86.
ԼԵՒՈՆ
ԶՕՀՐԱՊԻՆ
Թարգմանութիւն
[Փարիզ,
25
մայիսի,
1908],
երկուշաբթի
Սիրելի
զաւակս,
Ստացայ
նամակդ:
1.
Ինչո՞ւ
ես
ուզում,
որ
աւելացնենք
շահագործման
ծախսերը`
տեղեակ
չլինելով
մշակմանը:
Դրանից
մաքուր
շահոյթը
այնքան
կը
կրճատուի,
որ
գործը
յանձն
առած
վաճառատան
համար
կը
դառնայ
աւելի
քիչ
շահաւէտ,
աւելի
քիչ
հեռանկարային:
Վաճառատունը
չի
ցանկանայ
դա
անել
կամ
առնուազն
կ՚առաջարկի
ցածր
գին:
Տեսնում
ես,
զաւակս,
հարկաւոր
չէ
ոչինչ
փոխել
իմ
առաջադրանքներից:
2.
Մենք
հենւում
ենք
լոկ
40.
000
հազար
բնակիչների
վրայ,
քանի
որ
կան
շատ
չքաւորներ,
որոնք
չեն
կարող
օգտուել
էլեկտրականութիւնից:
Ուրեմն
ամեն
ինչ
պարզ
է:
3.
Աշխատիր
առանց
Շտրէլիցից
դուրս
գալու,
անհրաժեշտութեան
դէպքում
ձեռքի
տակ
ունենալու
համար,
գտնել
ուրիշ
վաճառատներ,
ինչպիսին
Վիեննայի
«Սիմէնս
եւ
Հալսկէն»
է:
Համբուրում
եմ`
Գ.
ԶՕՀՐԱՊ