Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

99. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

[Փարիզ], 19 յունիսի, 1908

 

Շատ սիրելի զաւակս,

 

Ստացայ բացիկդ: Ներկայումս չեմ կարող Փարիզից դուրս գալ. Վիեննան քեզ ասում է, որ հարկաւոր է սպասել: Ուղարկիր ինձ նրա նամակը:

Ոչինչ չես գրում ծարրաքարի մասին: Տեղեակ պահե՞լ ես վաճառատանը ինչ որ ասել էի քեզ: Այսինքն` պայմանագրի նախագիծը քեզ յանձնելու մասին: Հարկաւոր է գործը առաջ մղել: Ինձ այնքան շտապեցնում էիր:

Քնքշօրէն համբուրում եմ:

Գ. ԶՕՀՐԱՊ