Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

19. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ

Թարգմանութիւն

[Փարիզ, 6] 19 մայիսի, 1901

Իմ շատ սիրելի Լեւոն,

Վերջապէս այս երկրային դրախտում եմ, որ կոչւում է Փարիզ: Ճիշտն ասած Եւրոպայի գլխաւոր կենտրոնները տեսնելուց յետոյ Փարիզը երբեք չէր կարող իմ պատկերացրած տպաւորութիւնը թողնել: Բայց ամեն դէպքում ասեմ, որ սա շատ գեղեցիկ, անչափ պերճաշուք քաղաք է, շատ աւելի մեծ, քան եւրոպական մայրաքաղաքներից որեւէ մէկը:

Ի վերջոյ, դա ինձ համար ոչինչ չի նշանակում, քանզի շուտով թողնելու եմ այն, այնպէս չէ՞: Տեսնելու շատ բան կայ, բայց չգիտեմ, կը յաջողուի՞ այցելել մեծ մասը եւ վերադարձիս պատմել քեզ:

. ԶՕՀՐԱՊ]