Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ՎԱՍՆ ՂԱՐԻԲՈՒԹԵԱՆ
       Վայրի հաւուկ մի եմ, բռնած ու բերած դրած զիս ի նեղ զընդան,
       Չուրախանայր սիրտ բաժանելոյս յընկերացս, որ չեմ յիմ երամ։
       Սրտաբեկեալ եմ, միջակոտոր, ճար չունիմ, զի՞նչ լինիմ գերիս։
       Եթէ զբուլբուլ ու ղումրին բերեն ինձ երգասաց գուսան, չուրախանա՜մ,
       Եթէ հազար գոյն ըզգոյն փետուրներ ինձ բերեն խալաթ տան,
       չուրախանա՜մ,
       Եթէ զշաքարն ի Մազածու բերեն կերակուր ինձ տան, չուրախանա՜մ,
       Եթէ հազար թախթի հուքմն ինձ տան, ու հարիւր հազարի տէր առնեն, չուրախանա՜մ,
       Եթէ բիւր բիւրոց ինձ ծառայ բերեն, անհամար հեծել ձիաւոր,
       չուրախանա՜մ,
       Եթէ դարպաս ինձ շինեն, ոսկւով զարդարած, անգին մարգարտով,
       չուրախանա՜մ։
       Եթէ հընար ու ճարակ լինէր ինձ ելնել ի նեղ զընդանէս,
       Եթէ լինէր որ թռչի, բարձրանայի, տեսնի զիմ երամս,
       Խաղալով, ճախրելով ու կարկաչելով խառնիլ յիմ երամս,
       Յայնժա՜մ ուրախանայր սիրտ բաժանելոյս‚
       Յայնժա՜մ խառնէի յընկերացս երամ։