Նամակներ (1884-1915)

Հեղինակ

Բաժին

Թեմա

102. ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԻՆ


Թարգմանութիւն

  [Փարիզ], 28 [յունիսի], 1908, կիրակի

Շատ սիրելի զաւակս,

Ահա մի քանի օր է, ինչ քեզնից նամակ չեմ ստանում: Երեւի սպասում ես լաւ լուրերի, դրա համար էլ չես գրում:

Դա ոչինչ չի նշանակում, զաւակս: Ամեն դէպքում գրիր: Քո նամակը հայրիկիդ համար էլ քաջալերանք ու ուրախութիւն է:

Անտարակոյս այս ձախորդ օրերը կ՚անցնեն:

Սեղմում եմ քեզ կրծքիս`

Գ. ԶՕՀՐԱՊ