Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թ
       Գոման Դաւթի աղբըրտանք ու էկան վըր Խանդուդ խանըմին։ Ձեռ տուեցին խանըմի ծիծք, որ կաթ կէր. չընքլի որ ճիժ կէր։ Էլան ժողվեցին զիրար, ասեցին.
       -Բըլքէմ ինչ որ եղեր է, ըն տեղն է։
       Ու գացին հասան ի Գաղզըվան ու տեղու նստողին ասեցին.
       -Մըր աղբօր ու հարսին ըդ տեղ ճիժ կայ, ո՞ւր է։
       Ըդոնք լէ ասեցին.
       -Բան չկայ։
       Ըդ մարդիկ ասեցին թը.
       -Մըզի նշան կայ. մըր հարսի ծիծ կաթ կէր։
       Մըկըլոնք ասեցին սօրա թը.
       -Աղջիկ մի ուր մօտից եղեր է ու մեռեր է։
       Ըդոնք լէ ասեցին.
       -Մըր մեռելնուն նշան կայ. մըր մէկ տարեկան՝ մէկ շէնքով է. երկու տարեկան՝ մըր երկու շէնքով է, ու հըմլայ։
       Էլան գացին գերեզմըններ՝ որ ուրանց շէնքով գերեզման չկէր։ Ձէնով Ովան ասեց.
       -Բերէք զկաշիք փաթէք յիս, որ ես բօռամ։
       ԶՄհեր մաղազայ է շինած գետնի տակ, պահապան է դրած վըր ուրան ու զընի դրած ի ներս։
       Ձէնով Ովան փաթեցին կաշով, ու բօռաց։ Մհեր զուր ձէն հասկցաւ։ Մհեր էրեց, որ պըտի ելնէր, ճոչիկն ասեց.
       -Ըդի ձըր ջընսի ձէն չէ. ճըժերն են ու դահօլներն են. ըդոնց ձէնն է։
       Մհեր երեք հաղ որ զձէն հասկցաւ, զարկեց զդարգէն կոտրեց, էլաւ դուրս։ Դարգէն՝ զդարգէն կոտրեց. լանգէն որ զարկեց առջի դարգին, ընի առաւ մըկէլին, մըկէլ մըկէլին. զեօթ լէ ջարդեց‚ էլաւ դուրս։
       Տեսաւ, որ ուր հօղբրտանք հոդ են, ուր պապ հոդ չէ։ Հարցուց հօղբըրտանց, որ խլաթցիք զուր պապ սպանած են։ Լա՛ց ու վըր քիթ ու բերնին ընկաւ գուճ։ Որ ընկաւ վըր գետնին, ըդուր հօղբրտանք թափան վրէն՝ իմալ էրեցին, չկռցան շիտկեցին։
       Մհերի արտսուք զգէտին էրեց հանդակ ու գնաց։ Իրեք օրն որ թըմաւ, Մհեր նոր շիտկաւ։ Հեծաւ զպապու քուռակ ու գնաց ի Խլաթ, քար ու քանդ էրեց։ Հըմլայ կ՚աւրէ՜… ու կ՚ելնէ Նըմրութայ գլուխ, կ՚իշկէ, որ ծուխ կ՚ելնէր, հաղմ՚ լէ կը դառնէր։ Տեսաւ, որ պառւուկ մ՚ էր մանցի, զէն լէ բռնեց. զամէկ ոտք կապեց մէկ ծառ ու զծառեր թողեց. զէդ լէ հմալ սպանեց, Խլաթայ ծուխ ու մուխ կտրեց։
       Ու ըդ տեղէն իզին տուեց հօղբրդանց, գացին ուրանց տեղ, ու ինք գնաց Տոսպան բլուր։ Ու յարի մկա լէ, կ՚ասեն, էն տեղն է, ու օմեա լէ զուր ձին կը տեսնան, ու ըդուր ձիու շեռ օմեա լէ քարուց կ՚իգայ։