Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

66. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

Կ. Պոլիս, 2/15 մայիսի, ուրբաթ, 1908

Սիրելի զաւակս,

Այսօր մէկ ճեպընթացով մեկնում եմ Փարիզ, ուր գործերիս համար մտադիր եմ մօտ երկու շաբաթ մնալ: Այնտեղից կը գամ Շտրէլից՝ քեզ համբուրելու եւ Հալէպի տրամուայի ու էլեկտրականութեան արտօնագրի ամբողջական թղթածրարը բերելու: Շատ կ՚ուզէի անձամբ գալ ու խնդիրը ներկայացնել նրանց, ովքեր հետաքրքրւում են այդ հրաշալի գործով: Ինձ համար միայն մի քանի պատրաստակամ վաճառատներ գտիր:

Արդէն հինգ օր է, ինչ մեզ չես գրում: Արդեօք հիւանդ ե՞ս: Դա չափազանց վատ կը լինէր, քանի որ մայրդ նոյնպէս փոքր-ինչ տկար է:

Ցտեսութիւն Լեւոնս, մինչ հանդիպում Շտրէլիցում։

Փարիզի իմ հասցէն` «Կոնտինենտալ» հիւրանոց, Կաստիլիօն փողոց:

Այնտեղ կը լինեմ երկուշաբթի առաւօտեան:

Մայրիկիդ մի՛ թող առանց նամակի: Դա նրան շատ է վշտացնում:

 

Գ. ԶՕՀՐԱՊ