Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

92. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

  [Փարիզ, 2 յունիսի, 1908]
Այս երեքշաբթի առաւօտեան

 

Շատ սիրելի զաւակս,

Իմացայ, թէ ով է պ. Յ. Ռէօսլէրը. Բեռլինի «Արեւմտագերմանական բանկի» տնօրէնն է:

Քեզնից սպասում եմ լաւ լուրերի:

Մայրիկդ գրում է, որ իրեն այլեւս կանոնաւորապէս նամակ չես գրում: Այդպէս վարուելով, շատ ես վշտացնում նրան, զաւակս: Անտարակոյս, օրուայ մէջ տասը րոպէ կարող ես նրան յատկացնել:

Մայրդ հրեշտակ է եւ արժանի է մեր բոլորի սիրուն:

Կ. Պոլսում տեսած քո վերջին լուսանկարում նկատեցի, որ շատ ես գիրացել: Դա ցոյց է տալիս, որ կամ չափից շատ ես գարեջուր խմում, կամ բաւականաչափ մարզանք չես անում: Շատ եմ խնդրում` արա անհրաժեշտ ամեն ինչ, որպէսզի նիհարես: Հո մտադի՞ր չես հարիւր կիլոգրամ քաշ ունեցողների ակումբ մտնել: Այս առումով յոյսս դնում եմ քեզ վրայ: Ասա, որ աւելի շատ կը զբաղուես մարզումներով եւ կը նիհարես: Ուզում եմ որ ինձ խօսք տաս: Գիտեմ, կը յարգես խոստումդ:

Ջերմօրէն համբուրում եմ քեզ։

Գ. ԶՕՀՐԱՊ