Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԳ ՇԻՆԱԿԱՆԱՑ
       Լուսնակն անուշ, հովն անուշ,
       Շինականի քունն անուշ։
       Ծագեց լուսնակն երկընուց,
       Հովըւի փողն էր անուշ։
       Հօտաղն եզներ կ՚արածայ,
       Մանճկալ պառկեր, քունն անուշ։
       Զըղզըղուն քամին կը փըչէ,
       Ծովային հովն էր անուշ։
       Դաշտեր, ձորեր մընջեր են,
       Ջըրեր գլգլան՝ ձէնն անուշ։
       Հաւքեր թառան ուրենց բոն,
       Բըլբուլի տաղն էր անուշ.
       Անմահական հոտ բուրէր,
       Քաֆուր վարդի հոտն անուշ։