում է այդ նորանշան երեւոյթը եւ դառնում նրա ջատագովը. ինքը պատրաստած էր արդէն այդ դերի համար: Իւր բնաւորութեան յատկանիշ գծերը, միջավայրի այն պայմանները, որոնք ընձեռած էին նրան Նոր-Նախիջեւանի «Մագիստրատի» մթնոլորդում եւ Մոսկւայի պէս արդիւնաբերական քաղաքի մէջ ընկնելը ահա այդ բոլորը հնարաւորութիւն են տալիս նրան կազմակերպւելու իբրեւ երրորդ դասակարգի իդէօլօգ, դնելու դեմօկրատիական պահանջներ եւ կռելու կղերական կաստայականութեան դէմ՝ հերքելով վերջինիս բոլոր արժէքները,

Հայ առաջադէմ վաճառականութեան ագենտ դառնալը երրորդ դասակարգի իդէօլօգի համար մի պատւաւոր պաշտօն է, ոը յանձն առնել կարող է ինքնակամ, առանց կողմնակի ներշնչումների, սոսկ դրդւած իւր համոզումների թելադրանքից։

/9/ Ահա թէ նա ինչ է պատմում Եւրոպայում ճանապարհորդելուց յետոյ

Յիշատակելով Փարիզի «Արեւմուտք» թերթի մասին եւ գովելով նրա խմբագրին ու աջակցողներին՝ Նալբանդյանը շարունակում է. «Հիմնադրերից մինը, ինչպէս ասացի, պ. Թիւյսիւզեան արգոյ երիտասարդը Փարիզում վաճառականութեան եւ երկրագործութեան դպրոցների մէջ աւարտելով իւը ուսման ընթացքը, պարապում է ներկայումս առեւտրական գործողութեամբ: Այս պարոնը ընկերանալով պ. Գռէյլ (Crelle) ֆրանսիացու հետ կատարում է վաճառական աշխարհում մեծակշիռ գործեր: Այս երկու ընկերակիցքը ունին վաճառական տներ Փարիզում եւ Կոստանդինապօլսում. Քառասուն տարուց ավելի տեւում է Գռէյլի վաճառական տունը եւ շահած է բոլոր Եւրոպայի վաճառական տների հաւատը։ Ազգային վաճառականք ուր եւ իցէ կարող են ամենայն ապահովութեամբ գործ կատարել այս տան հետ, մանաւանդ Նախիջեւանցոց օգտակար էը այս տունը, որին գործակից էր մի ազգասէր հայ Եթէ շատ ցորեան կամ այլ ապրանք ուղարկելու լինի Եւրոպա Մարսէյլի վրայով, այդպիսի դիպւածում պ. Թիւյսիւզեանը եւ պ. Գռեյլը պատրաստ են մի առանձին տուն՝ բանալ՝ Մարսէյլում։ Ահաւասիկ պ. Թիւսիւզեանի հասցէն. No 59. Boulevard de Sebastopol, Paris, M. Tuysuzian.

«Համենայն հոգով ցանկանում ենք, որ մեր ազգային եղբայրակիցների մէջ բացւին զանազան կապակցութիւնք։ Մի բարոյական կապակցութիւն, մի բարոյական ընկերութիւն աւելի հիմաւոր է եւ հաստատ, եթէ յարակից լինին նորան այնպիսի հանգամանք, որ աղբիւր էին եւ նիւթական շահաստացութեան. այս խնդրին կարող է կատարելապէս պատասխանել առեւտրական կապակցութիւնը։ Ես մի անգամ Յիշատակարանիս մէջ (1868 թ. օգոստ, Հիւս. N 8) խօսելով Նախիջեւանի հացի, իւղի եւ երկաթի վաճառականութեան մասին, յայտնել էի իմ խորին ցա/10/ւակցութիւնը այն բանի վերայ, որ Նախիջեւանցի արգոյ վաճառականք անմիջական յարակցութիւն չունենալով Եւրոպայի հետ հարկադրւած են հնազանդիլ եւրոպական վաճառական տներին, որ գտանւում են Ռոստով եւ Նախիջեւան քաղաքների մէջ: Ինչպէս մեզ քաջ յայտնի է, պ. Թիւյսիւզեան ազգայինը պատրաստ է բանալու ամենայն տեսակ յարակցութիւնք եւ իւր հետ գործ կատարել կամեցողներին միշտ յայտնել ապրանքի գները եւ հարկաւորութիւնների քանակութիւնքը: Մանաւանդ յարմարութիւն կայ մեր հայ վաճառականներին, որ կարող են հայ լեզւով թղթակցել, մինչդեռ օտար տների հետ գործ ունենալու ժամանակ պիտի նեղութիւն կրէին լեզւի կողմից։– Այդպիսի վաճառականքը պ. Թիւյսիւզեանի հետ. առաջին անգամ ծանոթացնելու եւ աւելի մանրամասն լուրեր եւ ծանօթութիւնք առեւտրական գործողութիւնների վերաբերեալ, տալու համար պատրաստ է Կոմս Էմմանուէլը (Միք. Նալ. ), եթէ խնդրեն նորա միջնորդութիւնը» (ibid, եր. 341– 342)։

Մենք պարտաւորւած զգացինք մէջ բերելու այդ երկար հատւածը ցոյց տալու համալ, թէ որքան հոգածութիւն, խնամք եւ գորով էր ցոյց տալիս երրորդ դասակարգի իդէօլօգը դէպի իւր հասարակագիտական մայրը, որի անկաշկանդ զարգացումին նուիրեց որդին մինչեւ կեանքի վերջը։ Այդպէս վարելով մենք առաջնորդեցինք եւ մի այլ նկատառումով. մեզանում միշտ խօսել են Միք. Նալբանդեանի մասին առանց հարկաւոր ուշադրութիւն դարձնելու այն հանգամանքի վրայ, որ նրա լիբերալիզմը (ինչպէս եւ առհասարակ, ) երրորդ դասակարգի իդէօլօգիան է, նւիրւած նրա շահերին եւ բղխած այդ հասարակական խմբակցութեան կարիքների, պահանջների եւ պայքարի խորունկ ըմբռնումից. այդ հանգամանքը շատ քիչ կամ գրեթէ նկատի չի առնած մինչ այժմ Միք. Նալբանդեանի /11/ մասին գրողների եւ խօսողների կողմից (Եր. Շահազիզ, Լէօ, Լ. Մանսէլեան, Կուսիկեան եւ այլք), նկատելու է նոյնպէս, որ այդ համակրական վերաբերմունքը դէպի «պ. Թիւյսիւզեանը» արտայայտում էր Թիւյսիւզեանների իդէօլօգը մի այնպիսի ժամանակ, երբ նա դեգերում էր Եւրոպայում եւ ձանձրանում, որովհետեւ ազզային տեսակէտով ոչինչ հետաքրքրական բան չէր գտնում այնտեղ: «Ձանձրոյթը միւս կողմից, ասում է Նալբանդյանը, - խեղդում էր, չկար մի մարդ, որ մօտ լինէր սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց դաղավար. Գատ պատահեցայ գեղեցիկ եւ պարտական հոգու. տէր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լաւ ծանօթք, բայց նրանք պարապում էին կամ իւրեանց ազգային գործերով կամ ընդհանուր մարդկութեան գործերով։ Օրերը եւ շաբաթները վազում էին ջրի պէս, բայց եւ ոչ մի խօսք այն բաների համար, որոնց մասին խօսելու ծարաւը խեղդում էր ինձ. խօսք, որ մօտ էր իմ սրտին եւ հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կեանքը, իմ հոգին, իմ արիւնը եւ ուղեղը» (ibid, եր. 298):

Եւրոպական ազգերի հետ շփւելը, նրանց պէս պէս կուլտուրաների հետ ծանօթանալը միայն եւ եթ տխրութիւն է ծնում Նալբանդեանի սրտի մէջ, որովհետեւ նրա հրապարակախօսական պսիխիկան միշտ հակադրում է իւրը օտարին եւ գտնում, որ «այդ բաները համարեա թէ յարակցութիւն չունին իմ ազգային խնդիրների հետ», «Ի՞նչ օգուտ ինձ, բացատրում է իւր միտքը ազղութեան հրապարակախօսը, Լոնդոնի հսկայական կերպարանքից, ինչ օգուտ Փարիզի փառաւոր եւ զեղխ դէմքից։ Բեռլինի եւ Գերմանիայի մտածող եւ փիլիսոփայական պատկերից, մինչ նոցա հետ միասին աչքիս առաջեւ են գալիս աւերակ Հայաստանը, ցիրուցան ժողովուրդը, անդաստիարակ եւ նիւթապաշտութեան հոգով գործնականապէս տաշւած ազգի /12/ զաւակները, անխորհուրդ եւ տղայական փառասիրութեամբ հիւանդ, միակողմանի, ուսումնական անւանւած պարոնները, որ թիթեռնակի պէս թռթռում են ճրագի չորս կողմով, երբ սա երեւում էր հայկական թանձր խաւարով պատած խոնաւ գետնափորի մէջ…» (ibid, pp. 298)։

Այդ բոլոր խորհրդածութիւնները՝ սկսած իրեն «ազգային վաճառականութեան». գործակալ հրատարակելուց մինչեւ «հայկական թանձր խաւարի» հակադրումը եւրոպական լոյսին, ինչպէս քիչ առաջ նկատել ենք, գրած են այն ժամանակ, երբ Միք. Նալբանդյանը գտնում էր Եւրոպայում։ Դա նրա առաջին ճանապարհորդութիւնն էր դէպի արտասահման։ Դա յիշատակելի 1859 թւականն էր Իտալիայի ազատագրութեան նախօրեակը, մտաւոր եւ հասարակական շարժումների խմորման մի ըմբոստ ժամանակամիջոց, որ խլել է Նալբանդեանի բերանից հետեւեալ խոստովանութիւնը… պարտական իսկ ենք մեծարել եւ յարգել հանճարը եւ բանականութիւնը, այն աստածւածային քուրաները, որոնցից առաջին անգամ դուրս թռան ազատութեան կայծերը։ Այո՛, գիտենք յարգել ոչ միայն Օուէնը, Պրուդոնը, Ֆուրիէն եւ Ֆոխտը, այլ եւ Շիլլերը, Գէօթէն եւ Ֆիհտէն, Քանթը եւ Հեգելը - ճնշւած մարդկութեան այն անմահ բարեկամքը» («Երկու տող», հատ. II, Եր. 273)։ Այն գրիչը, որ սիրալիր եւ ոգեւորւած շեշտով գրում էր «պ. Թիւյսիւզեան» առեւտրական տան մասին, նոյնքան ոգեւորութեամբ եւ սիրալիրութեամբ հէնց միեւնոյն այդ ժամանակ երգում էր «Մեր Հայրենիքը» եւ «Ազատն Աստուածը», չափի տակ դնելով հրապարակախօսական զեղումները,

Այդ մարդու հոգեբանական դիմագիծը չէր կազմակերպւած այնպէս, որ ընդունակ լինէր գեղագիտական ստեղծագործութեան համար. նա ոտից մինչեւ գլուխ հրապարակախօս էր եւ եթէ «բանաստեղծութիւն» էլ գրում /13/ էր, դուրս էր գալիս «հրապարակախօսութիւն ոտանաւորով», որպիսի ստեղծագործութիւնը գեղարւեստական կարելի է համարել՝ բռնութիւն գործադրելով պօէզիայի տեսութեան հանդէպ:

Նա իւր ազգասիրութիւնը եւ լիբերալիզմը խորապէս ապրում է իբրեւ հրապարակախօս եւ ոչ որպէս գեղագէտ. սոսկ պայքարել գիտէ նրա պսիխիկան եւ լեզուն, անկռիւ ապրումներն ու ներշնչում, որ յատուկ են գեղագիտական բնաւորութեան, անծանօթ են նրա հոգուն, որի ներքին կրակը, հզօր ժայթքումները, անբռնազբօս լաւան, երբէք չստացան պատկերաւոր ընդհանրացման ձեւեր, այլ միշտ մնացին դատողութիւնների կերպարանքով, թափանցւած ներդաշնակ եւ գիտակից համոզումի շեշտով։— Մի անփարատելի տխրութիւն է գալիս իմ վերայ, ասում է Նալբանդեանը, երբ մտածում եմ, թէ իմ սիրական հայը առաջնորդւած լինելով մինչեւ այժմ օբսկուրանտների ձեռքով, կարդալով Յիշատակարանս… ծիծաղելու էր իմ վերայ, ծաղր առնելու ինձ… Ո՞վ նախախնամութիւն, եթէ արդարեւ այսպէս պիտի խօսի Յիշատակարանիս կարդացող հայը, ինչո՞ւ ապա վառեցիր բորբոքեցիր իմ մէջ մի ազգասիրութեան անշիջանելի կրակ, ինչո՞ւ այդպէս անգթաբար պատժեցիր ինձ բորբոքելով այդ կրակը, մինչ նա, փոխանակ ջերմացնելու իմ սիրելի ազգակիցների պաղած սիրտը, խորովելու էր իմ ներսը։ Նախախնամութիւն, խնայէ ինձ, Նախախնամութիւն, խնայէ իմ սիրական ազգին. Նախախնամութիւն…» («Յիշատակարաններ», եր. 218-219).

Խանդավառութեան այդ զեղումները չեն փոխում մի գեղագէտի հոգուց, դրանք գեղարուեստական ապրումները չեն, այլ մի պայքարող սրտի արտայայտութիւն, մի հրապարակախօսի խոստովանութիւն, որն իւր ազգասիրական դրօշակի վրայ մի անգամ ընդ միշտ գրել է. «Օրհնեա՜լ է պատերազմը», անսալով իւր հոգեկան ներքին մղումների ձայնին եւ աշխարհայեացքի թելադրանքին։

Նա հրապարակախօս է, ազգութեան շահերին նւիրւած մի հոգի, որի իդէալն է ռուս բանաստեղծ Լերմօնտովի «Մարգարէն», «ճշմարտութեան այդ պաշտօնեան», որ ասում է.

Սկսեցի սէր քարոզել,

Սուրբ ուսումը ճշմարտութեան,

Եւ իմ բոլոր մերձաւորքը

Կամէին ինձ քարկոծ առնել:

Բերելով այդ քառեակը՝ Նալբանդյանը պարում է. «Եւ արդարեւ ճշմարտութիւնը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմեանցից հեռանալուն. ինքը ճշմարտութեան Վարդապետը գուշակել էր, որ իւր քարոզութիւնքը, իւր Ճշմարտութիւնը պիտոյ է բաժինք յառաջացնէին: Բայց ծածկել եւ վարագուրել ճշմարտութիւնը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի մեզանից եւ մենք անպարտ ենք։ Թող բամբասւինք Ճշմարտութեան համար, փոյթ չէ, միայն թէ Աստուծոյ ձայնը չասէ մեր սրտի մէջ, թէ մեղանչել էինք ընդդէմ Ճմարտութեան… նմանապէս մենք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ յառաջանում են մեծ մասով յուսահատութիւնից. մինչ մենք իբրեւ քրիստոնեայ դատապարտում ենք, եթէ կորուսանելով մեր յոյսը ձգէինք մեր անձը յուսահատութեան ծովը («ibid, pp. 147)։

Պայքարի լեզուն է խօսում այդտեղ. եւ յիրաւի, Միք. Նալբանդեանը մինչեւ իւր կեանքի վերջը մնաց պայքարի մարդ, հաւատարիմ իւր ըմբռնած ճշմարտութեան դրօշակին: Չնայած որ բաւական մեծ քանակութեամբ ոտանաւորներ ունի գրած, բայց եւ այնպէս նա մաքուր հրապարակախօս է, զուրկ գեղագիտական ստեղծագործութեան պսիխիկայից, բովանդակապէս եւ բոլորանւէր մնալով հայ ազգութեան հրապարակախօս

 

 

/15/ Ուսումնասիրելով Միք. Նալբանդեանին՝ մենք աւելի դիւրաւ կարող ենք պարզել մեզ համար մի քանի հասկացողութիւններ, որոնք մինչեւ այժմ մեզանում յստակ եւ ճիշտ բնորոշման կարիքն են զգում:

Այդ հասկացողութիւնները երեք են. ի՞նչ է հրապարակախօսական ստեղծագործութիւնը, ի՞նչ է ազգութիւնը եւ, վերջապէս, ի՞նչ պատմական միջավայրի մէջ ծնւեց հայ լիբերալիզմը եւ ի՞նչպիսի ձեւակերպութիւն ստացաւ իւը զարգացման ընթացքում։ Այդ բոլորը հնարաւոր է պարզել, որովհետեւ մեր քննութեան ենթակայ դէմքը բիւրեղի պէս մաքուր ազգութեան հրապարակախօս է, որի մէջ, ինչպէս ասել ենք, ազգութիւնը, ազատամտութիւնը եւ հրապարակախօսութիւնը մի անքակտելի ամբողջականութիւն են ներկայացնում: Նա հրապարակախօս է, որովհետեւ ազգասէր է, ազգասէր է, որովհետեւ ազատամիտ է:

Մեզ մնում է այժմ պարզաբանել, թէ ինչ պայմանների մէջ է կազմակերպել ազգութեան հրապարակախօսի դէմքը եւ վերջինս ինչ բնական տեալներով է օժտած եղել իւր առաքելութիւնը յաջողապէս ի կատար ածելու համար։